Ջոն Մալկովիչ. 15 փաստ - VNews

Ջոն Մալկովիչ. 15 փաստ

f698c23419e6b1867d552c56142253d3 XL - Ջոն Մալկովիչ. 15 փաստ

Լեգենդար դերասան Ջոն Գևին Մալկովիչը ծնվել է 1953 թ. դեկտեմբերի 9-ին՝ Իլինոյսում, ԱՄՆ:
Մալկովիչը համարվում է Հոլիվուդի ամենասիրված և միևնույն ժամանակ ամենաառեղծվածային դերասաններից մեկը:
Հոկտեմբերի 11-ին դերասանը այցով կժամանի Հայաստան, ինչին մենք բոլորս անհամբեր սպասում ենք:
VivaroNews Culture-ն առաջարկում է ձեզ ծանոթանալ դերասանի մասին 15 փաստի, որոնք կօգնեն ձեզ բացահայտելու կենդանի լեգենդին:

1. Մալկովիչի հայրական կողմից տատիկն ու պապիկը բնիկ խորվաթներ էին, իսկ մոր նախնիները՝ բրիտանացիներ, շոտլանդացիներ, ֆրանսիացիներ և գերմանացիներ:

john malkovich in childhood

2. Ջոնի Իլինոյսի հարևանը ապագա Օլիմպիական չեմպիոն և բասկետբոլի աստղ՝ Դուգ Քոլինսն էր:

1200px Doug Collins gestures - Ջոն Մալկովիչ. 15 փաստ

3. Մալկովիչի Բրոդվեյան դեբյուտը 1985 թ. «Վաճառականի մահը» ֆիլմն էր, որտեղ նրա հետ միասին նկարահանվել են Ջասթին Հոֆմանը և Քեյթ Րիդը: Այս դերը դերասանին արժանացրել է Էմմի մրցանակի:

bkn 20161122183612583 1122 00862 001 02b - Ջոն Մալկովիչ. 15 փաստ

4. Համընդհանուր ճանաչում, սակայն, Մալկովիչը ձեռք է բերել 1988 թ. «Վտանգավոր կապեր» ֆիլմում իր դերի շնորհիվ:

83773 full - Ջոն Մալկովիչ. 15 փաստ

5. 1994 թ. դերասանն առաջադրվել է Օսկարի՝ «Կրակի գծի վրա» ֆիլմի համար:

0115 - Ջոն Մալկովիչ. 15 փաստ

6.Մալկովիչը նաև ռեժիսոր է, զբաղվել է նաև հոգեբանությամբ, ունի լավ ձայն:

7. Առաջին անգամ որպես ռեժիսոր Մալկովիչը հանդես է եկել 2002 թ. «Վերևում պարողը» ֆիլմով և նույն տարում էլ նկարահանվել է  Լիլիանա Կավանիի «Ռիփլիի խաղը» ֆիլմում:

1200x782 nsp9cd - Ջոն Մալկովիչ. 15 փաստ

8. Մալկովիչը նաև նորաձևությամբ է զբաղվում: 2003 թ. նա առաջին անգամ հանրության դատին է հանձնել իր «Քեռի կիմանո» հագուստի շարքը, և դրա երկրորդ շարքը՝ 2010 թ.:

PR 065 - Ջոն Մալկովիչ. 15 փաստ

9. Սիրելի դերասանին երկրպագուները հանդիպում են նաև ռեփեր Էմինեմի “Phenomenal” երգի տեսահոլովակում:

10. Մալկովիչը ազատ խոսում է ֆրանսերեն, քանի որ 10 տարի ապրել է Ֆրանսիայում:

11. 1982-1988 թ.թ. Մալկովիչը ամուսնացած է եղել Գլեն Հիդլիի հետ, իսկ հետագայում ամուսնացել է Նիկոլետ Պեյրանի հետ, ումից ունի երկու երեխա:

67e70eab13977daeaa5113fe29049d3c - Ջոն Մալկովիչ. 15 փաստ

12. Մալկովիչը Պորտուգալիայի մայրաքաղաքում ռեստորան ունի:

13. 1999 թ. էկրաններին է հայտնվում Սպայկ Ջոնսի «Լինելով Ջոն Մալկովիչ» ֆիլմը: Սցենարի հեղինակ Չարլի Կաուֆմանը երկար ժամանակ միջոցներ էր փնտրում, որ էկրանավորի այն, պատճառաբանելով, որ հենց Մալկովիչի մասին պետք է այս ֆիլմը լինի, քանի որ նա Հոլիվուդի ամենասիրելի և առեղծվածային դերասաններից մեկն է:

8280754 3x2 940x627 - Ջոն Մալկովիչ. 15 փաստ

14. Այս տարի դերասանին կհանդիպենք հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին: Միայն մեծերի համար:» ֆիլմում:

maxresdefault 4 2 - Ջոն Մալկովիչ. 15 փաստ

15. Հոկտեմբերի 11-ին Մալկովիչը հանդես կգա Հայաստանի պետական Երիտասարդական նվագախմբի հետ՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր երեկոյի ընթացքում:

Այն ամենը, ինչ անում ես՝ պետք է անես որևէ մեկի համար, հակառակ դեպքում մի՛ արա:
Ջոն Մալկովիչ