Կուրտուայի հայրը սուր քննադատության է ենթարկել Ազարին - VNews
Բաժիններ

Կուրտուայի հայրը սուր քննադատության է ենթարկել Ազարին

5f759b587b50a677fbe3ca9b - Կուրտուայի հայրը սուր քննադատության է ենթարկել Ազարին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի հայրը՝ Տիերի Կուրտուան, կարծիք է հայտնել «Արքայական ակումբի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ:

Իսպանական թիմն օրերս պարտություն էր կրել «Չելսիից» Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում (0-2) և դուրս մնացել հետագա պայքարից: Ազարը մրցավեճի ավարտից անմիջապես հետո բարձր տրամադրությամբ շփվել էր իր նախկին խաղընկերների հետ: Այդ կադրերը շատ էին բարկացրել «Ռեալի» երկրպագուներին:

«Ազարի կողմից այդքան էլ խելամիտ չէր այդպես գործելը: Նա, հնարավոր է, երկար չէր մտածել այդպես վարվելուց առաջ, սակայն «Ռեալի» երկրպագուներն այդ լուսանկարները շատ ցավագին են ընդունել: Ֆուտբոլիստը ծիծաղում է մրցաշարից դուրս մնալուց 2 րոպե անց․ ես կասեի, որ դա պրոֆեսիոնալ քայլ չէ:

Ազարը դեռ կարող է մնացած 4 խաղերում «Ռեալին» Իսպանիայի չեմպիոնի կոչման հասցնել: Նրան այդ դեպքում կներեն և կմոռանան տեղի ունեցածը: Սերխիո Ռամոսը հենց այն անձնավորությունն է, որը պետք է խոսի Էդենի հետ տեղի ունեցածի վերաբերյալ»,- Կուրտուա-ավագի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

Էդեն Ազարն ու Տիբո Կուրտուան միասին ելույթ են ունեցել նաև «Չելսիում»:

Հարձակողական ոճի կիսապաշտպանն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ չի ունեցել «Ռեալի» երկրպագուներին վիրավորելու մտադրություն:

«Ռեալը» սահմանել է Ազարի տրանսֆերային արժեքը

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չելսին» նոր, երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի Կանտեին

«Ռեալը» Ռամոսին փոխարինողին գտել է «Սևիլիայում»

«Ռեալը» 40 մլն եվրո կառաջարկի «Էվերթոնի» հարձակվողի տրանսֆերի դիմաց

Լա՞վ գիտեք Ռամոսին. VNews-ի Quiz-ը՝ իսպանացու կարիերայի 16 տարիների մասին

2 գրանդ ակումբ մտադիր է գնել Շվեդիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերը

Մոուրինյոն հաստատել է՝ Ազարը ծուլանում է մարզումներին

Ռամոսն այդ ակումբ չի տեղափոխվի․ նա ևս 2 տարբերակ ունի

Ռամոսը «խելահեղ» պահանջներ է ներկայացրել

«Հարվածեցի ոչ թե գլխով, այլ հոգով»․ 5 տիտղոս, որ Ռամոսը պարգևեց «Ռեալին»

«Չելսին» Հաքիմիի փոխարեն իր ֆուտբոլիստին է առաջարկում «Ինտերին»

«Ալաշկերտի» մրցակցին առաջնորդում է «Սիթիի» երկրպագուների սիրելին․ Ինչ ակումբ է «Կոնաս Կի Նոմադսը»

«Ռեալը» ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկել «Ռոմային»

Հալանդը նշել է՝ որն է իր մեծագույն երազանքը

«Ես ընդունել եմ «Ռեալի» առաջարկը». Ռամոսի հետաքրքիր բացահայտումները՝ բանակցությունների մասին

Ռամոսը չկարողացավ զսպել արցունքները «Ռեալին» հրաժեշտ տալիս (տեսանյութ)

«Յո՞ երթաս, Սերխիո». Ինչու Ռամոսը հեռացավ «Ռեալից», և 4 ակումբ, ուր նա կարող է շարունակել կարիերան