Զրույց «Սերևան»-ի հեղինակ Նարեկ Մանուկյանի հետ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Զրույց «Սերևան»-ի հեղինակ Նարեկ Մանուկյանի հետ

Vnews-ը զրուցել է Նարեկ Մանուկյանի հետ, որի «Սերևան» շարքը վերջին շրջանում մեծ տարածում գտավ համացանցում։

Լուսանկարչությունը ցավոք դեռ ավելի շատ հոբբի է, բայց մասնագիտություն դառնալն էլ, վստահ եմ, սարերի հետևում չէ, քանի որ միշտ ձգտել եմ անել այն, ինչ սիրում եմ։ Անկախ ամեն ինչից, չկա ավելի լավ բան, քան այն, երբ արածիցդ հաճույք ես ստանում, ինչ-որ նոր բան ես ստեղծում։ Դա ինձ անընդհատ ոգեշնչում է ու մոտիվացիայի պակաս երբեք չեմ ունենում։

Դե իսկ երբ հոբբիդ նաև մասնագիտությունդ է. դու կատարյալ երջանիկ մարդ ես։ Ինչպես ասում են՝  «արա այն, ինչ սիրում ես ու կյանքումդ չես աշխատի ոչ մի օր»։

Տեսախցիկ առաջին անգամ ձեռքս եմ վերցրել 2 ամիս առաջ. չգիտեմ՝ կզարմացնի դա ձեզ, թե չէ։ Մինչ այդ ուսումնասիրել եմ ֆոտոյի, տեսախցիկի, լույսի, ստվերի հետ կապված ամեն ինչ, պատճառը բնականաբար սերն է դեպի այդ ամենը։ Սկզբում «յոլա էի գնում» հեռախոսով, ու վատ չէր ստացվում, հարկավոր է գիտենալ, թե ինչպես օգտագործես այդ ամենը։ Իրականում, եթե մարդ աշխարհը տեսնի այնպես, ինչպես բոլորը, ամենաթույն տեսախցիկն էլ նրան չի փրկի։

Շատ հաճախ ինչ-որ չնչին, փոքր դետալ ամբողջացնում ու լրիվ այլ շունչ ա հաղորդում նկարին։

թե’ զուտ էսթետիկ լուսանկարներից եմ հաճույք եմ ստանում, այսինքն՝ գույներից, որակից, կադրից, դետալներից, եթե անգամ ոչ մի բան չպատմի նկարը, թե’  անորակ, ֆոկուսից դուրս, բայց շքեղ ու լիքը էմոցիա պարունակող նկարներից։

Նկարների հետ աշխարհը սկսում ես այլ կերպ տեսնել, նկատել բաներ, որոնք չէիր նկատում նախկինում։ Ինձ համար նկարները ինքնաներկայացման լավագույն տարբերակն են:

Մեր մայրաքաղաքի մասին. կարծում եմ՝ ցանկացած երևանցու (և ոչ միայն երևանցու) համար հետաքրքիր է տեսնել այնպիսի լուսանկար, որն ինչ-ինչ էմոցիաներ կկիսի, կարթացնի ինչ-որ հիշողություններ։ Նկարների գաղափարներն ու նկարագրությունները ի հայտ են գալիս շատ տարբեր պատճառներով՝ սկսված ինչ-որ երգ լսելուց, վերջացրած՝ տարբեր մարդկանց հետ ունեցած խոսակցություններից։

Ամեն նկար իր պատմությունն ունի։ Իրականում իմ մտքով չէր անցել, բայց «Սերևան»-ի նկարների մասին մի մեկնաբանության հանդիպեցի, որտեղ ասվում էր ՝«Armenian kiss is the new French kiss» ու «Yerevan is the new Paris»:

Երբևէ չեմ մտածել, թե որն է Երևանի ամենաֆոտոգենիկ տեղը։ Հիմնականում չեմ սիրում նկարել սիրուն բաներ. սիրուն բանը ով, ոնց էլ նկարի սիրուն կստացվի։ Ավելի հետաքրքիր ու դժվար է գեշ բանը նկարել այնպես, որ սիրուն ստացվի։Ամեն դեպքում, ամենասիրածս փողոցը Սայաթ-Նովան է։


Մարդու ու բնության կապը՝ սիրուն մանրուքներում

Հայտնիները մանուկ հասակում [ֆոտոշարք]

Իլյուստրացիաներ ժամանակակից աշխարհի խնդիրների մասին

5 հուզիչ ֆոտոպատմություն

Պատմական լուսանկարներ, որոնցից փշաքաղվում ես…

Լուսանկարներ, որ կփոխեն ձեր բոլոր պատկերացումները պատմության մասին

Սերը նախորդ դարում. [ֆոտոշարք]

Նյու Յորքից՝ Երևան. երբ քաղաքները լռում են [ֆոտոշարք]

Ահա թե ինչ տեսք կունենային պատմության ամենաերևելիներն այսօր…

Մերիել Սթրիփի կինոկարիերան մեկ ֆոտոշարքով

190-250 կիլոգրամ կշռող մերկ գեղեցկություն [իտալացի լուսանկարչից]

Հրապարակվել են National Geographic-ի ճամփորդական լուսանկարների մրցույթի հաղթողների աշխատանքները

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Ռիհաննա լինելու արվեստը. Երգչուհու արվեստոտ ֆոտոշարքը BAZAAR-ի համար

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հայտնի լուսանկարիչների օբյեկտիվում

Ճանաչենք նրանց. Արձանները սպորտով են զբաղվում Հարություն Այնտապյանի ֆոտոշարքում