Դավիթ Յուրչենկոն 4-րդ ամենատարեց ֆուտբոլիստն է, որ նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում - VNews
Բաժիններ

Դավիթ Յուրչենկոն 4-րդ ամենատարեց ֆուտբոլիստն է, որ նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ Սկոպյեում կայացած Ազգերի լիգայի մրցախաղում Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանած ռուսաստանցի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն ամենատարեցն էր մեր ընտրանու կազմում: Նա դարձավ ՀՀ հավաքականում նորամուտը 30-ից բարձր տարիքում նշած 16-րդ ֆուտբոլիստը: Յուրչենկոն մակեդոնացիների հետ խաղում 34 տարեկան 162 օրական էր: Դա 4-րդ ցուցանիշն է: Փորձառու դարպասապահն ընդգրկվեց նաև ՀՀ հավաքականում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Միշել Տեր-Զաքարյանին (34 տարեկան 78 օրական):

Յուրօրինակ ռեկորդակիրը Երևանի «Արարատի» նախկին ավագ Աշոտ Խաչատրյանն է, որն առաջին հանդիպումը հավաքականում անցկացրել է 34 տարեկան 347 օրականում՝ մասնակցելով 1994թ. հուլիսի 16-ին Երևանում Մալթայի հավաքականի հետ կայացած ընկերական հանդիպմանը: Այդ խաղում ՀՀ հավաքականում նորամուտը 30-ից բարձր տարիքում է նշել նաև Պողոս Գալստյանը: Նրանք առաջինն էին, որ նման ցուցանիշ են գրանցել:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Խոակին Կապառոսն էլ արժանացավ Բեռնար Կազոնիի և Հենկ Վիսմանի տխուր ճակատագրին

34 տարեկանում են առաջին անգամ հավաքականի մարզաշապիկը կրել նաև դարպասապահ Արմեն Ավագյանը և հարձակվող Գառնիկ Ավալյանը: Ընդ որում վերջինս նորամուտը նշել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ կայացած ընտրական մրցախաղում:

Իսկ ահա Ավագյանի նորամուտը շատ անհաջող է ստացվել: Նա Չիլիի հավաքականի ֆուտբոլիստների հարվածներից հետո ստիպված էր 7 անգամ գնդակը հանել ցանցից:

VNews.am-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ՀՀ հավաքականում նորամուտը նշել են 30-ից բարձր տարիքում:

Ֆուտբոլիստներ Տարիք Նորամուտի խաղը
1. Աշոտ Խաչատրյան 34 տ. 347 օր. 16.07.1994. Հայաստան – Մալթա՝ 1-0 (Ը)
2. Գառնիկ Ավալյան 34 տ. 236 օր. 30.04.1997. Հայաստան – Հս. Իռլանդիա` 0-0 (ԱԱ)
3. Արմեն Ավագյան 34 տ. 211 օր. 04.01.1997. Չիլի – Հայաստան՝ 7-0 (Ը)
4. Դավիթ Յուրչենկո 34 տ.162 օր. 05.09.2020. Հս. Մակեդոնիա – Հայաստան՝ 2-1 (ԱԼ)
5. Միշել Տեր-Զաքարյան 33 տ.195 օր. 31.08.1996. Հայաստան – Պորտուգալիա` 0-0 (ԱԱ)
6. Պողոս Գալստյան 33 տ.187 օր. 16.07.1994. Հայաստան – Մալթա՝ 1-0 (Ը)
7. Գևորգ Հովհաննիսյան 33 տ. 80 օր. 04.09.2016. Դանիա – Հայաստան՝ 1-0 (ԱԱ)
8. Ալեքս դա Սիլվա 32 տ. 141 օր. 27.05.2014. ԱՄԷ – Հայաստան՝ 3-4 (Ը)
9. Համլետ Հ. Մխիթարյան 31 տ. 358 օր. 07.09.1994. Բելգիա – Հայաստան՝ 2-0 (ԵԱ)
10. Արամ Հայրապետյան 31 տ. 122 օր. 24.03.2018. Հայաստան – Էստոնիա` 0-0 (Ը)
11. Սամվել Նիկոլյան 31 տ. 65 օր. 15.11.1995.Դանիա – Հայաստան՝ 3-1 (ԵԱ)
12. Արմեն Սանամյան 30 տ. 338 օր. 04.01.1997. Չիլի – Հայաստան՝ 7-0 (Ը)
13. Արմեն Ադամյան 30 տ. 308 օր. 18.08.1998. Հայաստան – Լիբանան` 1-0 (Ը)
14. Կարեն Մարկոսյան 30 տ. 29 օր. 21.11.1998. Հայաստան – Էստոնիա` 2-1 (Ը)
15. Էրիկ Ասադուրյան 30 տ. 11 օր. 05.10.1996. Հս. Իռլանդիա – Հայաստան՝ 1-1 (ԱԱ)
16. Գագիկ Սիմոնյան 30 տ. 11 օր. 01.09.2001. Ուելս – Հայաստան՝ 0-0 (ԱԱ)

Դավիթ Յուրչենկոն դարձավ ՀՀ հավաքականի դարպասը պաշտպանած 18-րդ դարպասապահը: Նրա նորամուտը ՀՀ ազգային հավաքականում անհաջող ստացվեց: Մակեդոնացիների հետ խաղում նա ստիպված էր մրցակցի 11մ հարվածներից հետո 2 անգամ գնդակը հանել ցանցից:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Կապառոս. «Գոհ եմ իմ ֆուտբոլիստներից. հեշտ չէր խաղալ այսպիսի պայմաններում»

Հայաստանի հավաքականում հանդես եկած դարպասապահներից իրենց նորամուտի խաղում դարպասն անառիկ են պահել Հարություն Աբրահամյանը, Ռոման Բերեզովսկին, Արմեն Համբարձումյանը, Ապուլա Բետեն, Գևորգ Կասպարովը, Ֆելիքս Հակոբյանը, Արսեն Բեգլարյանը և Արամ Հայրապետյանը:

Հայաստանի ազգային հավաքականի դարպասն առաջինը պաշտպանելու պատվին արժանացել է Հարություն Աբրահամյանը: Հենց նրան է վստահվել դարպասի պաշտպանությունը 1992թ. հոկտեմբերի 14-ին Մոլդովայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում, որում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

Իսկ անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը Ռոման Բերեզովսկին է, որը Հայաստանի ազգային հավաքականում իր ելույթներն ավարտել է 41 տարեկան 233 օրականում: Նա ՀՀ հավաքականում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստն է:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ ազգային հավաքականի դարպասը պաշտպանած դարպասապահների ցուցանիշները:

Դարպասապահներ        Խաղ Գոլ Միջին Անառիկ Մրցաշրջան
1. Ռոման Բերեզովսկի 94 155 1,64 21 1996-2016
2. Գևորգ Կասպարով 29 38 1,31 9 2005-2009, 2011-2015
3. Հարություն Աբրահամյան 26 42 1,61 6 1992-2001
4. Արամ Հայրապետյան 18 32 1,77 4 2018-2019
5. Արսեն Բեգլարյան 14 22 1,57 4 2016-2017
6. Արմեն Համբարձումյան 8 15 1,87 2 2002-2004
7. Արմեն Պետրոսյան 7 9 1,28 1 1994-1996
8. Ապուլա Բետե 6 7 1,16 3 2004-2005
9. Մայիս Ազիզյան 4 6 1,50 1 2007-2008
10. Գրիգոր Մելիքսեթյան 4 13 3,25 2012, 2017
11. Արմեն Ավագյան 3 16 5,33 1997
12. Ստեփան Ղազարյան 2 4 2 2010
13. Ֆելիքս Հակոբյան 1 1 2007
14. Գոռ Մանուկյան 1 1 1 2018
15. Արսեն Պետրոսյան 1 2 2 2011
16. Հենրի Ավագյան 1 2 2 2018
17. Դավիթ Յուրչենկո 1 2 2 2020
18. Կարեն Իսրայելյան 1 3 3 2011

Գլխավոր լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)

Բարսեղյանի գոլային փոխանցումը Յուրչենկոյի թիմի դեմ խաղում (տեսանյութ)

Մորի Կոնեն ու ևս 9 ֆուտբոլիստներ բացեցին գոլերի հաշիվը VBET Հայաստանի գավաթի մրցաշարում

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հայտավորվել է Ուրուգվայի հավաքականի կազմում

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

Գոլասո՜. ՈւԵՖԱ-ն տպավորված է Վբեյմար Անգուլոյի գոլով Էստոնիայի դարպասը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ալեքսանդր Կարապետյան. «Օրհներգը երգելիս շփոթվեցի ու ամեն ինչ մոռացա»

Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ

Հայաստանի պատանեկան առաջնության բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները

Արաս Օզբիլիսը խաղադաշտ է կառուցել Երևանում (ֆոտո)

Հակապրեսինգը դառնում է հավաքականի գլխավոր զենքերից մեկը․ Ինչպես հաջողվեց «ծնկի բերել» էստոնացիներին

Հաղթանակի բերկրանքը. Հայաստանի հավաքականի հանդերձարանը՝ Էստոնիային հաղթելուց հետո (տեսանյութ)

«Անխուսափելի հաղթանակ». Հայաստան – էստոնիա խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Կարապետյանը՝ հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակում, Անգուլոն՝ գոլ խփած այլազգի 2-րդ ֆուտբոլիստ