«Դարձի գալը երբեք ամոթ չէ». Դանի Ալվեսի վերադարձը «Բարսելոնա» գեղեցիկ է, բայց ոչ միանշանակ - VNews
Բաժիններ

«Դարձի գալը երբեք ամոթ չէ». Դանի Ալվեսի վերադարձը «Բարսելոնա» գեղեցիկ է, բայց ոչ միանշանակ

1353801556.0 - «Դարձի գալը երբեք ամոթ չէ». Դանի Ալվեսի վերադարձը «Բարսելոնա» գեղեցիկ է, բայց ոչ միանշանակ

Չավի Էրնանդեսը դեռևս «Բարսայի» գլխավոր մարզչի ղեկին արդեն հասցրել է նորամուտը նշել հաղթանակով ու ֆուտբոլային աշխարհին զարմացնել ցնցող քայլով. նա թիմ է վերադարձրել 38-ամյա Դանի Ալվեսին։ Ծերունի բրազիլացին կխաղա այն ակումբում, որտեղ նա անցկացրել է կարիերայի լավագույն տարիները և ձեռք բերել համաշխարհային հեղինակություն։ «Բարսելոնայում» 8 տարվա ընթացքում բրազիլացին նվաճել է 23 գավաթ։ Դանի Ալվեսը սրտաճմլիկ գրառումներ է անում սոցցանցերում, սեփական շնորհանդեսին ներկայացել է բոկոտն։ Այս ամենը, իհարկե, շատ հուզիչ է, սակայն մի բան մութ է մնում՝  ինչու՞  նա «կապտանռնագույնների» հետ անսպասելիորեն խզեց պայմանագիրն ու, կարելի է ասել, սկանդալային կերպով հեռացավ ակումբից։

Պետք է նշել, որ նա առաջինն էր գերաստղերի կազմից, որն արեց այդ քայլը։ Ալվեսն այդ ժամանակ հստակ չմեկնաբանեց կատարվածը, սակայն դրա վերաբերյալ մի քանի վարկած էր շրջանառվում։ Իսպանացի լրագրողները միշտ մեծ հետաքրքրությամբ են հետևում բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնք խուսափում են հարկեր վճարելուց, և պատահական չէր, որ Դանի Ալվեսը անմիջապես հայտնվեց նրանց տեսադաշտում։ Մամուլում շրջանառվող լուրերն անմիջապես հաստատվեցին պաշտոնական փաստաթղթերում։ Իսպանիայի գանձապետարանը հրապարակեց անվանացուցակ, որում ներառված մարդկանց հարկային պարտքը գերազանցում էր 1 մլն եվրոն. Դանին գանձապետարանին պարտք է ավելի քան 2 մլն եվրո։ Իսպանիայում օրենքները խիստ են. յուրաքանչյուր ոք, որը գանձապետարանին հարկ է վճարում, պարտավոր է վճարել ոչ միայն ներքին, այլև  արտաքին ակտիվներից , որոնց հետ երկիրը կարող է ընդհանրապես որևէ առնչություն չունենալ։

dani alves fc barcelona nov 17 2021 1ymmp6aderjj1b92q7oklo27b 960x540 - «Դարձի գալը երբեք ամոթ չէ». Դանի Ալվեսի վերադարձը «Բարսելոնա» գեղեցիկ է, բայց ոչ միանշանակ

Դրանից բացի, Իսպանիայում տարբեր ակումբների խաղացողներ հարկվում են տարբեր կերպ, յուրաքանչյուր թիմի տոկոսադրույքները տարբեր են։ «Բարսելոնայի» համար 2015-2016թթ. մրցաշրջանում այդ տոկոսը կազմում էր ֆուտբոլիստի աշխատավարձի 52%-ը։ Ենթադրվում էր, որ Դանի Ալվեսը չի ցանկացել զգալի պարտք կուտակել, խզել է պայմանագիրն ու փախել Իտալիա։ «Յուվենտուսում» բրազիլացին ավելի քիչ հարկ էր վճարում, այն կազմում էր եկամտի 46%-ը։ 2015 թվականին «Բարսելոնայի» ղեկավարությունը նոր պայմանագիր առաջարկեց 32-ամյա Ալվեսին։ Կատալոնացիները, իհարկե, Դանիին փոխարինող էին փնտրում ավելի երիտասարդ խաղացողների շրջանում, սակայն թիմն անսպասելիորեն հայտնվեց տրանսֆերային արգելքի առաջ։ Չնայած դրան՝ «Բարսան» չթաքցրեց, որ փնտրում է Դանիին փոխարինող։ Բրազիլացին «բլաուգրանայի» ժեստը համարեց անհարգալից վերաբերմունք, սակայն ստորագրեց նոր պայմանագիրը։

