Դանիիլ Մեդվեդևը 3-0 հաշվով հաղթեց Ջոկովիչին՝ դառնալով US Open-2021-ի հաղթող (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Դանիիլ Մեդվեդևը 3-0 հաշվով հաղթեց Ջոկովիչին՝ դառնալով US Open-2021-ի հաղթող (տեսանյութ)

Մեդվեդևը 3 0 հաշվով հաղթեց Ջոկովիչին՝ դառնալով US Open 2021 ի հաղթող տեսանյութ - Դանիիլ Մեդվեդևը 3-0 հաշվով հաղթեց Ջոկովիչին՝ դառնալով US Open-2021-ի հաղթող (տեսանյութ)

Թենիսի ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում ռուս Դանիիլ Մեդվեդևը 3-0(6-4, 6-4, 6-4) հաշվով հաղթեց սերբ Նովակ Ջոկովիչին: Մենախաղը տևեց 2 ժամ 17 րոպե:

Ռուս թենիսիստի համար այս տիտղոսն առաջինն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Ավելի վաղ Մեդվեդևը երկու անգամ դուրս է եկել եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել:

Նշենք, որ Նովակ Ջոկովիչը հաղթող էր դարձել «Մեծ սաղավարտի» ընթացիկ մրցաշրջանի նախորդ երեք մրցաշարերում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում, «Ռոլան Գարոսում» ու Ուիմբլդոնում:

Դանիիլ Մեդվեդևը Մարիա Շարապովայից հետո առաջին ռուս թենիսիստն է, որ դառնում է «Մեծ սաղավարտի» մրցաշարի հաղթող:

«Ցավում եմ երկրպագուների համար, Ջոկովիչի համար: Բոլորս գիտենք՝ որքան աշխատանք է տարել Նովակն՝ այսօր այս կետին հասնելու համար: Ամեն դեպքում հաշվի առնելով այն ամենը, ինչին հասել եք այս տարի ու Ձեր կարիերայի ընթացքում՝ Դուք ինձ համար պատմության լավագույն թենիսիստն եք»,- ասել է Մեդվեդևը մենախաղից հետո:

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել քեզ, Դանիիլ: Հրաշալի հանդիպում, հրաշալի մրցաշար: Եթե կա մեկը, որն արժանի էր հաղթանակին, դու ես: Հրաշալի աշխատանք էր, շնորհավորում եմ թիմին: Մաղթում եմ հաջողություններ «Մեծ սաղավարտի» հաջորդ մրցաշարերում: Վստահ եմ՝ ապագայում դու նորից կանգնած կլինես այս հարթակին: Չնայած նրան, որ ինձ չհաջողվեց հաղթել՝ սիրտս լցված է ուրախությամբ: Քո շնորհիվ ես ամենաերջանիկ մարդն եմ: Նախկինում նման զգացողություն չեմ ունեցել Նյու Յորքում: Ես քեզ շատ եմ հավանում, կհանդիպենք շուտով»,- ասել է Ջոկովիչը:

Մեդվեդևի էմոցիաները

Ջոկովիչը չկարողացավ զսպել հուզմունքը

1 4 - Դանիիլ Մեդվեդևը 3-0 հաշվով հաղթեց Ջոկովիչին՝ դառնալով US Open-2021-ի հաղթող (տեսանյութ)

2 3 - Դանիիլ Մեդվեդևը 3-0 հաշվով հաղթեց Ջոկովիչին՝ դառնալով US Open-2021-ի հաղթող (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Այդպես էլ չհասնելով ոսկուն․ 5 աշխարհահռչակ մարզիկ, որ չեն նվաճել Օլիմպիական ոսկին

ՏՈԿԻՈ 2020. Նովակ Ջոկովիչը՝ առանց մեդալի

Տոկիո-2020․ Զվերևը հաղթեց Ջոկովիչին ու դուրս եկավ եզրափակիչ

Տոկիո-2020․ Ջոկովիչը քառորդ եզրափակիչում է

US Open. Էնդի Մարեյը դուրս է մնացել հիմնական ցանցից

ՏՈԿԻՈ 2020. Հնարավոր է՝ Ջոկովիչը մասնակցի նաև խառը զուգախաղի մրցաշարին

Ֆեդերերի շնորհավորանքը Նովակ Ջոկովիչին

Կրեմով ելակը, սպիտակ շապիկները․ Ուիմբլդոնի 5 ավանդույթ, որոնք կզարմացնեն ձեզ

Նովակ Ջոկովիչն անհավանական հաղթանակ տոնեց՝ դառնալով «Ռոլան Գարոսի» հաղթող

Ջոկովիչը հաղթեց Նադալին «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում

«Ռոլան Գարոս». Ջոկովիչը կիսաեզրափակիչում է. հաջորդ մրցակիցը Նադալն է

«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչն ու Նադալը դուրս են եկել քառորդ եզրափակիչ

Նադալը Հռոմի մրցաշարում հաղթեց Ջոկովիչին՝ նվաճելով կարիերայի 88-րդ տիտղոսը

Լացկան Ռոջեր, հատուկ աթոռներ․ 5 դեպք, երբ Սաղավարտի եզրափակիչը «չավարտվեց» վերջին գնդակով

Ջոկովիչը չի մասնակցի Մադրիդում կայանալիք «Մասթերսին»

Ֆուտբոլի վերադարձը Հայաստան, Մբապեի պատմական ելույթը. ի՞նչ կատարվեց նախորդ շաբաթ