Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Մանչեսթեր Սիթին» ամռանը ոչ մի պայմանով չի վաճառի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի տրանսֆերային իրավունքները:
Ինչպես հաղորդում է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, անգլիական ակումբը որևէ առաջարկ չի լսի բելգիացու վերաբերյալ, որն ընկալվում է որպես անձեռնմխելի ֆուտբոլիստ:
Կողմերը բանակցություններ են վարում գործող պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ և վստահ են, որ մոտ ժամանակներս ընդհանուր հայտարարի կգան:
29-ամյա ֆուտբոլիստի ներկայիս համաձայնագրի ժամկետը կլրանա 2023 թվականին: Դե Բրույնեն Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 19 խաղում դարձել է 10 գոլային փոխանցման հեղինակ:
The Athletic-ն ավելի վաղ տեղեկություններ էր տարածել այն մասին, որ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը դժգոհ է «Մանչեսթեր Սիթիի»՝ իրեն առաջարկած ֆինանսական պայմաններից ու նրանից, որ միջոցների տնտեսումը տեղի է ունենում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին հրավիրելու նպատակով:
Գվարդիոլա. «Պետք չէ, որ Ֆոդենը Դե Բրույնեն լինի. կա միայն մեկ Դե Բրույնե»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո