fbpx

«Դա սուտ է». Մեսին հերքել է Պիկեի մեկնաբանությունը ՊՍՎ-ին խփած 2-րդ գոլի վերաբերյալ

Լիոնել Մեսին և Ժերար Պիկեն հակասական հայտարարություններ են արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ՊՍՎ-ին խփած հաղթական գոլի վերաբերյալ:

Հաղթական գոլը կատալոնացիները խփել էին 69-րդ րոպեին: Լիոնել Մեսիի իրացրած տուգանայինից հետո կատալոնական ակումբի պաշտպան Ժերար Պիկեն շեղել էր գնդակի ուղղությունն ու այն հայտնվել էր մրցակցի դարպասում:

Խաղից հետո Պիկեն հայտարարել էր, որ այդ խաղարկումը պլանավորված էր. «Մենք շատ ենք փորձարկել այդ տուգանայինը մարզումների ժամանակ»,- նշել էր պաշտպանը:

Պիկեի մեկնաբանությունը, սակայն, շատ արագ ժխտել էր Լիոնել Մեսին. «Մենք ոչինչ չէինք նախապատրաստել: Դա սուտ է: Ես անհաջող իրացրի տուգանայինը: Պիկեն պարզապես այնտեղ էր և բախտը ժպտաց մեզ այդ դրվագում»:

Այդ դրվագին անդրադարձել է նաև Էռնեստո Վալվերդեն. «Եթե Ժերարն ասում է, ուրեմն խաղարկումը նախապատրաստված էր, բայց ես այդ մասին տեղյակ չեմ եղել»,- կատակել է մարզիչը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դաժան պայքար էր 2-րդ տեղի համար․ «Բարսելոնան» և «Տոտենհեմը» հանդես կգան փլեյ-օֆֆում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Հարի Քեյնի կինը հետաքրքիր քայլի է գնացել «Բարսելոնա» – «Տոտենհեմ» խաղից առաջ (լուսանկար)

«Բարսելոնա» – «Տոտենհեմ»․ Հայտնի են մեկնարկային կազմերը

Ինիեստա․ «Մեսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»

Նեյմարը գնում է ռեկորդի հետևից. Ուշագրավ թվեր և փաստեր Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումների մասին

Վալվերդեն ամռանը կարող է լքել «Բարսելոնան». Goal-ի անդրադարձը

Ադուրիսը կրկնել է Մեսիի և Ռամոսի ռեկորդը

«Ես չիմացա, թե ինչպես, դու չիմացար, թե ինչու». 4 պատճառ Մեսիի ու «Ոսկե գնդակի» «վատ փոխհարաբերությունների» մասին

«Բարսելոնան» պատիժ է սահմանել Ուսման Դեմբելեի համար

Ինիեստան հանդիպել է նախկին թիմակիցների հետ (տեսանյութ)

«Այաքսի» ֆուտբոլիստի հայրը կանխատեսում է որդու տեղափոխությունն Իսպանիա

Մեսին կարող է բաց թողնել «Տոտենհեմի» հետ հանդիպումը

Պաշտոնական. «Բարսելոնան» իր դիրքորոշումն է հայտնել «Ժիրոնայի» հետ հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

«Բարսելոնայի» հայտացուցակը «Տոտենհեմի» դեմ խաղի համար

«Ակումբի ներսում կլուծենք այդ հարցը». Վալվերդե