Զրույց անհաշտ Հասմիկների մասին... - VNews

Զրույց անհաշտ Հասմիկների մասին…

Հասմիկ Սիմոնյան1 - Զրույց անհաշտ Հասմիկների մասին...

Մենք զրուցել ենք բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի հետ՝ փորձելով բացահայտել ու ճանաչել տարբեր Հասմիկներին՝ անվախ, զգացմունքային, պայքարող, սիրող…

 

Կա՞ մի բան քո կյանքում, որ կուզեիր ուղղել, բայց չես անում…

Սխալներից սիրելի բան չկա, դրանք մեզ օգնում են դառնալ առավել ճկուն ու հնարամիտ, և ուղղելն էլ շատ հակասական բան է՝ նշանակում է հարմարվել արդեն պատրաստի ֆորմայի, մինչդեռ կարելի էր ունենալ սեփականը, յուրահատուկը:

Մի դեպք պատմեմ՝ Հնդկաստանում շպարված կանայք անտանելի քիչ էին, տարբեր ձևի քթեր էին ու շուրթեր, տարբեր տեղադրության խալեր: Դասական սանրվածքներ էին անընդհատ՝ երկար հյուսքեր, գույնի մեջ փաթաթված, մոտոներով սլացող կանայք՝ գլխաշորերը օդում փռփռացող, Փոքրիկ Իշխանի շարֆի պես երկար-երկար:
Ոչ մի տպավորիչ բան:

IMG 0001 2 960x1440 - Զրույց անհաշտ Հասմիկների մասին...
Հնդկաստանից վերադառնում եմ: Դուբայի միջանցիկ օդակայանի սպասասրահում եմ նստած, իմ դիմաց՝ Բաքու գնացող աղջիկներ: Մեկը մեկից երկարոտն ու ծիտ, մեկը մեկից չտարբերվող՝ նույն հագուկապը, նույն ուղիղ սիրուն քթները, նույնաձև շպարը, նույն ուռուցիկ շուրթերն ու ծնոտները: Ու հենց էդ պահին էնքան իսկական թվաց հնդիկների գեշությունը, էնքան սիրելի ու սիրուն:
Ու մեր թերություններն էլ՝ մեզ իրարից ուրիշացնող, պիտի խիզախենք չուղղել, ոնց որ հիմա, օրինակ, նորաձևության աշխարհին առավել հետաքրքիր են ոչ թե գծած կերպարները, այլ ասենք վիտիլիգո հիվանդության հետևանքով բծավոր մարմին ունեցող Վինի Հարլոուն կամ ասենք գիրուկ Էշլի Գրեհեմը: Ինքնատիպը պիտի միտքը մնա: Մտքից սեքսուալ բան չկա:

 

Հասմիկի միջի նուրբ Հասմիկը, քնքուշն ու համարձակը, կռվազանն ու պայքարողը կարողացե՞լ են մտերմանալ, լեզու գտնել:

Ինձ դուր է գալիս իրենց անհաշտությունը, իսկ խաղաղ գերեզմանում էլ կլինեմ:

 

Վերջապես ի՞նչ է ուզում տղամարդը կնոջից:

Ի՞նչ պիտի ուզի մարդը մարդուց. վստահելի կետ, քնքշանքի տարածություն և մի շարք մարդկային բաներ՝ հաղագս առօրյայի ու ձանձրույթի:

IMG 0003 2 960x1440 - Զրույց անհաշտ Հասմիկների մասին...Իսկ կի՞նը՝ տղամարդուց, աշխարհից ու կյանքից…

Թերևս հավասար պայմաններ բոլոր ոլորտներում անխտիր: Մարդիկ պիտի հնարավորություն ունենան փորձելու ամեն ինչ ու չունենան սահմանափակումներ՝ պայմանավորված սեռով, մաշկի գույնով, նիհար կամ կոլոտ լինելով:

Հիշում եմ՝ մեր գրքի նկարազարդողը ոնց էր ընդդիմանում, երբ պետք է նկարեր կին եպիսկոպոսի: Իր համար անթույլատրելի տարածք էր կինը մտել: Եկեղեցին դեռևս կնոջը համարում է անմաքուր, ու մուտքը թույլատրված է միայն տղամարդկանց: Այդպես Ամերիկայում «ապակե առաստաղն» էր գործում, որ նշանակում է՝ կինը կարող էր պաշտոնավարել, բայց կային սահմաններ, որից վեր կնոջը թույլատրված չէր գտնվել: Կամ, օրինակ, մինչև 1960-ականները դեռ հավատում էին, որ նավի վրա գտնվող կինը դժբախտություն է բերում: Ավելի վաղ դարերում շիկավարս կանայք համարվում էին վհուկներ, բայց դե ո՞նց մեղադրես պիգմենտների մասին գաղափար չունեցող մարդկանց:

IMG 0023 2 960x1440 - Զրույց անհաշտ Հասմիկների մասին...Հավասարությունը թույլ կտա կնոջը ավելի կին լինել, տղամարդուն՝ ավելի տղամարդ, որովհետև, օրինակ, հուզվող տղամարդը ապացուցելու կարիք չի ունենա իր առնականությունը, տաբատ կրող կամ ընտրություններին մասնակցող կանայք մեզ այսօր բնավ տարօրինակ չեն թվում կամ պակաս կանացի: Հորինովի պատնեշները մենք պիտի ունակ լինենք վերացնել մեր միջից ու մարդավարի ապրենք:

Ո՞ր բույրն է Հասմիկին տանում մանկություն:

Խնձորի հոտը, մեղրի աննկատ բույրը հիշեցնում են ինձ տատիկիս այգին՝ կարմիր ու հյութեղ պտուղներով բեռնավորված խնձորենիների մեջ, բարձր կանաչ խոտերի մեջ վազվզող, ճոճանակով անվերջ վերուվարող, սենյակներից մեկում մահճակալի տակ թաքուն գիրք կարդացող բարձրաձայն, (այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ կարելի է մտքում կարդալ ու ոչ մի կերպ չէի հասկանում, թե ոնց են դա անում), և խնձորի մառանն եմ հիշում, որ ամառ էր բուրում և է՛, ճռռացող դուռը, որի ետևում արկղերով խնձորներ են ու խնձորի հոտը՝ մեղմ, ստատիկ, առինքնող ու զուսպ, չմոռացվող երբեք ոչ մի ճանապարհի:

IMG 0030 2 960x1440 - Զրույց անհաշտ Հասմիկների մասին...Ֆիլմերն ու ներշնչանքը…

Առանց ֆիլմ նայելու ինձ չեմ պատկերացնում, իսկ հիմա նաև օրը առանց սերիալի կորած օր եմ համարում:

 

Իսկ Հասմի՞կն ու սերը…

Ճանաչում են իրար դեմքով:

IMG 0035 2 960x1440 - Զրույց անհաշտ Հասմիկների մասին...Ինչի՞ց է վախենում Հասմիկը:

Բոլոր տեսակի մանր բլոճներից ու շատոտուկներից, բզեզներից ու դառնագույն ցեցերից չի վախենում է, սարսափում է:

IMG 0020 2 960x1440 - Զրույց անհաշտ Հասմիկների մասին...Կա՞ մի բան, որ խոստացել է Հասմիկը փոքրիկ Հասմիկին, բայց չի իրագործել…

Շատ բարձր տեղից մի օր թռչել, սովորել լողալ ու հեծանիվ քշել:

IMG 0005 2 960x1440 - Զրույց անհաշտ Հասմիկների մասին...Վերջապես ի՞նչ է փնտրում Հասմիկը և այդպես էլ չի գտնում:

Բոլոր բանաստեղծները նույնն բան են փնտրում՝ բառ:

IMG 0031 2 960x1440 - Զրույց անհաշտ Հասմիկների մասին...Ինչու՞ հենց կանայք դարձան նոր գրքի հերոսները:

Գործընկերոջս հետ՝ Արմինե Դանիելյանի, որ նաև գրքի համահեղինակն է, համակարծիք էինք մի հարցում. մեզանում կարող է համարվում տղամարդը, իսկ կնոջը թույլատրված է լինել անկարող, եթե չասենք պարտադրված: Ու եթե կինը կարող է, ապա տղամարդը նույնը պարտավոր է առնվազն անել, պատվի հարց է դառնում: Ու եթե մենք ներկայացնում ենք դպրոցահասակ երեխաներին տարբեր մասնագիտություններ ունեցող կանանց, ապա իգական սեռը ընդամենը ցույց է տալիս, որ կարող են բոլորը:

IMG 0048 2 960x640 - Զրույց անհաշտ Հասմիկների մասին...Նրանցից ում հետ կուզեիր ռինգում կռվել…

Ես կռվում եմ միայն սիրածներիս հետ, այլոց հետ սոլիդար եմ:

IMG 0050 2 960x640 - Զրույց անհաշտ Հասմիկների մասին...Ինչպես ասում էր տատս…

Բա ե՞րբ պիտի ամուսնանաս, երեխեք ունենաս, այ բալա…

IMG 0039 2 960x1440 - Զրույց անհաշտ Հասմիկների մասին...Տանջվում ես «ճիշտ բառը» գտնելու համար, թե՞ հասմիկական նոր բառեր ես օգտագործում:

Պաշտում են տանջանքի էդ տեսակը ու վայելում թե՛ գտնելը, թե՛ հորինելը: Երկուսն էլ գտնելու մասին են:

IMG 0017 2 960x1440 - Զրույց անհաշտ Հասմիկների մասին...Գիտեմ, որ սերիալներ ես սիրում նայել: Ո՞ր սերիալում կուզեիր նկարահանվել:

Ոչ մի, անտաղանդ դերասանները քչություն չեն անում, բայց կուզեի հայտնվել Դաունթըն աբբայությունում. անգլիական նրբավարությունը, խոսքի կոկիկությունն ու հին ձևերը կուզեի ապրել ինչ-որ մի շրջան: Կարճ շրջան:

IMG 0012 2 960x1440 - Զրույց անհաշտ Հասմիկների մասին...

Այսպիսին էր Հասմիկ Սիմոնյանը…

 

Լուսանկարները՝ Աննա Շաշիկյանի

Նկարահանման վայրը՝ Արվեստանոց բար-սրճարան