-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն «Вечерний Ургант» հաղորդման շրջանակներում խոսել է Իտալիայում Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հայաստան գալու մասին: Ավելի վաղ հաղորդել էինք, որ իտալացին Ռուսաստանի վիզա ստանալու նպատակով եկել էր Երևան:
«Ես նախատեսել էի մեկնել Միլան, որ այնտեղ Ռուսաստանի վիզա ստանայի, սակայն հիմա Իտալիայում համընդհանուր ճգնաժամ է՝ կապված Կորոնավիրուսի հետ. մեր ծրագրերը խառնվեցին: Բոլորն անհանգիստ են, բայց մարդիկ ասում են, որ շատ բաներ չափազանցված են, ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ:
Ռուսաստանի վիզա ստանալու համար ես Հայաստան մեկնեցի, որտեղ ինձ հրաշալի ու շատ սիրալիր ընդունեցին», – ասել է դել Պիերոն:
Նշվում է, որ դել Պիերոյի՝ Ռուսաստան կատարած այցի նպատակը բարեգործական է եղել:
Պաշտոնական. «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը կանցնի առանց հանդիսականների
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո