«Դարի հարցը». Ու՞ր է տանում ֆուտբոլիստների մարզաշապիկների փոխանակման պատմությունը - VNews
Բաժիններ

«Դարի հարցը». Ու՞ր է տանում ֆուտբոլիստների մարզաշապիկների փոխանակման պատմությունը

3F65227000000578 0 image a 111 1492694500178 - «Դարի հարցը». Ու՞ր է տանում ֆուտբոլիստների մարզաշապիկների փոխանակման պատմությունը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 11:28

-

-

Մի շարք փորձագետներ, լինելով նախկին ֆուտբոլիստներ, զանազան հեռոիստահաղորդումների շրջանակներում կարողանում են այս կամ դրվագի վերաբերյալ հեղինակավոր կարծիք արտահայտել՝ մտնելով տվյալ ֆուտբոլիստի ենթագիտակցության մեջ։ Շարքային երկրպագուն չի կարող հենց այնպես բացատրել, թե ինչու այս կամ դրվագում ֆուտբոլիստը գնաց ինչ-որ քայլի։ Առավելագույնը՝ կարող է բացատրել ֆանատական մտածելակերպի շնորհիվ։ Իսկ մասնագետը խորանում է դրվագի մեջ, հասկանում ֆուտբոլիստի հոգեբանությունը, վերլուծում իրավիճակն ու պնդում, որ այս կամ այն որոշումը ճիշտ է կամ սխալ է։

Այսպիսի հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է լուրջ ու լայն ֆուտբոլային գիտելիքներ։ Սակայն կան հարցեր, որոնց պատասխանը հստակ չգիտի ոչ-ոք։  Օրինակ, չկա մի մասնագետ, փորձագետ, որը հստակ կբացատրի, թե որտեղից է եկել ստանդարտների ժամանակ ֆուտբոլիստների՝ ձեռքերը վեր բարձրացնելու սովորությունը։ Վստահ եմ՝ շատերդ տվել եք ձեզ այդ հարցը, բայց պատասխան չեք ստացել։ Նույնը նաև այլ հարցի պարագայում է. ինչու՞ են ֆուտբոլիստները խաղի ավարտին փոխանակում մարզաշապիկները։

default - «Դարի հարցը». Ու՞ր է տանում ֆուտբոլիստների մարզաշապիկների փոխանակման պատմությունը

Կա տարածված հումոր այս թեմայով. «աղջիկները ավելի շատ կսիերին ֆուտբոլը, եթե մարզաշապիկների փոխանակումը կատարվեր ոչ թե հանդիպման ավարտին, այլ ավելի վաղ»։ Գուցե և կա նման ճշմարտություն։ Դևիդ Բեքհեմի կամ Կրիշտիանու Ռոնալդուի թոփլես նկարները գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար ամենագեղեցիկներից են։ Իսկ խաղադաշտում դրան ականատես լինելու համար պետք է սպասել ու հասկանալ. ո՞վ է այն երջանիկը, որը խաղից հետո վերցնելու է լեգենդար ֆուտբոլիստի մարզաշապիկը։

Ե՞րբ են առաջին անգամ փոխանակվել մարզաշապիկներով

Կա տարածված կարծիք, որ առաջին անգամ ֆուտբոլիստները փոխանակվել են մարզաշապիկներով մոտ 1 դար առաջ։ Ֆրանսիայի ու Անգլիայի ազգային հավաքականների հերթական հանդիպումը, որը կայացել է 1931 թվականին, ավարտվել է ֆրանսիացիների հաղթանակով՝ 5-2։ Սա «եռագույնների» առաջին հաղթանակն էր անգլիացիների նկատմամբ իրենց պատմության մեջ։ Այս փաստից խիստ ուրախացած՝ ֆրանսիացիները մոտեցել են իրենց մրցակիցներին ու խնդրել են փոխանակվել մարզաշապիկներով՝ ի հիշատակ իրենց պատմական հաղթանակի։ Ասում են՝ մեխանիզմը այս հանդիպումից հետո է գործի դրվել…

Սակայն կան/եղել են դեպքեր, որ որոշ թիմերի խաղացողներ չեն փոխանակել մարզաշապիկները լարված հարաբերությունների պատճառով։ Դրա ամենավառ վկայությունը Արգենտինայի և Անգլիայի ընտրանիների մասնակցությամբ հանդիպումներն են։ Խնդիրը գալիս է դեռևս 1966 թվականի աշխարհի առաջնությունից, որի ժամանակ Անգլիան հաղթել է Արգենտինային։

picture main trans NvBQzQNjv4BqGTrH7vjUBZaHH8X 0ptmLa ToxnY0IPL KGLRh1oo2M 960x600 - «Դարի հարցը». Ու՞ր է տանում ֆուտբոլիստների մարզաշապիկների փոխանակման պատմությունը

Քառորդ եզրափակիչ դիմակայությունն ավարտվել է Անգլիայի հաղթանակով ՝ 1-0 հաշվով։ Խաղից հետո «եռառյուծների» գլխավոր մարզիչ Ալֆ Ռամսին նկատել է, որ իր թիմի ֆուտբոլիստներից մեկը մոտեցել է մրցակցին ու փորձել մարզաշապիկներով փոխանակվել։ Նկատելով դա՝ Ռամսին շտապել է միջամտելու ու խանգարել է փոխանակությանը։ Արգենտացիներն այդ միջադեպը որակել են որպես ֆուտբոլային սկանդալ՝ նշելով, որ նման վերաբերմունքը կարելի է դիտարկել որպես ատելության սերմանում։

Երկու երկրների լարված փոխհարաբերությունները պետք է փնտրել պատմության գրքերում։ Կռվախնձորը Ֆոլկլենդյան կղզիներն են։ 19-րդ դարից սկած երկու երկրները չէին կարողանում որոշել՝ ու՞մ են ի վերջո դրանք պատկանում։ Իրավիճակը թեժացել է 1982 թվականին։ Տեղի է ունեցել այսպես կոչված, Ֆոլկլենդյան պատերազմը, ինչ ավելի է լարել երկու երկրների միջև հարաբերությունները։ Պատերազմում, ինչպես նաև Մունդիալ-66-ում պարտվելու և հիշյալ խաղում գրանցված միջադեպի համար հարավամերիկացիները ռևանշի են հասել 1986-ին, երբ Մարադոնան իր խփեց իր լեգենդար «Աստծո ձեռքով» գոլը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Բարսելոնան» չի պատրաստվում 60 մլն եվրո վճարել Օլմոյի համար

Անգլիական գրանդները կպայքարեն «Այաքսի» կիսապաշտպանի համար

Էտո՛Օ. «Ինձ համար նա միշտ «Ոսկե գնդակի» հաղթող է»

Անչելոտի. «Ժամանակն է, որ հաղթեմ «Նոու Կամպում»

«Ռեալի» հայտացուցակը Էլ Կլասիկոյի համար

Կուման. «Ես զգում եմ, որ ակումբն ու նախագահն ինձ աջակցում են»

«Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Ռեալի» դեմ խաղի համար

«Արսենալը» առավելության հասավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ (տեսանյութ)

Սամպաոլի. «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

«Արսենալի» մեկնարկային կազմը «Ասթոն Վիլայի» դեմ մրցավեճում

Ռոնալդու. «Ես թիմն առաջնային եմ համարում»

Պիկեն՝ Էլ Կլասիկոյի մասին. «Պետք է իրատես լինել»

ՊՍԺ-ն ցանկացել է թիմ հրավիրել Ֆատիին

Բրունու Ֆերնանդեշ. «Ռոնալդուի բարբառը վատագույններից է Պորտուգալիայում»

Պոգբան հանդես կգա Adidas-ի առաջին՝ 100 տոկոսով վեգան խաղակոշիկով

Անչելոտին՝ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին