Դավիթ Մարտիրոսյանի հաղթական գոլը և Հայկ Գալստյանի գոլային փոխանցումը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը - VNews
Բաժիններ

Դավիթ Մարտիրոսյանի հաղթական գոլը և Հայկ Գալստյանի գոլային փոխանցումը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 1-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Գերմանիայի Մ-19 Բունդեսլիգայի Արևմտյան գոտու նախավերջին՝ 25-րդ տուրում «Բոխումը» մրցել է «Քյոլնի» հետ և առավելության հասել 2-0 հաշվով: «Բոխումը» հաշիվը բացել է հայ կիսապաշտպան Հայկ Գալստյանի կատարած գոլային փոխանցումից հետո: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 79-րդ րոպեին: «Բոխում Մ-19»-ը կիսում է 3-4-րդ հորիզոնականները:
  • Չեռնոգորիայի հավաքականը, որը «Մունդիալ-2018»-ի ընտրական փուլում գտնվում է Հայաստանի հավաքականի հետ միևնույն ենթախմբում, մեր ընտրանու հետ մրցավեճից առաջ կանցկացնի ընկերական խաղ: Չեռնոգորացիների մրցակիցը կլինի Իրանի հավաքականը: Հանդիպումը կկայանա հունիսի 4-ին, Պոդգորիցայում, իսկ Հայաստանի ընտրանու հետ ընտրական խաղը՝ դրանից 6 օր անց:
  • Չեխիայի Երիտասարդական լիգայի 26-րդ տուրում «Տեպլիցե Մ-21»-ը մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթանակ է տոնել «Տրշինեցի» հասակակից թիմի նկատմամբ: Միակ և հաղթական գոլը 32-րդ րոպեին հեղինակել է Դավիթ Մարտիրոսյանը: Վերջինս եղել է հիմնական կազմում և փոխարինվել 78-րդ րոպեին:

Դավիթ Մարտիրոսյան

Լուսանկարում Դավիթ Մարտիրոսյանն է

  • Մոլդովայի առաջնության 27-րդ տուրում «Զիմբրուն» սեփական հարկի տակ մրցել է «Ակադեմիայի» հետ և պարտության մատնել 4-0 հաշվով: Արտյոմ Խաչատուրովը եղել է հիմնական կազմում և մասնակցել ամբողջ մրցավեճին: «Զիմբրուն» ընթանում է 5-րդ հորիզոնականում:
  • Ըստ հոլանդական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ «Վիտեսի» հարձակվող Արշակ Կորյանն ամռանը հեռանալու է հոլանդական ակումբից: Հայազգի ֆուտբոլիստը գրեթե միշտ մնում է թիմի պահեստայինների նստարանին: Կորյանը «Վիտեսի» կազմում նախորդ հանգստյան օրերին դարձել է Հոլանդիայի գավաթակիր:
  • Սլովակիայի 3-րդ դրվիզիոնի Արևմտյան գոտու 27-րդ տուրում «Տոպվարը» հյուրընկալվելիս մեկական գնդակ է փոխանակել «Նեդեդի» հետ: Դավիթ Հովսեփյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ լինելով հիմնական կազմում և փոխարինվելով 66-րդ րոպեին, իսկ Վաչե Միլիտոսյանը խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով: «Տոպվարը» 11-րդ տեղում է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նվաճե՞լ է հայ ֆուտբոլիստը տիտղոս Հայաստանից դուրս, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Պաշտոնական. Հայկ Գալստյանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

«Բավարիան» վերջին րոպեներին 2 գոլ խփեց ու կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Գերմանական թիմի պահեստային ֆուտբոլիստը դիմային գծի վրա կանգնեցրել է գնդակը, մրցավարը 11-մետրանոց է նշանակել (տեսանյութ)

ԱԱ. Հայ սամբիստները 3 մեդալ են նվաճել

«Լոռի» ՖԱ. Ճանապարհ դեպի Հայաստանի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Հայկ Գալստյանը հեռացել է «Շտուտգարտից»

Առաջնության սենսացիան, որի «վառելիքը» վերջնամասում սպառվեց

«Լավ խաղ, վատ արդյունք, բարոյական հաղթանակ». Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների գնահատականը Լիխտենշտեյնի հետ խաղում

Արտյոմ Խաչատուրովը չի մասնակցի Ջիբրալթար-Հայաստան խաղին

Հայաստանի հավաքականի 6 ֆուտբոլիստ կարող է բաց թողնել Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը

«Արցախ» – «Լոռի»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Մարկոսի ցուցանիշը, Մովսիսյանի հոբելյանական գոլը և Հայրապետյանի փայլուն վիճակագրությունը

«Ալեքսանդրը դամբարանում 4 անգամ շուռ եկավ». Հայաստան-Մակեդոնիա խաղի գնահատականները