-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բրիտանական Daily Mail-ն այսօր անդրադարձել է «Լիվերպուլին»: Պարբերականը գրում է, որ Ֆիլիպե Կոուտինյոյին վաճառելը լավագույն որոշումն էր, որ կարող էր կայացնել թիմի գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը:
160 միլիոն եվրոյի դիմաց բրազիլացուն «Բարսելոնա» ուղարկելուց հետո «մերսիսայդցիների» գործներն ավելի քան լավ են ընթանում: Գործարքից հետո «Լիվերպուլը» հասավ մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Կոուտինյոյի վաճառքից գոյացած գումարով ձեռք բերեց Ալիսոնի, վան Դեյկի, Ֆաբինյոյի ու Շաքիրիի պես ֆուտբոլիստներ և այս մրցաշրջանում արդեն հասել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ միաժամանակ հավակնելով Անգլիայի չեմպիոնի կոչմանը:
Նշվում է նաև, որ գործարքի ժամանակ «Լիվերպուլն» ու «Բարսելոնան» մի հետաքրքիր պայմանագիր են ստորագրել, ըստ որի՝ եթե կատալոնական ակումբը ցանկանա լիվերպուլցիների կազմից ինչ-որ ֆուտբոլիստ գնել, ապա «մերսիսայդցիներին» պարտավոր է լրացուցիչ 100 միլիոն եվրո վճարի:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո