Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը - VNews

Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը

0 8c2a2 b65e936d XL - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը

Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանցիսկո դե Պաուլա Խուան Նեպոմուսենո Մարիա դե լոս Ռեմեդիոս Կրիսպին Կրիսպինյանո դե լա Սանտիսիմա Տրինիդադ Ռուիս Պիկասո– այս անունը ստացավ ապագա հանճարը մկրտության ժամանակ՝ իսպանական ավանդույթի համաձայն, ըստ որի՝ մկրտվող երեխային կնքում էին ընտանիքի նախնիների և պահապան սրբերի անուններով:

Հետագայում Պաբլոն վերցրեց մոր հայրական ազգանունը՝ Պիկասո, որով էլ հավերժորեն մտավ գեղարվեստի պատմության մեջ՝ որպես բոլոր ժամանակների ամենատաղանդավոր նկարիչներից մեկը:

Մանկություն, պատանեկություն

02 5p5ESVT - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը

Պաբլոն ծնվել է 1881 թ. հոկտեմբերի 25-ին՝ Անդալուզիայում: Հայրը նկարիչ էր և նրա առաջին ուսուցիչը: Մոր համար Պաբլոն ամենասիրելին էր, քանի որ դեռ փոքրուց տարբերվում էր բոլորից. գեղեցիկ էր, տաղանդավոր, մի փոքր էլ տարօրինակ: 7 տարեկանից սկսում է նկարել: Իսկ 13 տարեկանում արդեն այնքան վարժ և լավ էր նկարում, որ հայրն իր նկարչական բոլոր գործիքները նվիրում է նրան և ինքն էլ դադարում նկարել:

Պաբլոն հենց այդ ժամանակ էլ ընդունվում է Բարսելոնայի Արվեստների ակադեմիա, 3 տարի անց տեղափովում Մադրիդ: Այստեղ նա ուսումնասիրում է իսպանացի նկարիչների ստեղծագործական տեխնիկան և մեթոդները:

03 LgntLnh - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը

Չկարողանալով երկար մնալ համալսարանական փակ սենյակներում՝ շուտով Պիկասոն թողնում է ուսումը և սկսում նկարել, նկարել, նկարել:

Նրա մտերիմ ընկերն էր իր պես ազատատենչ և խենթ ամերիկացի ուսանող Կառլես Կասագեմասը, որի հետ նկարիչը Փարիզ է մեկնում:  1901 թ. սակայն Կառլեսն ինքնասպան է լինում՝ անպատասխան սիրո պատճառով: Այս դեպքը մեծ ու անջնջելի հետք է թողնում Պաբլոյի հոգում:

Պիկասո. «կապույտ» շրջան. 1901-1904

Ընկերոջ մահվան թեմայով և դրանից ազդված՝ Պիկասոն մի շարք նկարներ է անում, որոնք արվեստաբանները կոչում են Պիկասոյի ստեղծագործության «կապույտ» շրջան:

01 mBq51Nu - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը
Հանդիպում

Կապույտի և մոխրագույնի երանգների գերակայությունն այդ շրջանի նկարներում բացատրվում է նաև շատ պարզ և նյութական. Պիկասոն Փարիզում շատ լուրջ ֆինանսական խնդիրներ ուներ և շատ գույներ գնելու փող չուներ:

Այս շրջանի լավագույն նկարներն են «Խայմե Սաբարտեսայի դիմանկարը», «Հանդիպումը», «Դժբախտությունը», «Ծեր հրեան տղայի հետ»:

1293v483905 - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը
Ծեր հրեան տղայի հետ
Pablo Picasso La Tragedie 1903 - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը
Դժբախտություն

Մոնմարտրն ու Պիկասոն. «Վարդագույն» շրջան. 1904-1906

Մոնմարտրյան բլուրի հիմքերում դարասկզբին կրկես էր գործում: Հենց այդ կրկեսի դերասաններն էլ Պիկասոյի ոգեշնչման աղբյուրներն էին: 1904-1906 թթ. մի շարք նկարներ են արվում, որոնցից ամենահայտնին «Աղջիկը գնդի վրա» կտավն է: Սա արդեն «վարդագույն» շրջանն էր:

image052 - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը

1913 թ. այս նկարը գնում է ռուս արվեստասեր Ի. Ա. Մոռոզովը: 1948 թ. «Աղջիկը գնդի վրա» նկարը ցուցադրվեց Պուշկինի անվան թանգարանում, որտեղ էլ գտնվում է այժմ:

«Աֆրիկյան» շրջան. 1907-1909

1906 թ. Պիկասոն աշխատում էր ամերիկացի գրող, Գերտրուդ Սթայնի դիմանկարի վրա: Այս կտավը նկարիչը մոտ 80 անգամ փոխել է, նորից է նկարել: Հետագայում Սթայնը պատմում է, որ հոգնելով և բարկանալով իր ուզածը չստանալուց՝ Պիկասոն ասել է իրեն. «Ես դադարում եմ Ձեզ տեսնել հենց նայում եմ Ձեզ»:

55 - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը

Սա Պիկասոյի ստեղծագործության մեջ կարևոր և շրջադարձային պահ էր: Նա հասկացավ, որ պարզ դիմանկարային ռեալիստիկ արտատպումներն իրեն չեն բավարարում, իրեն ուրիշ բան է պետք: Հենց այդ նա սկսեց ֆորման, ձևը ընկալել որպես առանձին արվեստ և արվեստաստեծ միջոց: Նրան այդ շրջանում գերում էր աֆրիկան մշակույթը՝ դիմակները, քանդակները, որոնք իր կարծիքով առանձնահատուկ մոգականություն ունեին և դրանով հանդերձ՝ ձևերի էմոցիոնալ պարզություն:

Այս «աֆրիկյան» փուլն էլ Պիկասոյի մտածողության և ստեղծագործության յուրահատկության հիմքը դրեց: Պիկասոյի միջի առեղծվածայինը, անհասկանալին, անմեկնելին, հիացմունքի և մի փոքր էլ վախի արժանին էր դուրս գալիս…

Կուբիզմ. 1909-1917

28 տարեկանում նկարում է «Ավինյոնի աղջիկները» կտավը:Այս նկարով սկսվում է Պիկասսոյի արվեստի կուբիզմի շրջանը։

20090516234723Pablo Picasso Desmoiselles dAvignon - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը

Պատկերներ, մարդիկ նկարված երկրաչափական պատկերների և ձևերի միջոցով:

Pablo Picasso Trois femmes 1908 - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը
Երեք կին
Pablo Picasso Guitare et violon 1912 - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը
Ջութակն ու գիթառը

Նոր աշխատանքները գնալով ավելի աբստրակտ էին դառնում. կուբիզմն ու աբստրատցիոնիզմը միահյուսելով նոր ու արտասովոր արվեստ էին ծնում: Չնայած քննադատություններին՝ Պիկասոյով հետաքրքրվողներն ու հիացողներն էլ շատ էին: Անհնար էր չազդվել բոլորովին նոր, անսովոր, խենթ ու տարբերվող ձեռագրից:

Պիկասոյի գործերը լավ էին վաճառվում. վերջապես նա այլևս աղքատ չէր:

90 - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը
Մերկ. ես սիրում եմ Եվային

Սյուրռեալիզմ

03 zmJfxRg - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը
Աղջիկը հայելու առջև

Այն ինչ կարող ես պատկերացնել, իրական է:

Պաբլո Պիկասո

Ֆինանսական կայունությունը Պիկասոյին հնարավորություն էր տալիս վայեյել կյանքը և ստեղծագործել անդադար: Նրա կյանքում կարևոր շրջադարձ էր 1925 թ. արված «Պար» կտավը, որով Պիկասոյի ստեղծագործության մեջ սկզբնավորվեց սյուրռեալիստական փուլը:

the dance 1925.jpgLarge - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը

Պարողների աղավաղված պատկերները, առաջին հայացքից անհասկանալի դետալներն ընդհանուր առմամբ թողնում են ճնշող տպավորություն և միևնույն ժամանակ հիացմունքի զգացողություն ստեղծում: Հիացմունք և զարմանք այն մարդու հանդեպ, ով իրականությունն այսպես կարող է պատկերացնել և պատկերել:

1930-ականներից Պիկասոն սկսում է լրջորեն զբաղվել քանդկագործությամբ: Ստեղծվում են «Պառկած կինը», «Տղամարդը փնջով» քանդակները: Նկարչին նոր տարածք և նյութ էր պետք ինքնադրսևորվելու համար:

Պատերազմն ու Պիկասոն

Իսպանական հեղափոխության և երկրորդ համաշխարհայինի տարիներին Պիկասոն Փարիզում էր: 1937 թ. նա Իսպանիայի կառավարության պատվերով ստեղծում է «Գեռնիկա» կտավը սև-սպիտակ գույների համադրությամբ, մեկ ամսում, Փարիզում կայանալիք Համաշխարհային ցուցադրության համար:

Guernica - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը

Իսպանիայի հյուսիսում գտնվող մի փոքրիկ քաղաք ամբողջությամբ ավերվել էր 1937 թ. գերմանական զորքերի ռմբակոծությունների պատճառով: Այս ազգային ողբերգությունը Պիկասոն պատկերել է սպանված զինվորականի, ողբացող մոր, կտոր-կտոր արված մարդկանց պատկերներով: Պատերազմի խորհրդանիշը նկարչի մոտ Մինոտավրոսի ցուլն է՝ մեծ և անտարբեր աչքերով: 1992 թվականից այս կտավը Մադրիդի Սոֆիա թագուհու անվան թանգարանում է:

Պատերազմական թեմաներով են ստեղծվել նաև «Ցլի գանգով նատյուրմոտ», «Առավոտյան սերենադ» և մի շարք այլ կտավներ:

195 - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը
Ցլի գանգով նատյուրմոտ
3099 - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը
Առավոտյան սերենադ

Ետպատերազմյան շրջան

Կյանքի ուրախ գույները և ուրախ, գունեղ թեմաները նորից են հայտվում Պիկասոյի կտավներում պատերազմից հետո: Այդ շրջանում Պիկասոյի ամենասիրելի թեման հին հունական դիցաբանությունն էր: Պիկասոն այդ թեմաներով ոչ միայն նկարում էր, այլև քանդակում էր և կերամիկական իրեր նկարազարդում:

1949 թ. խաղաղության կողմնակիցների Համաշխարհային Կոնգրեսի համար Պիկասոն նկարում է «Խաղաղության աղավնի» կտավը:

имени 1 epooEAG - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը

Մուսաները՝ անթիվ

Պիկասոն միշտ սիրահարված էր ինչ-որ մեկին, նրան սիրահարված էին գրեթե բոլորը: Նրա կյանքի ամենահայտնի սերերից էին Մարսել Ումբերը, որին ինքը Եվա էր անվանում և որի մահը նկարիչը ծանր տարավ:

имени 1 Grr3iD5 - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը

Սա էլ Պիկասոյի առաջին կինն է՝ Օլգա Խոխլովան, որը նկարչին որդի է պարգևում՝ Պաուլո:

09 cYYZFzL - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը

1935 թ. արտաամուսնական կապից նա ևս մի երեխա է ունենում՝ դուստր Մայան, որի հայրությունն այդպես էլ երբեք չի ճանաչում:

Պիկասոյի ամենահյտնի մուսաներից էր Դոռա Մաարը: Դոռան կարևոր ազդեցություն է ունեցել Պիկասոյի ստեղծագործության վրա: Նկարիչն իր խենթ մուսային բազմաթիվ անգամներ է նկարել, որոնցից մեկն աշխարհում ամենաթանկ վաճառված նկարներից է:

1621 - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը

Պիկասոյի հաջորդ սիրուհին Ֆրանսուազա Ժիլոն էր, որը Պիկասոյից երկու երեխա է ունեցել՝ Կլոդին և Պալոմային:

3b819d334457d00cf4e701a479481164 paloma picasso picasso art - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը

e52d589517a54222b0d2a11475c2173e - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը
Կլոդն ու Պալոման

Սակայն նկարչի ամենամեծ և հավատարիմ սերը Ժակլին Ռոկն էր, որը Պիկասոյի կողքին էր մինչ մահ: Նկարչի մահվանից 13 տարի անց Ժակլինն ինքնասպան է լինում՝ այլևս անկող լինելով ապրել առանց պաշտելի ամուսնու:

Dancing Picasso and Jacqueline dancing Villa La California 1957 David Douglas Duncan 1 - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը

Պիկասոն մահացել է 1973 թ. ապրիլի 8-ին՝ 92 տարեկանում: Իր ստեղծագործական երկար կյանքի ընթացքում նկարիչը հասցրել է կերտել 80 հազար կտավ, 1000-ից ավել քանդակներ:

Պիկասո՝ նկարիչ, որ փոխեց աշխարհը:

pablo picasso 9440021 1 402 - Պաբլո Պիկասո. ստեղծող և կործանող հանճարը

Արվեստը մաքրում է հոգուց առօրյայի փոշին:

Պաբլո Պիկասո


Ամենահանճարն ու արցունքոտ մուսան. Պիկասո-Դոռա Մաար

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)

Պաբլո Պիկասոն՝ Դևիդ Դուգլաս Դունկանի օբյեկտիվում

Հայտնիների վենետիկյան հանգստի բացառիկ լուսանկարները…

Մեծերի արտասովոր պատմությունները

Եթե Էյնշտեյնը, Վան Գոգը, Պուտինն ու այլ հայտնի մարդիկ հիփսթեր լինեին

Արա Գյուլեր – Ստամբուլի հանճարեղ աչք, որ նկարեց 20-րդ դարի հանճարներին

Տարվա իրադարձություն-ցուցահանդեսը Փարիզի Օրսե թանգարանում

Մոնեի, Ռենուարի, Պիկասոյի, Մատիսի, Կանդինսկու և այլ հայտնի նկարիչների հազվագյուտ վիդեոները

2018 թվականի ամենաթանկարժեք կտավների թոփ 10-ը

Ֆրանսուազա Ժիլո. Պիկասոյի սիրուհին և անթիվ մուսաներից մեկը

Տպավորիչ նկարների հեղինակը կորեացի նկարիչ Hyung Koo Kang-ն է

Պաբլո Պիկասոն ասել է . . .

Իսպանացի այգեպանը ԱՄՆ-ում. Պաբլո Պիկասոյի հսկայական քանդակը Բրուքլինում

Մունկի, Պիկասոյի, Վան Գոգի, Դալիի և այլոց «ծորացող» նկարները

Վերակենդանացնելով Պաբլո Պիկասոյին և Էնդի Ուորհոլին.Eugenio Merino