«Դավաճան Թրամփը». Ինչպես ԱՄՆ ներկայիս նախագահը կործանեց Մայք Թայսոնի կարիերան - VNews
Բաժիններ

«Դավաճան Թրամփը». Ինչպես ԱՄՆ ներկայիս նախագահը կործանեց Մայք Թայսոնի կարիերան

2017 թվականին ԱՄՆ-ում ընտրում էին 45-րդ նախագահին։ Գլխավոր թեկնածուն, որքան էլ որ զարմանալի էր, միլիարդատեր բիզնեսմեն Դոնալդ Թրամփն էր։ Նախըտրական քարոզարշավի ընթացքում նրա առաջարկած նախագծերը լուրջ քննադատության արժանացան քաղաքացիների կողմից, սակայն դա նրան չխանգարեց հաղթանակ տոնել։ Թրամփն անչափ հակասական կերպար է եղել մինչև նախագահ դառնալը։ Ժամանակին նա իր երկար քիթը «խոթել է» նաև սպորտի մեջ։

Բավական է հիշել միայն 1991 թվականին կայացած Ջորջ Ֆորման-Էվանդեր Հոլիֆիլդ մենամարտը։ Այն իր՝ «Թաջ Մահալ» անունով մեծ դահլիճում անցկացնելու համար Թրամփը ծախսեց 11 միլիոն դոլար։ Փորձագետները պնդում էին, որ բիզնեսմենն ակնհայտորեն շատ է վճարել, սակայն նրան թերագնահատել էին։ Խորամանկ Թրամփը իմանալով, որ շուտով տեղի է ունենալու «Փոթորիկ անապատում» ռազմական օպերացիան, պայմանագրում առանձնացրել էր մի կետ, ըստ որի, եթե ԱՄՆ-ը ներքաշվի պատերազմի մեջ, այդ գումարը կիսով կկրճատվի։ Մենամարտը հետաձգել չհաջողվեց, և Թրամփը ընդհանուր ստացավ ավելի քան 25 միլիոն դոլար՝ ավելի շատ, քան մարզիկները։ Սակայն անգամ սա չի համեմատվի այն սառնասիրտ ու կեղտոտ քայլերի հետ, որոնք Թրամփը թույլ է տվել Մայք Թայսոնի հանդեպ։

Ինչպե՞ս Թրամփը մտավ բռնցքամարտի աշխարհ

ԱՄՆ ամենահակասական կերպարներից մեկին բռնցքամարտ ներքաշեց ոլորտի ամենահայտնի պրոմոութեր Դոն Քինգը։ Նրանք զգում էին միմյանց կարիքը. Քինգին անհրաժեշտ էր մարդ, որը կֆինանսավորեր իրեն ու իր նախագծերը, իսկ ապագա նախագահին էլ պետք էր մեկը, որը կկարողանար զարգացնել իր հյուրանոցների ու կազինոների ցանցը Ատլանտիկ Սիթիում։ Մայք Թայսոնի առաջին իսկ մենամարտերից Քինգը զգացել էր, որ դա հենց այն է, ինչ իրեն հարկավոր է։ Սակայն «երկաթյա Մայքը» մի քանի անգամ հրաժարվել էր նրա առաջարկներից։

Թայսոնը երկար ժամանակ մերժում էր Քինգին միայն լավ շրջապատի ու թիմի շնորհիվ։ Փոքր տարիքից դրսում մեծացած ու դաստիարակություն ստացած Թայսոնի առաջին գլխավոր մարզիչը դարձավ լեգենդար Կաս Դ՛Ամատոնը։ Նրան հաջողվեց ոչ միայն հատուկ մարտաոճ սովորեցնել նրան, այլև կեղծավոր ու գիշատիչ պրոմոութերների հետ ճիշտ վարվել։ Մայք Թայսոնի մենեջեր Բիլ Քեյթոնի խոսքով, ամեն ինչ արվում էր, որպեսզի կրթություն չստացած բռնցքամարտիկը տարիների ընթացքում գոնե սովորեր՝ ինչպես վարվել հետագայում՝ բռնցքամարտի ձեռքնոցները մեխից կախելուց հետո։

«Մենք նայում էինք ավելի հեռուն, քան Մայքը կարող էր պատկերացնել։ Մենք ցանկանում էինք, որ նա սովորի բիզնեսի նրբությունները ու հետագայում դառնա լուրջ մենեջեր։ Նա գերազանց աշակերտ էր ու ամեն ինչ լավ կլիներ, եթե չընդուներ Քինգի առաջարկը», – պատմում է Քեյթոնը։

1985 թվականին մահացավ Թայսոնի առաջին մարզիչ Կաս Դ՛Ամատոնը, սակայն անգամ դրանից հետո Թայսոնը շարունակում էր մարզվել նույն թիմում՝ Կևին Ռունիի գլխավորությամբ՝մերժելով Քինգին ու Թրամփին։ Սակայն Քինգը կարողացավ լուծել այդ հարցը։ Թրամփի միջոցով Դոն Քինգը լեզու գտավ Թայսոնի կնոջ՝ սկսնակ դերասանուհի Ռոբին Գիվենսի հետ։ Քինգն ավանդույթի համաձայն սկսեց «թոզ փչել» աղջկա աչքերին՝ խոստանալով մեծ բեմեր ու դերեր, իսկ Թրամփը՝ «լոլո կարդալ» Թայսոնի թիմի ժլատության մասին։ Խարդախ մտքերի արքան Գիվենսին ասում էր, որ Թայսոնի թիմի անդամները նրա վաստակած գումարի մեծ մասը դնում էին իրենց գրպանը։

Թայսոնի պլանը անցավ իդեալական։ Կինը նրան մի քանի փորձից համոզեց, որ Թրամփը կարող է կազմակերպել լավ ու եկամտաբեր մենամարտ օլիմպիական խաղերի չեմպիոն Մայքլ Սպիկսի հետ։ Ռունին ամեն կերպ դեմ էր այդ մենամարտի անցկացմանը, սակայն Թայսոնն այս անգամ չլսեց իր մարզչին։ Հաղթանակ գրանցվեց ընդամենը 91 վայրկյանում։ 91 վայրկյանում Թրամփն իր ունեցվածքը հարստացրեց 21 միլիոն դոլարով։ Այս հաղթանակից հետո Թայսոնը հայտարարեց. «Այս օրվանից սկսած՝ իմ ֆինանսական խորհրդականի անունը Դոնալդ Թրամփ է»։

Թայսոնը հրաժարվեց Քեյթոնի ծառայություններից և Թրամփի խորհրդով Քոնգին դարձրեց իր մշտական պրոմոուեթրը։ Դրանով սկսվեց Թայսոնի գահավիժումը։ Քեյթոնի խոսքով՝ Քինգը Թայսոնի կարիերայի ընթացքում ապօրինաբար տիրացել է բռնցքամարտիկին իրականում պատկանող ավելի քան 50 միլիոն դոլարին, իսկ Թայսոնի ուշադրությունը ֆինանսական հարցերից շեղելու համար նրան մշտապես տրամադրում էին աղջիկներ, թանկարժեք խմիչք ու թմրանյութեր։ Ըստ նախկին մարզչի՝ նրա նոր թիմի անդամները թքած ունեին՝ Թայսոնը մարզվում է, թե ոչ։ Թքած ունեին նաև Թայսոնի անձնական կյանքի վրա։

Քանի որ Գիվենսն իր առաքելությունը կատարել էր, նրանից որոշեցին ազատվել։ Դոն Քինգը շշուկներ տարածեց, որ Թրամփը քնում է Գիվենսի հետ։ Շատ արագ այս լուրերը հասան խանդոտ Թայսոնին։ Դրանք լսելուց հետո Թայսոնը հարձակվեց Թրամփի վրա՝ նրա իսկ գրասենյակում։ Սակայն դա Թրամփի անխափան աշխատող ծրագրերից մեկն էր։ Նա կարողացավ համոզել, որ այդ շշուկները կինն է տարածում։ Ավելի քան 1 ամիս Թայսոնի ու կնոջ հարաբերությունները դժոխքի էին նման։ Ի վերջո, նրանք ամուսնալուծվեցին, կինը ստացավ 10 մլն դոլար փոխհատուցում, իսկ Թայսոնը մնաց միանյակ, սկսեց չարաշահել թմրանյութերն ու ալկոհոլը, հետո իրար հետևից 2 պարտություն կրեց միջին կարգի բռնցքամարտիկներից, իսկ 1992-ին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար։

Բանտից դուրս գալուց հետո Թրամփն օգնեց Թայսոնին գումարով, սակայն դրանք կոպեկներ էին այն հոնորարների դիմաց, որոնք ստացել էր ժամանակին Թրամփը՝ «երկաթյա Մայքին» «քամելու» տարիներին։ Թայսոնը տարիներ անց չմոռացավ իր ֆինանսական նախկին գործակալին ու աջակցեց նրան 2015-ի նախագահի ընտրության ժամանակ։ Քինգը նույնպես Թրամփի կոողքին էր, սակայն որպես «շնորհակալություն» նախագահից նրա ստացած գումարը առնվազն մի քանի «0»-ով ավելին է եղել քան Թայսոնինը…։

Իհարկե, Թայսոնը լեգենդար բռնցքամարատիկ է, սակայն դյուրագրգիռության ու դյուրահավատության պատճառով հավատաց ու լսեց ավանտյուրիստ Թրամփին ու կործանեց իր կյանքն ու կարիերան։ Իսկ հիմա պատրաստվում է քամբեքին։ Նախորդ ու առայժմ վերջին անգամ, երբ Թայսոնը վերադարձավ մեծ սպորտ, հավեսով «ծեծ կերավ» Դենի Ուիլյամսից։ Միայն թե հիմա նույն բանը չկրկնվի…։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մեզ սպորտ է պետք․ եկեք խաղանք»․ Թրամփը՝ UFC 249-ի մասին (տեսանյութ)

ESPN․ Թայսոնին պատկանող ընկերությունը կապ չի հաստատել «Բարսելոնայի» հետ

Մայք Թայսոնին պատկանող ընկերությունը մտադիր է գնել «Կամպ Նոուի» անվանման իրավունքները

Թայսոնի մարզիչը պատմել է, թե ինչպես է բռնցքամարտիկը իրեն վանդակում փակել վագրի հետ

Դոնալդ Թրամփ․ «Մարզական իրադարձությունները շատ շուտով կշարունակվեն»

«Երբեք չէի մտածի, որ իմ կռիվներից ավելի ուժեղ բան կտեսնեմ». Մայք Թայսոնի արձագանքը

Դոնալդ Թրամփը կարմիր քարտ է ցույց տվել լրագրողներին (տեսանյութ)

Թրամփ․ «Հուսով եմ՝ կկարողանանք Մունդիալն այնքան լավ անցկացնել, որքան Ռուսաստանը»