fbpx
Բաժիններ

Դե Յոնգն ու դե Լիխտը հեռացան. Ո՞վ կլինի «Այաքսի» նոր առաջատարը

«Այաքսից» հեռացան թիմի առաջատարները՝ Ֆրենկի դե Յոնգն ու ավագը՝ Մատեյս դե Լիխտը, և այժմ Ամստերդամում նոր առաջատար են փնտրում:

Իսպանական AS պարբերականն այդ դերում տեսնում է 4 թեկնածուի: Առաջինը բրազիլացի Դավիդ Ներեսն է: «Ներեսը լուրջ առաջարկներ ունի, բայց մենք ցանկանում ենք, որ նա գլխավորի «Այաքսի» նոր պրոյեկտը», – ասել է հոլանդական ակումբի մարզական տնօրեն Մարկ Օվերմարսը: Ֆուտբոլիստը ևս չի ցանկանում լքել հարազատ թիմը՝ չնայած գայթակղիչ առաջարկներին:

Մեկ այլ թեկնածու է Դուշան Տադիչը, որը շաբաթներ առաջ երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2026 թվականը: «Ֆրեկնին ու Մատեյսը հեռացան, բայց մենք չենք լացի դրա համար», – ասել է սերբ հարձակվողը, որը հավակնում է գալիք մրցաշրջանում կրել ավագի թևկապը:

Ըստ AS-ի՝ առաջատար դառնալու տարբերակներ են նաև Հակիմ Զիյեշն ու Դոնի վան դե Բեկը: Զիյեշն արդեն մերժել է «Սևիլիային»՝ նշելով, որ դա այն ակումբը չէ, որի համար արժե լքել «Այաքսը»: Վան դե Բեկն էլ ավելի մեծ հավակնություններով թիմից առաջարկ չստանալու դեպքում կմնա «Այաքսում»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տադիչ. «Այաքսը» ՉԼ-ի կիսաեզրափակիչի մասնակից է, ու ամոթ է, որ մրցաշարին մասնակցում է որակավորման փուլից»

Վան դե Բեկը նշել է՝ որտեղ է խաղալու հաջորդ մրցաշրջանում

Չեմպիոնների լիգա․ Հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը (տեսանյութ)

«Հուսով եմ՝ ամեն ինչ հնարավորինս շուտ կորոշվի». Վան դե Բեկը՝ «Ռեալի» հետ բանակցությունների մասին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վստահ է՝ Վան դե Բեկը պատրաստ է խաղալ «Ռեալում»

Աղբյուր. «Այաքսի» առաջատարը կտեղափոխվի «Ռեալ»

Վան դե Բեկը հաստատում է. «Ռեալը» կապվել է «Այաքսի» հետ»

Սիմեոնե. «Բարսելոնան», «Այաքսն» ու «Յուվենտուսը» դպրոց ունեն, «Ռեալը»՝ ոչ»

Եթե Վան դեր Վարտը լիներ Վան դե Բեկի փոխարեն, «Ռեալ» կտեղափոխվեր անգամ հեծանիվով (տեսանյութ)

«Ռեալը» համաձայնության հասավ վան դե Բեկի հետ

«Ռեալը» վերադառնում է իր պլան Բ-ին

«Այաքսը» հաղթեց ՊՍՎ-ին ու նվաճեց Հոլանդիայի Սուպերգավաթը (տեսանյութ)

«Բարսելոնայի» ու Ինիեստայի վերամիավորումը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Պաշտոնական. «Այաքսը» դե Լիխտին փոխարինող գտավ

Օվերմարս. «Մենք չենք կարող նրան երկար պահել «Այաքսում»

Դե Լիխտ. «Երբ Ռոնալդուն ինձ խնդրեց տեղափոխվել «Յուվե», ես արդեն կայացրել էի որոշումս»