fbpx

Դավիդ Վիլյան հեռանում է

Իսպանիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Դավիդ Վիլյան հայտարարել է, որ առաջիկայում կհեռանա «Նյու Յորք Սիթիից»: 36-ամյա ֆուտբոլիստը այս տարվա վերջում կդառնա ազատ գործակալ:

Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Վիլյան չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին: Միևնույն ժամանակ չի նշվում, թե որտեղ է իսպանացի հարձակվողը շարունակելու իր կարիերան: Չի բացառվում, որ Վիլյան հայտարարի կարիերան առհասարակ ավարտելու մասին:

Հիշեցնենք, որ Դավիդ Վիլյան Եվրոպայում մեծ հաջողությամբ հանդես է եկել «Վալենսիայի», «Բարսելոնայի» ու «Ատլետիկոյի» կազմերում, իսկ Իսպանիայի հավաքականի հետ հասցրել է դառնալ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մեսի․ «Կցանկանամ, որ Վալվերդեն շարունակի աշխատել թիմում»

Ովքե՞ր են ամենաշատ հաղթական գոլերը խփել Լա Լիգայի այս մրցաշրջանում․ Մեսին 4-րդն է

Ի՞նչ ֆուտբոլ դիտել այսօր․ Գավաթային եզրափակիչներ ու Ա Սերիայի վերջին տուր

Մեսիի բոլոր 36 գոլերը Լա Լիգայում՝ 1 րոպեի ընթացքում (տեսանյութ)

Լիոնել Մեսին՝ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր

Մեսին 1՝ շատ դիպուկ նախադասությամբ ամփոփել է «Լիվերպուլի» հետ պատասխան խաղը

Մեսի․ «Չէի խոստացել, թե հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում»

Ալվեշ. «Ուրախ եմ, որ խուսափեցի «Ռեալ» տեղափոխվելու մղձավանջից ու ընտրեցի «Բարսելոնան»

Ալվեսը պատրաստ է գրազ գալ Էյֆելյան աշտարակի վրա, որ Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից

«Բարսելոնայի» 9 ֆուտբոլիստի համար «Վալենսիայի» դեմ խաղը կարող է վերջինը լինել

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը կարող է ստիպել դե Լիգտին չտեղափոխվել «Բարսելոնա»

Պիկե. «Էնֆիլդի» մղձավանջը դեռ երկար կտևի»

«Ատելտիկոն» նույնպես ներկայացրեց նոր մրցաշրջանի համար նախատեսված մարզաշապիկը

Պաշտոնական. «Բարսելոնան» իր առաջին տրանսֆերն իրականացրեց

Անդրե տեր Շտեգենը վնասվածքի պատճառով բաց կթողնի գավաթի եզրափակիչն ու հավաքականի խաղերը

Ռակիտիչ. «Դե Յոնգն իմ դիրքում չի խաղալու, քանի որ այն զբաղված է»