«Բարսայում» անցած 3 մրցաշրջանների ընթացքում ես անընդհատ լսել եմ, թե «Ալվեսը ցանկանում է հեռանալ», «Ալվեսը ցանկանում է այլ ակումբում խաղալ»: Բայց ակումբի ղեկավարներն ինձ հետ երբեք չեն խոսել այս թեմայով և սխալվել են։ «Բարսելոնան» ինձ չհարգեց. տնօրեններն առաջարկեցին երկարաձգել պայմանագիրս միայն այն ժամանակ, երբ ՖԻՖԱ-ն վետո դրեց տրանսֆերների վրա։ Իհարկե, ես ստորագրեցի պայմանագիրը, բայց ակումբը պատկերացում չունի, թե ինչպես պետք է վարվել խաղացողների հետ»,- 2017թ-ին պատմում էր նեղված Ալվեսը։ Թեև Դանին ասաց, որ «Բարսայի» ղեկավարությունը բրազիլացու՝ ակումբից հեռանալիս տգեղ է վարվել, սակայն ինքն էլ աչքի չի ընկել արժանավայել պահվածքով։

dani alves fc barcelona 960x540 - «Դարձի գալը երբեք ամոթ չէ». Դանի Ալվեսի վերադարձը «Բարսելոնա» գեղեցիկ է, բայց ոչ միանշանակ

Նրա պայմանագրում հստակ կետ կար՝ համաձայնագիրը միակողմանի խզելու հնարավորություն, եթե նա հետաքրքրված լիներ այլ ակումբի առաջարկով։ Այս պայմանը նշել էր Ալվեսի գործակալը՝  նրա նախկին կին Դինորե Սանտանան։ Կինը շատ համառորեն բանակցում էր ղեկավարության հետ և անընդհատ լրագրողներին ասում, որ Ալվեսն անհավանական քանակությամբ առաջարկներ է ստանում, և լավ կլինի, որ կատալոնացի ղեկավարները շտապեն որոշում կայացնելիս։ «Բարսելոնան» հասկացնում էր, որ իր լավագույն խաղացողներից մեկին անվճար բաց թողնելը պարզապես խելագարություն էր: «Կապտանռնագույնները» մի քանի անձնական հանդիպում անցկացրին ֆուտբոլիստի հետ, սակայն չկարողացան համոզել նրան։ Բացի դրանից, ակումբը ՖԻՖԱ-ի արգելքի պատճառով հնարավորություն չուներ փոխարինելու Ալվեսին, և ղեկավարությունը, այնուամենայնիվ, համաձայնեց բրազիլացու ու նրա սկանդալային գործակալի բոլոր պայմաններին։

«Բարսան» նույնպես տանջվում էր առանց Ալվեսի։ Կատալոնյան գրանդը թանկ վճարեց բրազիլացու հետ անհարգալից բաժանման համար։ Երբ Ալվեսը գնաց, նա ղեկավարության հասցեին այսպիսի արտահայտություն արեց. «Դեռ կզղջաք սրա համար, դուք կսկսեք իրապես զգալ իմ կարիքը»։ Դանիի խոսքերը մարգարեական էին։ «Բարսան» գրեթե 90 միլիոն եվրո վատնեց աջ պաշտպան գտնելու համար, որպեսզի փոխարինի Ալվեսին։ Ալեյշ Վիդալն արժեցավ 17 մլն եվրո, Նելսոն Սեմեդուն՝ 35.7, Սերժինյո Դեստը՝ 21 մլն, իսկ Էմերսոնը՝ 15 մլն։ Ոչ մի ֆուտբոլիստ այդպես էլ չդարձավ Ալվեսի հետնորդը։ Սերխի Ռոբերտոն նույնպես փորձեց փոխարինել նրան, սսակայն Ռոբերտոյի էքսպերիմենտը կարճ տևեց, քանի որ նա նույնպես չկարողացավ լիարժեք փոխարինող դառնալ։ Սերխին սկսեց ավելի հաճախ վնասվածքներ ստանալ և հետզհետե կորցնել մարզավիճակը։

sergi roberto mingueza 960x536 - «Դարձի գալը երբեք ամոթ չէ». Դանի Ալվեսի վերադարձը «Բարսելոնա» գեղեցիկ է, բայց ոչ միանշանակ

Դանին պայմանագիր կնքեց ընդամենը մեկ մրցաշրջանի համար, որից հետո մեկնեց Ա Սերիա։ Իսկ «Բարսան» նույնիսկ կոպեկ չստացավ եզրային պաշտպանի՝ «Յուվենտուս» տեղափոխության համար։ Կատալոնացիների սպորտային տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը բավական չոր մեկնաբանեց Ալվեսի հեռանալը. «Դանին որոշեց հեռանալ, դա նրա անձնական որոշումն էր, և մենք հարգում ենք այն։ Այստեղ ոչինչ չկա ավելացնելու։ Ակումբը բարդ իրավիճակում էր, իսկ Դանին կարևոր դեր էր խաղում թիմում, և նրան առաջարկեցինք, որ մնա»։ Կատարվածից երկու տարի անց Ալվեսը մամուլին պատմեց, թե ինչպես է հեռացել «Յուվե», որպեսզի «կապտանռնագույնների» ղեկավարներին ցույց տա իր արժանիքիները: «Ես մեկնեցի «Յուվենտուս»՝ ապացուցելու, որ դեռ լավ մակարդակի վրա եմ…Ես ցանկանում էի վերադառնալ «Բարսա», և նրանք ունեին իմ կարիքը, սակայն նրանք չունեին իրենց սխալն ընդունելու քաջություն։ Եթե նրանք ինձ վերաբերվեին այնպես, ինչին ես արժանի եմ, այսօր ես կշարունակեի խաղալ «Բարսայում», – պատմում է Ալվեսը։

Երբ Ալվեսի «դարաշրջանը» «Յուվենտուսում» մոտեցավ ավարտին, ֆուտբոլիստի հետ անմիջապես կապ հաստատեց «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը։ Դանին հիացած էր այն մտիքց, որ նորից կխաղա իր սիրելի մարզիչ Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ։ Դեռևս այն ժամանակ, երբ Պեպը «Բարսայի» ղեկին էր, Ալվեսը հիանում էր իսպանացու տակտիկական հնարքներով։ Հարցազրույցներից մեկի ժամանակ բրազիլացին այնքան էր գովեստի խոսքեր շռայլել Գվարդիոլայի հասցեին, որ վերջինս ստիպված էր հրաժարվել հաճոյախոսություններից։ «Գվարդիոլայի մոտ մարզումները միանշանակ ավելի հաճելի են, քան սեքսը»,- հայտարարել էր Ալվեսը։ Այս ամենին Պեպն ստիպված էր պատասխանել հետևալ կերպ. «Ես ամեն դեպքում միանշանակ կնախընտրեմ սեքսը»։

06fKLVsjYtTYJbLpM 960x543 - «Դարձի գալը երբեք ամոթ չէ». Դանի Ալվեսի վերադարձը «Բարսելոնա» գեղեցիկ է, բայց ոչ միանշանակ

Եվ ահա Ալվեսին շանս էր ընձեռվել նորից խաղալ Գվարդիոլայի գլխավորությամբ, բայց Դանին չշտապեց օգտվել այդ շանսից։ Հենց այդ գիշեր՝ Անգլիայից ստացած զանգից հետո, պաշտպանի հետ կապ հաստատեց Նեյմարը։ Նա համոզում էր համերկրացուն չտեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» և ընտրությունը կատարել հօգուտ «Պարի Սեն-Ժերմենի»։ Բարձր աշխատավարձը կուրացրեց ֆուտբոլիստին, և նա համաձայնեց տեղափոխվել Փարիզ։ Գվարդիոլան շոկի մեջ էր, և Ալվեսին դավաճան անվանեց։ «Եթե Պեպ Գվարդիոլան և «Մանչեսթեր Սիթին» իրենց նեղացած են զգում, ես նրանցից ներողություն եմ խնդրում։ Ես այստեղ եմ եկել, որպեսզի չեմպիոն դառնամ։ Փարիզյան ակումբը շատ հետաքրքիր պրոեկտ է։ Ես այստեղ ընկերներ ունեմ։ Ես այն մարդկանցից եմ, որոնք սիրում են մարտահրավեր ընդունել»,- ասում էր Ալվեսը։

Հիմա 38-ամյա Ալվեսը հանկարծ հասկացավ, որ «Բարսելոնան» իր կյանքի ակումբն է, սակայն նրա վերադարձը նույնպես միանշանակ չէր։ Ալվեսը մեկ անգամ չէ, որ լրագրողների մոտ կտրուկ հայտարարել է , թե չի զղջում կատալոնական ակումբից հեռանալու համար և նույնիսկ չի կարոտում անցյալը, սակայն ամեն բան փոխվել է։ Դանին վերադարձել է «Կամպ Նոու» և միանգամից աչքի ընկել սրտաճմլիկ խոսքերով, թե «Բարսելոնան» իմ սրտում է, երազում էի այստեղ վերադառնալու մասին» ու էլի բազում բլա-բլա-բլաներ։ Ալվեսը հիշել է մանկությունն ու աղքատությունը, երկար ճանապարհը դեպի երազանքի գագաթնակետը՝ «կապտանռնագույնների» թիմում խաղալը։ Երկրապագուների աչքից չի վրիպել նաև մեկ փաստ՝ Ալվեսը խոստացել է օգնել հին ընկերոջը՝ Չավիին՝ «Բարսայի» նախկին հեղինակությունը վերադարձնելու համար։

DANI ALVES XAVI 960x480 - «Դարձի գալը երբեք ամոթ չէ». Դանի Ալվեսի վերադարձը «Բարսելոնա» գեղեցիկ է, բայց ոչ միանշանակ

Ըստ որոշ աղբյուրների՝ Դանին համաձայնել է այնտեղ խաղալ անվճար։ Դանին պատմության մեջ, հավանաբար, կդառնա «բլաուգրանայի» ամենացածր վարձատրվող խաղացողը։ Իսպանական մեդիան հաստատում է, որ փորձառու ֆուտբոլիստն ամեն շաբաթ մեկ եվրո կստանա, այլ աղբյուրների հավաստմամբ՝ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 150 հազար եվրո։ Ալվեսը խաղադաշտ դուրս չի գա ավելի շուտ, քան կբացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը. Լա լիգայի կանոններն են այդպիսին: Բայց Դանին կարող է մարզվել առաջին խմբի հետ, հետևել խաղերին տրիբունայից։ Այս պահին մի բան է պարզ՝ «Բարսելոնային» պետք է փորձառու և հասուն խաղացող՝ երիտասարդների հետ իր փորձը կիսելու կարողությամբ։ Դանի Ալվեսը շանս ստացավ իր կարիերան ավարտել գեղեցիկ կերպով՝ «կապտանռնագույնների» թիմ վերադառանալով ակումբի համար ամենաբարդ շրջանում։ Այո՛, ժամանակին Դանին շատ տխուր կերպով լքեց ակումբը, սակայն հիմա բրազիլացին կմաքրի իր ճակատագիրը գեղեցիկ ու անվճար քամբեքով։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պիկե. «Չավին որպես գլխավոր մարզիչ ինձ վրա մեծ ճնշում է գործադրում»

ESPN-ը ներկայացրել է տարվա 10 լավագույն մարզիչներին

«Յուվենտուսի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Արսենալ»

ՊՍԺ-ն ու «Սիթին» ֆավորիտ են Հալանդի տրանսֆերի համար մղվող պայքարում

Մեսին՝ «Ոսկե գնդակի» մասին. «Սա շատ, շատ յուրահատուկ մրցանակ է»

«Բավարիա» – «Բարսելոնա» և ևս 3 հանդիպում կանցկացվի առանց հանդիսականների

Գվարդիոլա. «Երբեք չենք կարող ասել, որ Մեսին անարդարացիորեն է հաղթել «Ոսկե գնդակը»

«Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք». Մեսին արժանի չէր «Ոսկե գնդակին». կա 3 պատճառ

Մեսի. «Չեմ մտածում 8-րդ «Ոսկե գնդակի» մասին»

«Բարսելոնան» մեկ բառով է արձագանքել Մեսիի 7-րդ «Ոսկե գնդակին» (տեսանյութ)

«Սիթին» ցանկանում է ձեռք բերել Կարիմ Բենզեմային

Մեսիի պատվին Էյֆելյան աշտարակը հատուկ լուսավորվել է, Շայո պալատի պատին ցուցադրվել է նրա լուսանկարը (տեսանյութ)

Լևանդովսկին շնորհավորել է Մեսիին

Մեսին՝ Լևանդովսկիին. «2020 թվականին դու պետք է ստանայիր «Ոսկե գնդակը»

Մեսին 33 միավորով է գերազանցել Լևանդովսկիին «Ոսկե գնդակի» համար պայքարում

Ալվեսն առաջարկել է «Ոսկե գնդակը» շնորհել Էրիկսենին