fbpx
Բաժիններ

Դահուկային կենտրոնի բացում Աշոցքում և վերջին 10 տարիների ամենամեծ լեռնադահուկային մրցաշարը Ծաղկաձորում

Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է իրենց կողմից տարվող ծրագրերի մասին մարզաձևը Աշոցքում զարգացնելու վերաբերյալ:

Աշոցքում հունվարի 26-ին Եվրոպական Միության հայկական գրասենյակի աջակցությամբ կբացվի դահուկային կենտրոն, ինչպես նաև սպորտաձևը մասսակայացնելու համար 2-րդ տարին անընդմեջ կկայանա սիրողական մրցաշար, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Սկսնակ դահուկորդներին վարպետության դասեր կտան Հայաստանի հավաքականի անդամներն ու մարզիչները: Փառատոնը կավարտվի հունվարի 27-ին:

Նախատեսվում է ապագայում հանրային դահուկուղի ունենալ Աշոցքում, որն էլ այն կդարձնի ժամանցի ու հանգստի կենտրոն: Նորաբաց ենթակառուցվածքն էլ իր նպատակին ծառայեցնելու և նրանից մեծ օգուտ քաղելու համար հունվարին վերջին մեր ֆեդերացիան մեծ ներկայացուցչություն կհյուրընկալի միջազգային մարմնից: Վերջիններս կկիսվեն իրենց փորձով ու օգտակար խորհուրդներ կտան:

Հավելենք, որ հունվարի 29-ից փետրվարի 1-ը Ծաղկաձորում կկայանա  միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցակցվող զարգացող երկրների լեռնադահուկային սպորտի գավաթի խաղարկությունը: Գավաթի խաղարկությանը իրենց մասնակցելու են, ինչպես Հայաստանի լավագույն լեռնադահուկորդներն, այնպես էլ այլ երկրների ուժեղագույն պատվիրակները: Սա Հայաստանում կլինի վերջին 10 տարիների ամենամեծ լեռնադահուկային մրցաշարը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: