-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Առաջիկա հանգստյան օրերին Աշոցքում կանցկացվի Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Մրցանակային տեղերի համար կպայքարեն Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի ներկայացուցիչները։
Հունվարի 16-ին դասական ոճում կանայք կմրցեն 5 կմ, իսկ տղամարդիկ՝ 10 կմ մրցատարածություններում։ Հաջորդ օրը դահուկորդները նույն տարածություններում կպայքարեն ազատ ոճում։
Առաջնության երկրորդ փուլի մրցաշարը տեղի կունենա փետրվարի 12-ից 14-ը։
Այս ստուգատեսը վարկանիշային է։ Երկու փուլերի ընդհանուր արդյունքներով լավագույն երկուական մարզիկ ու մարզուհի մեր երկիրը կներկայացնեն Գերմանիայում փետրվար-մարտ ամիսներին անցկացվելիք աշխարհի առաջնությունում։
Վիդեո
Ֆոտո