Դավիթ Սիմոնյանը վստահ հաղթանակ է տոնել թուրք բռնցքամարտիկի դեմ մենամարտում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Դավիթ Սիմոնյանը վստահ հաղթանակ է տոնել թուրք բռնցքամարտիկի դեմ մենամարտում (տեսանյութ)

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում փայլուն է մեկնարկել 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, որը ջախջախիչ հաղթանակ է տոնել թուրք բռնցքամարտիկի հետ մենամարտում։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ մեկնարկային երկու ռաունդներում Սիմոնյանն ունեցել է շատ մեծ առավելություն, իսկ հետո մրցավարները մրցակցին դուրս են հանել ռինգից անթույլատրելի հարվածների և անպատրաստ լինելու համար։

Այսօր տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, որն առավելության է հասել մոլդովացի Իգոր Մոնդառի նկատմամբ։

Հայաստանի պատվիրակներից Եվրոպայի առաջնությունում հաղթանակ է տոնել նաև Մահուր Մարիկյանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: