Դանիայի ֆուտբոլային միությունը մատնանշել է ադրբեջանցիների հանցագործությունները Բաքվում կայանալիք խաղից առաջ - VNews
Բաժիններ

Դանիայի ֆուտբոլային միությունը մատնանշել է ադրբեջանցիների հանցագործությունները Բաքվում կայանալիք խաղից առաջ

Դանիայի ֆուտբոլային միությունը մատնանշել է ադրբեջանցիների հանցագործությունները Բաքվում կայանալիք խաղից առաջ - Դանիայի ֆուտբոլային միությունը մատնանշել է ադրբեջանցիների հանցագործությունները Բաքվում կայանալիք խաղից առաջ
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

03 Հուլիս 2021 - 20:00

1

Չեխիա

2

Դանիա

0 - 1 Թոմաս Դիլեյնի - 5`

0 - 2 Կասպեր Դոլբերգ - 42`

1 - 2 Պատրիկ Շիկ - 49`

Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում այսօր ԵՎՐՈ 2020-ի քառորդ եզրափակիչի շրջանակում կկայանա Չեխիա – Դանիա հանդիպումը:

Դանիայի ֆուտբոլային միությունը խաղին ընդառաջ հանդիպումն ընդունող երկիր Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, կանանց դերի ու քաղաքական իրավիճակի վերաբերյալ ճշտումներ է կատարել Դանիայում գործող Amnesty International կազմակերպությունից:

Դանիայի ֆուտբոլային միությունն այս ճշտումները կատարել է՝ երկրպագուներին հայտնելու, թե արդյոք նպատակահարմա՞ր է հավաքականի խաղը դիտելու համար Բաքու այցելելը, թե՞ ոչ:

«Ադրբեջանը խնդիրներ ունի մարդու հիմնարար իրավունքների պահպանման գործում: Հետևաբար մենք խորհրդատվություն ենք խնդրել Դանիայում գործող Amnesty International-ից: Մենք երախտապարտ ենք մեր երկրպագուներին, որ ցանկանում են ժամանել մեր խաղին, բայց մինչև որոշում կայացնելն առաջարկում ենք ծանոթանալ Ադրբեջանում տիրող իրավիճակին»,- Դանիայի ֆուտբոլային միությունը մեջբերում է գործադիր տնօրեն Յակոբ Յենսենի խոսքը:

«Ադրբեջանի կառավարությունը տարիներ շարունակ սպորտային միջոցառումների կազմակերպումն օգտագործել է՝ մարդու իրավունքների խախտումները քողարկելու համար, և ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը բացառություն չէ: Ուստի մենք ուրախ ենք, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մեր տեղեկությունները կարող ենք փոխանցել Դանիայի ֆուտբոլային միությանը, ինչպես նաև երկրպագուներին, որոնք ցանկանում են մեկնել խաղին»,- ասել է Amnesty-ի քաղաքական խորհրդական Անետ Ստուբկյոր Ռիմերը:

Դանիայի ֆուտբոլային միությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է նաև Amnesty International-ի՝ Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ փաստաթուղթ:

Փաստաթուղթը բաղկացած է 5 կետից, որոնք վերաբերում են երկրում քննադատական խոսքի բացառմանը, քաղաքական հայացքներով պայմանավորված բանտարկություններին, ցույցեր կազմակերպելու վերաբերյալ իշխանությունների անհանդուրժողականությանը, մի շարք միջազգային հասարակական կազմակերպությունների դուրս մղմանը երկրից, խոշտանգումներին ու վատ վերաբերմունքին, պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած ռազմական հանցագործություններին:

Amnesty International-ը շեշտադրում է կատարել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի իշխանությունների հրամանով՝ բանտերում ցուցաբերվում է անմարդկային վերաբերմունք ինչպես քաղաքացիական անձանց նկատմամբ, այնպես էլ՝ ռազմագերիների՝ նրանցից տեղեկություն ստանալու կամ բանտարկյալներից իրենց ուզածը լսելու համար:

Կազմակերպությունը փաստել է նաև, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը կատարել է մի շարք ռազմական հանցագործություններ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դանիայի հավաքականի անհավատալի ցուցանիշն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում

Ազարը երկար դադարից հետո գոլի հեղինակ դարձավ հավաքականի կազմում (տեսանյութ)

Պոգբան՝ Եվրոպայի առաջնությունից դուրս մնալու մասին

Սիմոն Կյերն ու Էրիկսենի կյանքը փրկած բժիշկները կստանան ՈՒԵՖԱ-ի նախագահի մրցանակը

Կացպեր Կոզլովսկին. սարսափելի վթարից մինչև ԵՎՐՈ-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

«Լեսթերը» կգնի Դանիայի հավաքականի ֆուտբոլիստին

Էրիկսեն․«4-5 ամսից նորից կսկսեմ խաղալ»

Էրիկսենը կարևոր հանդիպում է ունեցել Իտալիայում

Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Հայտնի է՝ միայն որ դեպքում Քրիստիան Էրիկսենին կթույլատրեն խաղալ Ա Սերիայում

Լյուկ Շոուն ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆի մեծ մասն անցկացրել է կողի կոտրվածքով

Մատեուս. «Կրոսն այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

ԵՎՐՈ 2020-ի լավագույն գոլը (տեսանյութ)

Կիելինին Սակայի հարվածի պահին բղավել է հայտնի արտահայտությունը․ ինչ է նշանակում այն

«Նրանք հայր ու որդի են, բայց գրեթե աղերս չունեն միմյանց հետ». Ինչպես են Կյեզաները փրկել/փրկում Ռոբերտո Մանչինիի մարզչական կարիերան