-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Յուվենտուսի» նորեկ Մատեյս դե Լիխտը պատմել է, թե ինչու է ընտրություն կատարել թուրինյան ակումբի օգտին: Ֆուտբոլիստի ծառայությունների համար նաև պայքարում էին «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն և «Բարսելոնան»:
«Ինձ փոքրուց գրավել է իտալական պաշտպանության ոճը: Անցյալից իմ շատ կուռքեր հենց իտալացի են, ինչպես օրինակ՝ Մալդինին, Բարեզին, Նեստան, Կանավարոն ու Շիրեան: Երբ խոսում ես պաշտպանների մասին, պետք է հիշատակես այդ անունները:
Իրականում ես սիրահարված եմ պաշտպանվելու իտալական ձևին ու ընտրությունս կատարել եմ՝ հիմնվելով դրա վրա: Դժվար ընտրություն էր: Մի քանի տարբերակ կար, բայց դու միշտ պետք է ընտրես լավագույն տարբերակը քեզ համար: Ինձ համար կարևոր է իմանալ, թե որքան կարող եմ խաղալ ու որքան է ակումբը ինձ վստահում:
Նրանք նաև նշեցին, որ շատ են ցանկանում ինձ ձեռք բերել: Նրանք տեսնում էին իմ ապագան ու միանշանակ կօգնեն ինձ բարելավել որոշ առումներով»,-ասել է հոլանդացի ֆուտբոլիստը «Այաքսի» մամուլի ծառայության հետ զրույցում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո