Դենիս Ջորկաեֆն Արցախը ճանաչելու կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Դենիս Ջորկաեֆն Արցախը ճանաչելու կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին (տեսանյութ)

ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆն Արցախը ճանաչելու կոչով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

«Պարո՛ն նախագահ, Էմանուել Մակրոն, ժամանակն է, որ Ֆրանսիան ձեր ձայնի ներքո ոտքի կանգնի և այլևս աչք չփակի նախագահներ Ալիևի և Էրդողանի՝ Արցախի տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող արյունահեղության վրա:

Կիրառեք միայն հայերով բնակեցված Արցախի անկախությունը պահանջող բանաձևը:

Կիրառեք այն սկզբունքը, որ գոյություն ունի միջազգային իրավունքում ու կոչվում է «սեցեսիա», ինչպես Կոսովոյի պարագայում 90-ականներին, երբ նրանք նույնպես էթնիկ ոչնչացման վտանգի տակ էին: Այսօր 64 երկիր Կոսովոյին ճանաչում է որպես անկախ պետություն, այդ թվում՝ Ֆրանսիան, Անգլիան ու Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Եթե վաղը չկիրառվի այս սկզբունքը, ու Արցախը չստանա իր անկախությունը, կլինի հայերի նոր ցեղասպանություն, և սա պարոն Էրդողանը չի թաքցնում՝ ասելով, որ ավարտին կհասցնի 105 տարի առաջ սկսված գործը:

Այլևս մի՛ փնտրեք, դադարեցրե՛ք անաչառությունն ու գործե՛ք, պարո՛ն Նախագահ, քանի որ միայն Դուք կարող եք օգնել հայ ժողովրդին:

Անպատժելիությունը թանկ է արժենում՝ լինի դա այսօր, թե վաղը»,- գրել է Դենիս Ջորկաեֆն իր ֆեյսբուքյան էջում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: