Դանիել Ագեր անուն-ազգանունով տղամարդուն դատում են Մոսկվայում հանրահավաքի մասնակցելու համար - VNews
Բաժիններ

Դանիել Ագեր անուն-ազգանունով տղամարդուն դատում են Մոսկվայում հանրահավաքի մասնակցելու համար

Ռուսական լրատվամիջոցներում այսօր տեղեկություն է տարածվել, թե «Լիվերպուլի» նախկին պաշտպան Դանիել Ագերը ձերբակալվել է Մոսկվայում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին աջակցող հանրահավաքին մասնակցելու համար:

Մոսկվայի քաղաքային դատարանի պաշտոնական տեղեկության համաձայն՝ Ագեր ազգանունով մի տղամարդ դատարանի առաջ կկանգնի հանրահավաքների կազմակերպման կարգը խախտելու մեղադրանքով, ինչի պատիժը ենթադրում է տուգանք 150-300 հազար ռուբլի, հասարակական աշխատանք կամ ազատազրկում 15 օրով:

«Мутко против» թելեգրամյան ալիքը պարզել է, որ մերսիսայդցիների նախկին ֆուտբոլիստը ոչ մի աղերս չունի Մոսկվայում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Կալանավորված անձի և Դանիել Ագերի ծննդյան տվյալները չեն համընկնում. Ագերը ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 12-ին, իսկ կարգը խախտած անձը՝ 1988 թվականին:

Ավելի ուշ պարզվել է, որ Դանիել Ագերն Օրենբուրգի նախկին քաղաքացի Դմիտրի Կենդելն է: Տղամարդն իր անուն-ազգանունը փոխել է 2009 թվականին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: