Դավիթ Յուրչենկոն 2 տպավորիչ ռեկորդով նշեց ծննդյան 35-ամյակը - VNews
Բաժիններ

Դավիթ Յուրչենկոն 2 տպավորիչ ռեկորդով նշեց ծննդյան 35-ամյակը

Armenia - Estonia
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 22:42

-

-

Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն ինքն իրեն հիանալի նվեր մատուցեց ծննդյան 35-ամյակի առթիվ, որը նշել էր իսլանդացիների հետ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղի նախօրեին: Փորձառու դարպասապահը միանգամից երկու տպավորիչ ռեկորդ սահմանեց:

Նախ, նա 3-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց, ինչը հավաքականի դարպասապահներից և ոչ մեկին չէր հաջողվել: Յուրչենկոն գերազանցեց Ռոման Բերեզովսկուն և Արսեն Բեգլարյանին պատկանող ռեկորդային ցուցանիշը, որոնք 2 անընդմեջ խաղում էին դարպասն անառիկ պահել:

Բերեզովսկին ռեկորդը սահմանել էր 2011թ. Անդորրայի (3-0) և Սլովակիայի (4-0) հավաքականների հետ անցկացրած Եվրոպայի առաջնության ընտրական արտագնա հանդիպումներում: 2017թ. Արսեն Բեգլարյանին հաջողվել էր կրկնել ռեկորդային ցուցանիշը՝ դարպասն անառիկ պահելով ղազախների հետ աշխարհի առաջնության ընտրական երևանյան մրցախաղում (2-0) ու Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի հետ սեփական հարկի տակ անցկացրած ընկերական խաղում (5-0):

Armenia Kazakhstan 2 - Դավիթ Յուրչենկոն 2 տպավորիչ ռեկորդով նշեց ծննդյան 35-ամյակը

Խոակին Կապառոս. «Մենք հիանալի արդյունքի հասանք»

Երկրորդ ռեկորդը վերաբերում է դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակին: Վրաստանի հավաքականի հետ Ազգերի լիգայի հանդիպման 65-րդ րոպեին 11մ հարվածով գոլ բաց թողնելուց հետո Յուրչենկոն արդեն 295 րոպե շարունակ դարպասն ամուր փակի տակ է պահել: Ռումինացիների հետ խաղում նա հնարավորություն ունի ավելի բարելավելու ռեկորդային իր ներկայիս ցուցանիշը:

Նախկին ռեկորդը պատկանում էր Ռոման Բերեզովսկուն, որը 2011թ. 282 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել: Հարկ է նշել, որ ՀՀ հավաքականի դարպասը պաշտպանած 18 դարպասապահներից միայն 4-ին է հաջողվել 200 և ավելի րոպե շարունակ գոլ բաց չթողնել: Եվ բնավ էլ զարմանալի չէ, որ առավել հաճախ՝ 5 անգամ դա հաջողվել է Ռոման Բերեզովսկուն, որը հավաքականում անցկացրած խաղերի քանակով (94) դարպասապահների մեջ յուրօրինակ ռեկորդակիր է:

Հիշեցնենք, որ Դավիթ Յուրչենկոն ՀՀ հավաքականում իր նորամուտը նշել էր անցյալ տարվա սեպտեմբերի 5-ին Սկոպյեում Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ կայացած Ազգերի լիգայի մեկնարկային խաղում, որում 11մ հարվածներով 2 գոլ էր ընդունել սեփական դարպասը:

118935553 10164350410525247 8026632250608598203 o 960x721 - Դավիթ Յուրչենկոն 2 տպավորիչ ռեկորդով նշեց ծննդյան 35-ամյակը

Տպավորիչ հաղթանակ՝ երկրպագուների ներկայությամբ․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Իսլանդիա հանդիպումից

Իսլանդացիների հետ հանդիպումը ՀՀ հավաքականում Յուրչենկոյի 8-րդ խաղն էր, որոնցում նա 6 գոլ է բաց թողել (միջինը մեկ խաղում՝ 0,75 գոլ): Եթե հաշվի չառնենք Ֆելիքս Հակոբյանին, որը հավաքականում ընդամենը մեկ խաղ է անցկացրել՝ դարպասն անառիկ պահելով, ապա անխոցելիության գործակցով Յուրչենկոն լավագույնն է ՀՀ հավաքականի դարպասը պաշտպանած դարպասապահների մեջ: 8 հանդիպումներց 4-ում Յուրչենկոն գոլ բաց չի թողել:

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ հավաքականի դարպասը 200 և ավելի րոպե շարունակ անառիկ պահած դարպասապահների ցուցանիշները:

ԴարպասապահներՐոպեԺամանակահատված
1. Դավիթ Յուրչենկո29515.11.2020 Վրաստան՝ 2-1 – 28.03.2021 Իսլանդիա՝ 2-0
2. Ռոման Բերեզովսկի28204.06. 2011 Ռուսաստան՝ 1-3 – 07.10.2011 Մակեդոնիա՝ 4-1
3. Գևորգ Կասպարով27728.05.2008 Մոլդովա՝ 2-2 – 01.04.2009 Էստոնիա՝ 0-1
4. Ռոման Բերեզովսկի25808.10.2010 Սլովակիա՝  3-1 – 04.06.2011 Ռուսաստան՝ 1-3
5. Գևորգ Կասպարով25709.02.2011 Վրաստան՝ 1-2 – 14.08.2013 Ալբանիա՝ 0-2
6. Ռոման Բերեզովսկի24307.05.1997 Ուկրաինա՝ 1-1 – 10.09.1997  Գերմանիա՝ 0-4
7. Արսեն Բեգլարյան23211.11.2016 Չեռնոգորիա՝ 3-2 – 04.06.2017 Սենթ Քիթս և Նևիս՝ 5-0
8. Ռոման Բերեզովսկի21205.06.1999 Իսլանդիա՝ 0-2 – 18.08.1999 Էստոնիա՝ 0-2
9. Ռոման Բերեզովսկի20911.10.1997 Ուկրաինա՝ 0-2 – 05.09.1998 Անդորրա՝ 3-1

Իսլանդական «հո՜ւ»՝ Հայաստանի հավաքականի ու երկրպագուների կատարմամբ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գերմանիա – Հայաստան խաղի անցկացման վայրը

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

Շվեդիա – Հայաստան․ ով է ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստը

Բալեկյան․ «Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար»

Շաղոյան. «Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում խաղում եմ տարբեր դիրքերում» (տեսանյութ)

Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

Խոակին Կապառոսը՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղի ու մարզական հավաքի մասին (տեսանյութ)

Շարքն ընդհատվեց. Հայաստանի հավաքականը պարտվեց շվեդներին 1-3 հաշվով (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո Շվեդիան հաղթում է Հայաստանին 2 գոլի առավելությամբ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Շվեդիայի ընտրանու դեմ

Ռիչարլիսոնի ու Նեյմարի գոլերը հաղթանակ պարգևեցին Բրազիլիայի ընտրանուն (տեսանյութ)

ՀՖՖ նախագահն անվանական մարզաշապիկներ է նվիրել Յուրա Մովսիսյանին ու Լևոն Պաչաջյանին

Հայաստանի հավաքականի վերջին մարզումը շվեդների դեմ խաղից առաջ (տեսանյութ, ֆոտոշարք)