fbpx

Երևանում մեկնարկել է վոլեյբոլի Մ15 միջազգային մրցաշարը

Դեկտեմբերի 13-ից 18-ը Երևանում տեղի կունենա մինչև 15 տարեկանների Արևելյան Եվրոպայի երկրների վոլեյբոլի ասոցիացիայի տղամարդկանց մրցաշարը:

Մասնակից 9 թիմերը բաժանված են 2 խմբերի: Ա խմբում տեղ են գտել Ռուսաստանի, Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի և Հայաստանի պատանիները, Բ-ում՝ Լեհաստանի, Էստոնիայի, Ուկրաինայի և Վրաստանի իրենց հասակակիցները: Խմբային փուլի ավարտից հետո երկու խմբերի հաղթողները կմրցեն եզրափակչում, 2-րդ տեղերը գրավածները կպայքարեն ընդհանուր մրցաշարում 3-4-րդ տեղերը կիսելու համար, և այդպես շարունակ:

Հանդիպումները տեղի կունենան Գազպրոմ սպորտ կոմպլեքսում (ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 12):

Մրցաշարի գլխավոր հովանավորը VBet միջազգային ընկերությունն է:

Հանդիպումների վերաբերյալ սահմանված գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: