Դեպայի վերջնական պատասխանը «Բարսելոնային» - VNews
Բաժիններ

Դեպայի վերջնական պատասխանը «Բարսելոնային»

1008x567 - Դեպայի վերջնական պատասխանը «Բարսելոնային»

«Լիոնի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը «Բարսելոնա» տեղափոխվելու վերջնական համաձայնություն է տվել:

Ֆուտբոլիստի՝ կատալոնական ակումբին միանալու մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ՝ այն բանից հետո, երբ և՛ խաղացողը, և՛ «Բարսելոնան» թույլտվություն ստանան Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայից, քանի որ Դեպայը ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլին մասնակցելու համար ներկայումս գտնվում է ազգային թիմի ճամբարում: Հարձակվողի՝ որպես ակումբի նորեկ շնորհանդեսը տեղի կունենա նրանից հետո, երբ «նարնջագույններն» ավարտեն մրցաշարում իրենց ելույթները:

Դեպայն ընդունել է «Բարսելոնայի» երկրորդ առաջարկը: Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը բարելավվել էր առաջարկված պայմանագրի նախնական տարբերակի պայմանները, քանի որ զգուշացել էր կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումի հետ կապված իրավիճակի կրկնությունից: Վերջինս «Բարսելոնայի» փոխարեն վերջին պահին նախընտրել էր տեղափոխվել ՊՍԺ:

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը փորձել էր հասնել նրան, որ կատալոնացիներն իրեն ավելի բարձր աշխատավարձ առաջարկեն, բայց երբ դա տեղի չէր ունեցել, միացել էր ՊՍԺ-ին: Դեպային շատ ակումբներ են ուզում իրենց կազմում տեսնել, սակայն հարձակվողի միակ ցանկությունը «կապտանռնագույնների» մարզաշապիկը կրելն է: Նրան աշխատավարձի չափն այս պարագայում այդքան էլ չի հետաքրքրել:

Այն բանից հետո, երբ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է՝ Ռոնալդ Կումանը հաջորդ մրցաշրջանում կմնա թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, Դեպայն այլևս չի փոխել իր պլանները: Նրա միակ մտադրությունը հայրենակցի գլխավորած թիմին միանալն է:

Հարձակվողը Լիգա 1-ի ավարտված առաջնությունում անցկացրած 37 խաղում դարձել է 20 գոլի և 12 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Պիկե. «Հուսով եմ՝ նա կտեղափոխվի «Բարսելոնա»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սաուլի գործակալը մեկնում է Անգլիա՝ գործարքն իրականացնելու

Դեպայի շքեղ գոլը «Բարսելոնայի» կազմում (տեսանյութ)

Կոուտինյոյի և Գրիզմանի իրավիճակը կտրուկ փոխվում է «Բարսելոնայում»

ՊՍԺ-ն պատրաստ է 3 ֆուտբոլիստի վաճառել՝ Պոգբային գնելու համար

«Ասթոն Վիլան» փոխարինող գտավ Գրիլիշի համար

«Բարսելոնայի» նորեկը միացել է թիմին (տեսանյութ)

Կենտրոնական պաշտպան, որին Անչելոտին ուզում է «Ռեալում» տեսնել

«Բարսելոնան» նամակ է ուղարկել իր 4 ֆուտբոլիստի․ որոշումը նրանց դժգոհությունն է առաջացրել

Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից

Մբապեի ապագան կախված է 1 որոշումից. «Ռեալը» վստահ է՝ ՊՍԺ-ն կհանձնվի

«Մանչեսթեր Սիթին» շուտով ռեկորդային տրանսֆեր կիրականացնի

Լաուտարոն կարիերան ցանկանում է շարունակել միայն Իսպանիայում

Անգլիական նոր ակումբ է միացել Լոկատելիի համար պայքարին

«Բավարիան» ցանկանում է գնել «Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստի

Ասե՞լ է Մբապեն Պոչետինոյին, որ չի երկարաձգելու պայմանագիրը․ մարզիչը պարզաբանել է

«Բարսելոնայի» նախկին հարձակվողն ավարտեց կարիերան