«Դավադիր գրկախառնությունը». Ով է Ռոնալդուի «մտերիմ» ընկեր համարվող Բադր Հարին - VNews
Բաժիններ

«Դավադիր գրկախառնությունը». Ով է Ռոնալդուի «մտերիմ» ընկեր համարվող Բադր Հարին

Մարզաշխարհում մեծ հավակնություններ ունեցող ցանկացած իրեն հարգող մարդու համար «Ռոնալդուի զուգընկերը» արտահայտությունն ամենավատ էպիտետն է, որը նա կարող էր երբևէ ստանալ (երևի)։ Մահմեդական Մարոկկոն նման երևույթները կտրականապես չի ընդունում, սակայն ի՞նչ կարելի է անել, երբ երկու ընկեր չափազանց բարի ու անկեղծ հարաբերությունների մեջ են, կարող են թույլ տալ իրենց հաճախ հանդիպել, զրուցել, գրկախառնվել ու սոցցանցերում հիմար հումորներ անել։

2012 թվականին հրապարակվեց սենսացիոն լուսանկար, որտեղ «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն լավ մարզված, ամրակազմ մի երիտասարդի էր գրկել։ Նկարն էլ սոցցանցերում վերնագրված էր «նորապսակները»։ Պորտուգալացու անվան շուրջ մինչև այդ էլ պտտվում էին շշուկներ ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, իսկ այս լուսանկարից հետո մարզական ու «չ»մարզական առաջին էջերին հենց Կրիշն էր՝ տղամարդու գրկում։ Բոլորը սկսեցին հետաքրքրվել. ո՞վ է Ռոնին գրկած «մկանների հավաքածուն»։

Կարճ ժամանակ անց նրա անունը հայտնի դարձավ լայն հանրությանը. Բադր Հարին բավականին մեծ հեղինակություն էր վայելում քիք-բոքսինգում։ Նրա բազմաթիվ նոկաուտները վկայում էին զորեղության մասին, իսկ երկրպագուների քանակն ինչպես սոցցանցերում, այնպես իրական կյանքում այլ տարբերակ չէին թողնում մտածելու։ Բադր Հարին քիք-բոքսինգի Կրիշտիանու Ռոնալդուն է։ Սակայն ի տարբերություն պորտուգալացու, որը շվեյցարական ժամանացույցի պես իդեալական էր աշխատում և ապրում, մարոկկացի մարզիկը ավիրում էր բոլորին ու ամեն ինչ։ Ընդ որում՝ նաև ռինգից դուրս։

10 տարի առաջ Բադր Հարին սկսեց նոկաուտ ուղարկել անմեղ մարդկանց։ «Blinq» ակումբ մտնելու ճանապարհին Բադրը ծեծել է անվտանգության աշխատակցին, մեքենայով անցել է հետիոտնի ոտքի վրայով, հարձակվել է նախկին ընկերուհու վրա, ավիրել նրա բնակարանը, կոտրել է Air ակումբի սեփականատիրոջ ատամները, ծեծել է մեկ այլ նախկին ընկերուհու եղբորը, հարվածել է բրիտանացի անմեղ տուրիստի գլխին, ձեռնամարտի է բռնվել Մարոկկոյի հյուրանոցի մատուցողներից մեկի հետ…։

Իրավապահ մարմինները երկար ժամանակ աչք էին փակում կոնֆլիկտային մարզիկի արարքների վրա՝ ամեն անգամ սահմանափակվելով պայմանական պատիժներով և դրամական տուգանքներով։ Սակայն 2012 թվականին նրանց համբերության բաժակը լցվեց. խուլիգանության 9-րդ դեպքից հետո նրա նկատմամբ կիրառվեց «խիստ պատիժ»՝ տնային կալանք։ Սակայն դրանից 3 օր անց նրան նկատեցին քրգործերից մեկով անցնող վկաների հետ զրուցելուց և շատ արագ տնային կալանքը վերածվեց իրականի՝ 2 ամիս ճաղերի հետևում։

Դրան հետևած խուզարկությունն էլ ավելի բարդացրեց նրա կյանքը. նրա բնակարանում հայտնաբերվեցին արգելված խթանիչներ, ինչի համար նա որակազրկվեց մի քանի ամսով։ Իսկ 2015 թվականին նրա մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական ծեծկռտուքը։ Բադրը նոկաուտի ուղարկեց բիզնեսմեն Կոեն Էվերինկին, որը վիրավորել էր մարոկկացի մարզիկի ընկերուհուն՝ Էստելային (ի դեպ, Յոհան Կրույֆի թոռնուհին է)։ 2017 թվականի փետրվարի դրությամբ, Բադրն արդեն 8 ամիս էր՝ ինչ կալանավայրում էր։ Հագայի դատարանը նրա մեղավորությունն ապացուցեց, սակայն հաջորդ 8 ամիսը թույլ տվեց անցկացնել ազատության մեջ. իհարկե պայմանական։ Ճաղերի հետևում վերջին արևածագի հետ Հարին հասկացավ վերջապես. պետք է փոխել կյանքը։

Կրիշտիանու Ռոնալդուի ու Ջորջինա Ռոդրիգեսի սիրո պատմությունը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Օդրիոսոլան «Բավարիայից» կվերադառնա «Ռեալ»

Կրոսը հիացած էր դե Բրույնեով. Երկրպագուները ֆիքսել են դրվագը (տեսանյութ)

Աղբյուր. «Ռեալը» սուպերառաջարկ է կատարելու Դիբալայի համար

Պիռլոն՝ «Յուվենտուսը» գլխավորելու մասին․ «Պատրաստ եմ այս զարմանահրաշ հնարավորությանը»

Ռոնալդուի գործակալը բանակցել է ՊՍԺ-ի մարզական տնօրենի հետ

Դել Պիերո․ «Պիռլոն կարող է Զիդանից էլ հաջողակ մարզիչ դառնալ»

Պիռլոն մտադիր է հրաժարվել «Յուվենտուսի» 3 ֆուտբոլիստներից

«Ձեզ այսուհետ պետք է Միստե՞ր անվանեմ»․ Բուֆոնն արձագանքել է Պիռլոյի նշանակմանը

4 ֆուտբոլիստներ հավակնում են ՉԼ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումների լավագույն խաղացողի կոչմանը

Ով կփոխարինի Պիռլոյին «Յուվենտուսի» Մ23 թիմի գլխավոր մարզչի պաշտոնում

«Թող վերադառնանք ավելի ուժեղ ու նվիրված, քան երբևէ»․ Կրիշտիանուն ամփոփել է մրցաշրջանը

Պաշտոնական․ Անդրեա Պիռլոն՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ

Գվարդիոլան 6 տարի անց ճաշակեց վրեժի համը

«Հաղթանակ թե պարտություն՝ միշտ Հալա՛ Մադրիդ»․ Ռամոսն ամփոփել է մրցաշրջանը

«Դու չես կարող ամեն ինչ միայնակ անել»․ Ռոնալդուի քրոջ ինստագրամյան գրառումը

Պաշտոնական. «Յուվենտուսը» հեռացրեց Սարիին