Դե Յոնգը պատմել է, թե ինչպես է Նուրին հավանություն տվել իր՝ «Բարսելոնա» տեղափոխությանը - VNews
Բաժիններ

Դե Յոնգը պատմել է, թե ինչպես է Նուրին հավանություն տվել իր՝ «Բարսելոնա» տեղափոխությանը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պատմել է, թե ինչպես է Աբդելհակ Նուրին, օգտագործելով իր սահմանափակ ունակությունները, հավանություն տվել իր՝ «Բարսելոնա» տեղափոխությանը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ «Այաքսի» 22-ամյա կիսապաշտպանը 2 տարի 9 ամիս կոմայում գտնվելուց հետո գիտակցության է եկել։ Նա ուղեղի ծանրագույն վնասվածք էր ստացել 2017-ին «Վերդերի» հետ խաղի ժամանակ։

«Մի պահ կասկածներ առաջացան «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ։ Հետո Աբիի մայրը ներս մտավ ու հարցրեց նրան. «Դե Յոնգը ո՞ր ակումբ պետք է տեղափոխվի»։ Հետո նա անվանեց բոլոր ակումբներն ու ասաց. «Նա պե՞տք է «Բարսելոնա» տեղափոխվի։ Իսկ Աբին համաձայնություն տվեց հոնքերով։ Դա հիանալի պահ էր ինձ ու նրա ընտանիքի համար»-պատմել է հոլանդացի ֆուտբոլիստը Նուրիին նվիրված հաղորդման ժամանակ։

Դե Յոնգը նաև բացահայտել է, որ հենց Նուրին է նրան համոզել «Վիլեմ II»-ից տեղափոխվել ոչ թե ՊՍՎ, այլ «Այաքս»։

«Այդ ժամանակ որոշել էի, որ հեռանալու եմ «Վիլեմ II»-ից ։ Հետո մենք մրցաշարի էինք մասնակցում Հունաստանում մինչև 19 տարեկանների հավաքականի հետ։ Աբին ինձ ասաց. «Ո՛չ, դու պետք է «Այաքս» տեղափոխվես։ Այդպես, մենք բոլորս միասին կկարողանանք խաղալ։ Ի՞նչ ես անելու ՊՍՎ-ում։ Պարզապես արի «Այաքս»։ Նա այդ թեմայի շուրջ շատ է խոսել ինձ հետ»,-Football Espana-ն է մեջբերում դե Յոնգի խոսքերը։

Նուրիի հարազատները պատմել են ֆուտբոլիստի վիճակի մասին կոմայից արթնանալուց հետո

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» մտադիր է հրաժեշտ տալ 2 ֆուտբոլիստի

«Լիվերպուլ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

«Ռեալը» կողմնորոշվել է Էդեգորի ապագայի վերաբերյալ

Արտուրը վերադարձել է Բարսելոնա ու հանդիպել Աբիդալի հետ

«Մեսին պետք է խաղա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի դեմ». Մատեուս

«Սա վերջնական որոշում է». Ցորկը խոսել է Սանչոյի ապագայի մասին

Արմեն Մանուչարյանը տեղափոխվել է ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբ

Պեդրոն ու Վիլիանը հեռացել են «Չելսիից»

Սանչոյի տրանսֆերը «Յունայթեդ» դառնում է քիչ հավանական

Օդրիոսոլան «Բավարիայից» կվերադառնա «Ռեալ»

«Սիթիի» կիսապաշտպանը «Բարսելոնայի» թիրախում է

Սուարես. «Բավարիան» ֆավորիտներից մեկն է, բայց…»

Աղբյուր. «Ռեալը» սուպերառաջարկ է կատարելու Դիբալայի համար

Մեսին «ոչ» է բացականչել ու հրաժարվել սեղմել թուրք մրցավարի ձեռքը

Մյուլեր․ «Ուրբաթ կտեսնենք՝ Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվո՞ղն է, թե՞ ոչ»

Ինչ է ասել Մեսին խաղընկերներին հանդերձարան տանող ճանապարհին (տեսանյութ)