Դե Բրույնեն միայն մի դեպքում նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ - VNews
Բաժիններ

Դե Բրույնեն միայն մի դեպքում նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ

Բելգիայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն պատրաստ կլինի նոր պայմանագիր կնքել Անգլիայի գործող չեմպիոնի հետ՝ հաղորդում է Goal-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ բելգիացին նոր պայմանագիր կստորագրի մանչեսթերյան թիմի հետ, եթե Մարզական վճռաբեկ դատարանը չեղարկի ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշումը, ըստ որի՝ «Սիթին» երկու տարով զրկվել է եվրագավաթային խաղարկություններին մասնակցելու իրավունքից ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար։

Մանչեսթերյան ակումբը շարունակում է թիմի առանցքային ֆուտբոլիստներին համոզել, որ դատարանը բավարարելու է թիմի բողոքարկումն ՈՒԵՖԱ-ի որոշման վերաբերյալ, քանի որ համոզված է, որ այս հարցում մեղք չունի։

Դե Բրույնեն վերջին պայմանագիրը «Սիթիի» հետ կնքել է 2018 թվականին։ Այդ ժամանակ կողմերի միջև կնքվել է հնգամյա պայմանագիր։

Նշվում է, որ եթե ՈՒԵՖԱ-ի արգելքը հանվի «Սիթիի» վրայից, ապա բելգիացին նոր, երկարաժամկետ պայմանագիր կկնքի թիմի հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տեբասի պատասխանը Գվարդիոլային. «Բոլորը ֆուտբոլում գիտեն՝ ինչպես է աշխատում «Սիթին»

Լաուտարոն «Բարսելոնայի» փոխարեն կարող է այլ գրանդում հայտնվել

«Մանչեսթեր Սիթին» ներկայացրեց 2020/21 մրցաշրջանի տնային մարզաշապիկը (լուսանկարներ)

Սանեին փոխարինողը. «Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է իր առաջին տրանսֆերը

Գվարդիոլան ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով Մոուրինյոյին, Կլոպին ու Ֆերգյուսոնին

«Սիթին» ու «Տոտենհեմը» հաղթեցին, «Վուլվզը» սայթաքեց խաղավերջում (տեսանյութ)

Գվարդիոլան պատասխանել է Մոուրինյոյին և Կլոպին

«Սիթին» ներխուժում է տրանսֆերային շուկա․ 4 ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել թիմը

Կլոպը նույնպես կոշտ է արձագանքել «Մանչեսթեր Սիթիի» գործի վերաբերյալ

Մոուրինյոն՝ «Մանչեսթեր Սիթիի» գործի մասին. «Խայտառակ որոշում»

Պաշտոնական. «Մանչեսթեր Սիթին» կխաղա Չեմպիոնների լիգայում

«Մանչեսթեր Սիթին» 7-րդ տարին անընդմեջ ավելի բարձր տեղում է, քան «Մանչեսթեր Յունայթեդը»

«Սիթին» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրայթոնի» դարպասը (տեսանյութ)

Էրիկ Վարդանյանն ու Ագուերոն միասին վերականգնվում են վնասվածքից Բարսելոնայում (տեսանյութ)

Դե Բրույնեն վերջնական որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ

Աղբյուր. «Մանչեսթեր Սիթին» չի որակազրկվի Չեմպիոնների լիգայում