Դավիդ Յուրչենկոն նորամուտի խաղում ուշագրավ ցուցանիշներ գրանցեց - VNews
Բաժիններ

Դավիդ Յուրչենկոն նորամուտի խաղում ուշագրավ ցուցանիշներ գրանցեց

50989763766 d33d31bb33 o 1 - Դավիդ Յուրչենկոն նորամուտի խաղում ուշագրավ ցուցանիշներ գրանցեց
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:03

-

-

Ալեքսանդր Կարապետյանից հետո Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ՝ փորձառու դարպասապահ Դավիդ Յուրչենկոն նորամուտը նշեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ «Լոռիի» հետ 16-րդ տուրի խաղում պաշտպանելով «Ալաշկերտի» դարպասը: Եվ հենց առաջին խաղում Յուրչենկոն մի քանի հետաքրքիր ցուցանիշներ գրանցեց:

Նախ, նա դարձավ Բարձրագույն խմբում «Ալաշկերտում» հանդես եկած ամենատարեց այլազգի ֆուտբոլիստը՝ ընդգրկվելով նաև ՀՀ առաջնությունների ամենատարեց լեգեոնականների տասնյակում: «Լոռիի» հետ խաղում Յուրչենկոն 34 տարեկան 338 օրական էր:

VNews.am-ն առաջարկում է ծանոթանալ «Ալաշկերտի» ամենատարեց այլազգի ֆուտբոլիստների տասնյակին:

ՖուտբոլիստներՏարիքըՎերջին խաղը թիմում
1. Դավիդ Յուրչենկո34 տ. 338 օր.28.02.2021 «Լոռի»՝ 2-1
2.Միլյան Յաբլան32 տ. 305օր.01.12.2017 «Գանձասար-Կապան»՝ 0-1
3. Ջոել Բաիլի32տ. 122օր.30.05.2019 «Լոռի»՝ 2-3
4. Միհայլո Յովանովիչ32տ. 13օր.28.02.2021 «Լոռի»՝ 2-1
5. Դարկո Տոֆիլոսկի31 տ. 257 օր.27.09.2017  «Արարատ»՝ 3-1
6. Մլադեն Զելկովիչ31 տ. 193 օր.30.05.2019 «Լոռի»՝ 2-3
7. Տիագո Գալվաո31 տ. 188 օր.28.02.2021 «Լոռի»՝ 2-1
8. Օգնեն Չանչարևիչ31 տ. 152 օր.24.02.2021  «Լոռի»՝ 1-0
9. Գերսոն Ասևեդո Ռոխաս31 տ. 5 օր.10.04.2019 «Բանանց»՝ 0-2
10. Դիդիե Բորիս Կադիո30 տ. 329 օր.28.02.2021 «Լոռի»՝ 2-1

Իսկ ընդհանրապես Դավիդ Յուրչենկոն Բարձրագույն խմբում «Ալաշկերտում» մինչ օրս հանդես եկած ամենատարեց 2-րդ ֆուտբոլիստն է: Նա այդ ցուցանիշով զիջում է միայն որոշ ընդմիջումից հետո «Ալաշկերտ» վերադարձած Գևորգ Կասպարովին, որը վերջին խաղը թիմի կազմում անցկացրել է 2017թ. մայիսի 31-ին 36 տարեկան 310 օրականում:

08.09.2020 Armenia 2 0 Estonia 37 960x640 - Դավիդ Յուրչենկոն նորամուտի խաղում ուշագրավ ցուցանիշներ գրանցեց

Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ

Դավիդ Յուրչենկոն եզրափակում է Բարձրագույն խմբում հանդես եկած ամենատարեց այլազգի դարպասապահների եռյակը՝ զիջելով միայն «Միկայի» և «Երևանի» նախկին դարպասապահներ Սոսո Գրիշիկաշվիլուն (36 տարեկան 176 օրական) ու Պասկալ Ռուսոյին (35 տարեկան 257 օրական):

Կարծում ենք, որ մարտի 27-ին 35-ամյակը նշող Դավիդ Յուրչենկոն առնվազն մի քանի մրցաշրջան հանդես կգա Հայաստանում և մոտ ապագայում կդառնա ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենատարեց այլազգի դարպասապահը:

Armenia - Estonia

14-րդ գյումրեցին՝ ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»

Իսկ այժմ անդրադառնանք Յուրչենկոյի գրանցած ևս մեկ ցուցանիշի: Ինչպես նշեցինք, փորձառու դարպասապահը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում նորամուտը նշեց 34 տարեկան 338 օրականում: Այլազգի ֆուտբոլիստներից միայն 5-ն են Բարձրագույն խմբում նորամուտը նշել նրանից ավելի տարեց տարիքում: Յուրօրինակ ռեկորդակիրը ՀՀ առաջնություններում մինչ օրս հանդես եկած ամենատարեց լեգեոնական, «Միկայի» նախկին պաշտպան Սերգեյ Գոռլուկովիչն է, որը հայկական ակումբում նորամուտը նշել է 40 տարեկան 146 օրականում:

Գոռլուկովիչին իր հետ «Միկա» էր բերել 2002թ. առաջնության մեկնարկում թիմը գլխավորած Վալերի Գլադիլինը: Մեկնարկային երկու խաղերից հետո Գոռլուկովիչը գլխավոր մարզչի հետ հեռացավ «Միկայից», իսկ նրա սահմանած ռեկորդը մինչ օրս չի գերազանցվել:

Այլազգի դարպասապահներից միայն ֆրանսիացի Պասկալ Ռուսոն է Յուրչենկոյից ավելի տարեց տարիքում նորամուտը նշել Հայաստանի առաջնությունում: Ի տարբերություն Գոռլուկովիչի, Պասկալ Ռուսոն 1997թ. նորամուտը նշելով «Երևանում», դարձավ թիմի հիմնական դարպասապահը և իր մեծ ներդրումն ունեցավ չեմպիոնի տիտղոսի նվաճման գործում:

Ընթացիկ առաջնության մասնակիցներից բացի Յուրչենկոյից, բավական տարեց տարիքում է իր առաջին խաղը Հայաստանում անցկացրել նաև Յոան Գուֆրանը, որն անցյալ տարվա գարնանը նորամուտը նշելով «Արարատ-Արմենիայում», թիմակիցների հետ արժանացավ չեմպիոնի տիտղոսին:

14.07.2020 Ararat Armenia 2 0 Noah 5 - Դավիդ Յուրչենկոն նորամուտի խաղում ուշագրավ ցուցանիշներ գրանցեց

Մորի Կոնեն ռեկորդ է սահմանել «Ուրարտուի» դեմ խաղում գրանցած դուբլից հետո

VNews.am-ը ներկայացնում է Բարձրագույն խմբում նորամուտն ամենատարեց տարիքում նշած այլազգի ֆուտբոլիստների տասնյակը:

ՖուտբոլիստներԱկումբՏարիքըՆորամուտի խաղը
1. Սերգեյ Գոռլուկովիչ«Միկա»40 տ. 146 օր.13.04.2002 «Զվարթնոց»՝ 1-0
2. Էլիաս Ալվես դա Սիլվա«Երևան»37 տ. 339 օր.09.08.2019 «Նոա»՝ 0-2
3. Սիլվեն Մուկասա«Իմպուլս»37 տ. 107 օր.06.08.2010 «Բանանց»՝ 1-6
4. Յուրի Դուդնիկ«Բանանց»36 տ. 295 օր.18.07.2005 «Միկա»՝ 4-4
5. Պասկալ Ռուսո«Երևան»35տ. 156օր.07.08.1997 «Լոռի»՝  3-0
6.Դավիդ Յուրչենկո«Ալաշկերտ»34 տ. 338օր.28.02.2021 «Լոռի»՝ 2-1
7. Սոսո Գրիշիկաշվիլի«Միկա»34տ.211օր.23.07.2008 «Բանանց»՝ 1-0
8.Թոմաս Ֆիբել«Արարատ»33 տ. 292 օր.08.03.2020 «Լոռի»՝  0-0
9. Յոան Գուֆրան«Արարատ-Արմենիա»33տ. 282օր.02.03.2020 «Արարատ»՝  3-0
10. Սերգեյ Շևչուկ«Փյունիկ»33 տ. 257 օր.02.03.2019 «Ալաշկերտ»՝ 2-1

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Շիրակ» – «Ալաշկերտ» խաղի ժամանակացույցը

Արտակ Գրիգորյանը՝ VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու և այլ թեմաների մասին (տեսանյութ)

«Շիրակ» – «Ալաշկերտ» խաղը հետաձգվել է

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Նոա» – «Փյունիկ», մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Վանը» 5 օրում 2-րդ անգամ ցուցադրեց՝ ինչպես 90 րոպեում հաղթել չեմպիոնին․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Վան» խաղից

VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն մարզիչ Վարդան Բիչախչյանը՝ մրցանակին արժանանալու մասին (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Ես առայժմ չգիտեմ, թե ֆուտբոլիստները ինչ հնարավորություններ ունեն» (տեսանյութ)

Արթուր Ասոյան. «Գիտեինք, որ տարածություններ են լինելու, ուստի համբերելով՝ հակագրոհների միջոցով արդյունքի հասանք» (տեսանյութ)

Ալբերտ Խաչումյան․ «Կամաց-կամաց հարմարվում ենք նոր մարզչի պահանջներին» (տեսանյութ)

Էդգար Մովսեսյան․ «Գոլեր խփելը և գոլային փոխանցումներ կատարելն իմ պարտականությունների մեջ են մտնում» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Վարդան Բիչախչյան. «Այսօր մենք մեզ նման չէինք» (տեսանյութ)

Տիգրան Եսայան. «Ամեն ինչ դեռ առջևում է, անգամ մենք պետք է պայքարենք չեմպիոնության համար» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյան․ «Արարատը» հենց այնպես չէ գլխավորում աղյուսակը․ շատ հաճելի է հաղթել նման լուրջ մրցակցի» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյանն այդ ցուցանիշին հասած ընդամենը 10-րդ դարպասապահն է

«Ուրարտուն» հաղթեց առաջատար «Արարատին» (տեսանյութ)