Դանիելե դե Ռոսին ավարտեց կարիերան - VNews
Բաժիններ

Դանիելե դե Ռոսին ավարտեց կարիերան

«Ռոմայի» լեգենդ, վերջին ամիսներին «Բոկա Խունիորսի» խաղացող Դանիելե դե Ռոսին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Ես վնասվածք կամ որևէ այլ խնդիր չունեմ։ Ես ընդամենը իմ ընտանիքին վերադառնալու կարիք եմ զգում։ Հատկապես շատ կարոտում եմ աղջկաս, նա էլ ինձ։ Ես կարիերաս ավարտելու որոշում եմ կայացրել, ու այն վերջնական է։

Ինձ փորձել են հակառակը համոզել, խնդրել են էլի մտածել, բայց որոշումը կայացված է, ու դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա։

Ես այստեղ թողնում եմ իմ սրտի մի մասնիկը, քանի որ ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչ է նշանակում խաղալ «Բոնբոներայում» ու գտնվել «Բոկայի» հանդերձարանում։ Սա յուրահատուկ փորձ էր։

«Բոկայից» հեռանալով ես նաև ավարտում եմ խաղային կարիերաս։ Իհարկե, ես կշարունակեմ աշխատել ֆուտբոլում»,-դե Ռոսիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Դանիելե դե Ռոսին «Ռոմայում» հանդես է եկել 2001-2019թթ․՝ անցկացնելով 459 հանդիպում և դառնալով 43 գոլի հեղինակ։ Ամռանը 36-ամյա իտալացին տեղափոխվեց արգենտինական «Բոկա Խունիորս», որտեղ անցկացրեց ընդամենը 6 խաղ և խփեց 1 գնդակ։ Իտալիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 117 խաղ, խփել 21 գնդակ, դարձել աշխարհի չեմպիոն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը մահացել է 21 տարեկան հասակում

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

«Ռոման» որոշում է կայացրել Քրիս Սմոլինգի ապագայի վերաբերյալ

Ա սերիայի վատագույն տրանսֆերների խորհրդանշանական հավաքականը՝ ըստ La Gazzetta Dello Sport-ի

«Միլանի» կիսապաշտպանը մոտ է «Ռոմա» տեղափոխությանը

Ռայոլան ծրագրում է իրականացնել Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակում

Մխիթարյանը՝ Ջորդանի խոսքերի մասին. «Ես նույնպես ակտիվիստ չեմ»

Իբրահիմովիչը ու Մխիթարյանը կարող են վերամիավորվել

Մխիթարյան. «Շատ ժամանակ չունեմ մինչև կարիերայիս ավարտը, այնպես որ, կարևոր է տիտղոս հաղթելը»

The Sun. «Ռոման» չի ցանկանում Մխիթարյանի համար վճարել «Արսենալի» պահանջած գումարը

«Ռոման» իր սկուդետոյի համար պարտական է լրագրողին». Ա սերիայի ամենաաղմկահարույց տրանսֆերի չլսված պատմությունը

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստի կարծիքով՝ Պրեմիեր լիգան լավագույն առաջնությունն է

Մխիթարյան․ «Համաձայն չեմ, թե մենք թույլ ենք թիմային մարզաձևերից»

Մխիթարյան․ «Եթե ուզում ես լավ ֆուտբոլիստ դառնալ, ապա քեզ պետք է շատ բաներից զրկես»

Netflix-ի որ սերիալն է խորհուրդ տալիս դիտել Հենրիխ Մխիթարյանը