«Դավադիր ակումբների աչքից ակնհայտորեն վրիպել է մեկ փաստ». ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը - VNews
Բաժիններ

«Դավադիր ակումբների աչքից ակնհայտորեն վրիպել է մեկ փաստ». ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը

uefa 1 - «Դավադիր ակումբների աչքից ակնհայտորեն վրիպել է մեկ փաստ». ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը

Ապրիլի 20-ին կայացավ ՈՒԵՖԱ-ի հերթական՝ 45-րդ կոնգրեսը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը և Մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի պետ Գեորգի Մաթևոսյանը:

Կոնգրեսին ելույթ ունեցավ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, ով առաջարկեց ընդունել Սուպերլիգայի ստեղծումը դատապարտող տեքստ: ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների ներկայացուցիչները միաձայն քվեարկեցին տեքստի ընդունման օգտին, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Տեքստը ստորև.

«ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաները և ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի մասնակիցները դատապարտում են այսպես կոչված «Սուպերլիգայի» վերաբերյալ հայտարարությունը: ՈՒԵՖԱ-ի կոնգրեսն անդրդվելի է այն հարցում, որ փակ «Սուպերլիգան» հակասում է եվրոպական հայեցակարգին, որն է՝ միասնական, բաց, միմյանց աջակցող, սպորտային արժեքների վրա հիմնված: ՈՒԵՖԱ-ն և անդամ ասոցիացիաները հավատում են իրական եվրոպական մոդելին, որը հիմնված է բաց մրցաշարերի, սոլիդարության և միջոցների այնպիսի բաշխման վրա, որն ապահովում է ֆուտբոլ խաղի կայունությունը և զարգացումը բոլորի համար և եվրոպական արժեքների ու սոցիալական արդյունավետության խթանումը:

Դավադիր ակումբների աչքից ակնհայտորեն վրիպել է այն փաստը, որ նրանց այսօրվա կարգավիճակը ձեռք չի բերվել մեկուսացման պայմաններում։ Այն եվրոպական դինամիկ համակարգի մի մասն է, որտեղ թե՛ մեծ և թե՛ միջին ու փոքր ակումբները իրենց լուման են ունեցել բոլորի հաջողություններում և ձախողումներում։ Բոլորից առանձնանալու և բոլորի կողմից ստեղծված ժառանգությունը սեփականաշնորհելու նախաձեռնությունն անարգանք է եվրոպական, ինչպես նաև մարզական արժեքների նկատմամբ։

ՈՒԵՖԱ-ն և իր անդամ կազմակերպությունները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, ամուր կանգնած են իրենց դիրքերում և բոլոր հնարավոր միջոցներով կպայքարեն վերոնշյալ ակումբների սեփականատերերի և նրանց հովանավորների այս քայլի դեմ։ Մենք գիտենք, թե այս ամենի բարոյական հիմքում ինչ է ընկած ու կպաշտպանենք ֆուտբոլը եսասեր կլանից, որը մտահոգված չէ ֆուտբոլի ապագայով։ Մենք եվրոպական ֆուտբոլն ենք, նրանք՝ ոչ»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր. ՈՒԵՖԱ-ն փոփոխություններ է կատարել Չեմպիոնների լիգայի տարբերանշանի վրա

«Յուվենտուսը» հեռացվելու է Ա սերիայից, եթե չկայացնի այդ որոշումը

«Գանձասար-Կապանը» ցանկանում է վերադառնալ VBET Պրեմիեր լիգա. Առաջին խումբը բացառված է

«ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար – Հայաստան 2021»-ի փակման արարողությունը (ֆոտոշարք)

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» համատեղ հայտարարություն են տարածել Սուպերլիգայի մասին

«Բարսելոնան» «անընդունելի» է համարում ՈՒԵՖԱ-ի դիրքորոշումը

Հրաժարվել 15-ական մլն եվրոյից և ոչ միայն․ Սուպերլիգան լքած 12 ակումբից 9-ը համաձայնության է եկել ՈՒԵՖԱ-ի հետ

Հայտնի է՝ ինչ պատիժ է նախատեսում ՈւԵՖԱ-ն Սուպերլիգայից դուրս չեկած ակումբներին

Եվրոպա լիգայի եզրափակիչը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ

Il Sole 24 ore. Ա Սերիայի համար Սուպերլիգայի ստեղծումը նորություն չէր

Ալեքսանդր Կարապետյանի կարիերայի պատմությունը. ՀՖՖ TV-ի նոր ֆիլմը (տեսանյութ)

Ռայոլա. «Ինչո՞ւ «Ֆերարին» մեքենաներ ունի Ֆորմուլա 1-ում ու «Լե Մանի 24 ժամ»-ում, իսկ «Ռեալը» չի կարող խաղալ և՛ ՉԼ-ում, և՛ Սուպերլիգայում»

Մայիսի 3-ից 9-ը Հայաստանում կանցկացվի «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար – Հայաստան 2021» ծրագիրը

«Բարսելոնան» Սուպերլիգայից դուրս չի եկել՝ հսկայական տուգանքով պայմանավորված

«Ռեալը» վախենում է մրցավարների ճնշումից «Չելսիի» հետ խաղում Սուպերլիգայի պատճառով

«Անկուշտների Սուպերլիգա». Ֆինանսական 5 ամենամեծ սկանդալները ֆուտբոլում