Դեպի Տոկիո-2020. Ազատ ոճայիններից ուղեգրի հավակնորդները, նրանց մարզավիճակն ու մրցակիցները - VNews
Բաժիններ

Դեպի Տոկիո-2020. Ազատ ոճայիններից ուղեգրի հավակնորդները, նրանց մարզավիճակն ու մրցակիցները

1537945774 7078817 - Դեպի Տոկիո-2020. Ազատ ոճայիններից ուղեգրի հավակնորդները, նրանց մարզավիճակն ու մրցակիցները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:41

-

-

Շփում ենք ձեռքերը ու պատրաստվում. մի քանի օրից մեկնարկում է ըմբշամարտի եվրոպական գոտու Օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որը, ինչպես և Տոկիոյի խաղերը, պետք է կայանային անցած տարի։ Մեր մարզիկները իսկապես բարդ ճանապարհ անցան մինչև այս մրցաշարը. կորոնավիրուս, ամիսներ շարունակ առանց գորգային մարզումների ու առաջնությունների, հետո էլ այս ամենին գումարվեց պատերազմը, սակայն ինչպես հենց իրենք են ասում, հիմա միայն նրանք կարող են բարձրացնել մեր ոգին, միավորել ու ստիպել միասին նշել նրանց հաղթանակները:

Հունգարիայի մայրաքաղաքում առաջինը մրցագորգ են դուրս գալու ազատ ոճայիները, ու հենց նրանցից էլ մենք կսկսենք. VNews-ը առաջարկում է ծանոթանալ մեր մասնակիցների հետ, հասկանալ, թե ինչ կարգով են ուղեգրերը խաղարկվելու, մերոնք ինչ մարզավիճակով են մոտենում, ինչ շանսեր ունեն ուղեգիր ձեռք բերելու համար ու ովքեր են հիմնական մրցակիցները:

Ովքեր են մասնակցելու

Ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը որոշել է, որ ընտրանին ներկայացված կլինի հնարավոր 6 քաշային կարգերից 4-ում. Արդեն Բուդապեշտում են Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) ու Հովհաննես Մխիթարյանը (86 կգ):

Այսպիսով, մենք ներկայացուցիչներ չենք ունենալու 97 կգ ու 125 կգ քաշային կարգերում. մարզիչները որոշել են, որ Օլիմպիական ու աշխարհի հնգակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովը ու գերծանր քաշային Լևան Բերիանիձեն մասնակցելու են համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Ի դեպ, 38-ամյա օսեթացի ըմբիշի տեղափոխությունից Հայաստանի հավաքական մեկ տարի է անցել, բայց նրան դեռևս չենք տեսել գորգում՝ ո՛չ մրցաշարերին, ո՛չ հավաքներին: Նրա տարիքը հաշվի առնելով՝ նրա համար անձամբ Օլիմպիական խաղերի հետաձգումը վատ նորություն էր. ըմբիշը հիմա լուրջ վնասվածք ունի:

gatsalov3 960x640 - Դեպի Տոկիո-2020. Ազատ ոճայիններից ուղեգրի հավակնորդները, նրանց մարզավիճակն ու մրցակիցները

Պետք է ընդգծել, որ այս առաջնությունում մեր ընտրանու միջին տարիքը կազմում է 22 տարեկան, այսպես կարող ենք վստահորեն պնդել, որ Օլիմպիական խաղերի հետաձգումը աշխատեց սերնդափոխության միջով անցնող մեր հավաքականի օգտին, մեկ տարվա ընթացքում մեր ըմբիշները ավելի մեծ փորձ են հավաքել ու ավելի մեծ հավակնություններով են մոտենում այս առաջնությանը:

Ինչ կարգով են խաղարկվելու ուղեգրերը

Հիմա մինչև մերոնց անդրադառնալը, նախ թարմացնենք բոլորիս հիշողությունը, որ սա թվով երկրորդ ու նախավերջին վարկանիշային մրցաշարն է. առաջինը աշխարհի 2019թ. առաջնությունն էր, որտեղ Օլիմպիական խաղերում մրցելու իրավունք նվաճեցին առաջին 5 հորիզոնականները զբաղեցրած մարզիկները, ցավոք, Ղազախստանից մեր ազատ ոճայինները վերադարձան ձեռնունայն:

Այս մրցաշարը երկրորդ հնարավորությունն է. Տոկիոյի տոմսեր ձեռք կբերեն այն մարզիկները, որոնք կկարողանան դուրս գալ եզրափակիչ փուլ, եթե այստեղ էլ չստացվի վերջինը հույսը կլինի համաշխարհային Օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որը կայանալու է Բուլղարիայում մայիսի 6-ից 9-ը: Սոֆիայում վերջին ուղեգրերը խաղարկվելու են նույն կարգով, ինչ Բուդապեշտում:

Արսեն Հարությունյան (57 կգ)

06.09.2019 freestyle wrestling training 20 960x640 - Դեպի Տոկիո-2020. Ազատ ոճայիններից ուղեգրի հավակնորդները, նրանց մարզավիճակն ու մրցակիցները

2019-ին Արսեն Հարությունյանը իսկական ֆուրոր արեց ըմբշամարտի աշխարհում՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն իր նորամուտի մրցաշարում: Իսկ հաջորդիվ ապացուցեց, որ դա պատահականություն չէր՝ դառնալով բրոնզե մեդալակիր հաջորդ տարվա ԵԱ-ում ու կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին 2020թ. աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:

Մարզիչները ու մասնագետները համակարծիք են, որ Արսենը մեր ամենահեռանկարային ու տաղանդավոր ըմբիշներից է, սակայն պետք է աշխատանք տանի մարտավարությանը  ու ամբողջ էներգիան կենտրոնացնի գոտեմարտին: Հռոմում անցած տարի կայացած Եվրոպայի առաջնությունում Արսենը կիսաեզրափակիչում վերջին վայրկյաններին զիջեց առավելությունը ռուս Ալեքսանդր Բոգոմոևին ու ցավալի պարտություն կրեց 6:7 հաշվով: Այդ գոտեմարտից հետո պարզ դարձավ, որ շատ մրցակիցներ Արսենի հետ գոտեմարտերում ձգտում են միավորներ վաստակել վերջնամասում, որպեսզի մեր մարզիկը ժամանակ չունենա վերադարձնելու կորցրածը:

Հոգեբանների օգնության շնորհիվ ամեն ինչին ավելի հավասարակշռված եմ մոտենում: Պետք է գորգին ցույց տամ այն, ինչ սովորել եմ: Պարզապես մեկնելու ենք Բուդապեշտ, մենք այստեղ էլ ենք գոտեմարտում մարզումների ժամանակ, տարբերություն չկա

Հարությունյանը մարզիչների հետ աշխատում է սխալների վրա ու առաջիկա մրցաշարում կտեսնենք՝ ինչ է նա պատրաստել մրցակիցների համար: 57 կգ քաշային կարգում հայտավորված է ևս 11 մարզիկ: Մեր ըմբիշի հիմնական մրցակիցներն են Եվրոպայի եռակի չեմպիոն Ադրբեջանի դրոշը ներկայացնող Գեորգի Էդիշերաշվիլին, ուկրաինացի Անդրեյ Յացենկոն ու բելառուս Վլադիսլավ Անդրևը: Այսպիսով, մեր ըմբիշը ուղեգիր վերցնելու ֆավորտներից է:

Օլիմպիական խաղերին ընդառաջ. Հարությունյանը վստահ է մեկնում վարկանիշային մրցաշարին

Վազգեն Թևանյան (65 կգ)

freestyle wrestling training 32 960x640 - Դեպի Տոկիո-2020. Ազատ ոճայիններից ուղեգրի հավակնորդները, նրանց մարզավիճակն ու մրցակիցները

Այս քաշային կարգում մրցակցությունն ամենաթեժն է լինելու. ճիշտ է՝ Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Վլադիմիր Խինչեգաշվիլին ու աշխարհի եռակի չեմպիոն, Ռիոյի խաղերի բրոնզե մեդալակիր Հաջի Ալիևը (ադրբեջանցի հենց այն ըմբիշը, որը չէր ներկայացել պարգաևտարման արարողությանը, երբ Վազգենը դարձել էր աշխարհի գավաթի հաղթող) ակնհայտ ֆավորիտների կարգավիճակով են ժամանելու Հունգարիա, բայց նրանց համար ոչինչ երաշխավորված չէ. Վազգենը, որին ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անվանում է ծագող աստղ, թաքնված ֆավորիտներից մեկն է, բայց այսքանով էլ բարդ մրցակիցները չեն սահմանափակվում. լեհ Մագոմեդմուրադ Գաձիևը, բուլղարացի Վլադիմիր Դուբովը, ուկրաինացի Վասիլ Շուպտարը կարող են արժանի դիմադրություն ցույց տալ ու խառնել մեր մարզիկի խաղաքարտերը:

Կոնկրետ այդպիսի ըմբիշ չկա, որին հաղթելու նպատակով եմ մեկնում Հունգարիա։ Ամեն դեպքում պետք չէ թերագնահատել կամ գերագնահատել մրցակիցներին։

Սակայն Վազգեն Թևանյանի օգտին կարող է աշխատել աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում տարած փայլուն հաղթանակը. Բելգրադում նա 5 գոտեմարտում վաստակել էր 43 միավոր ու մրցակիցներին զիջել ընդամենը 3-ը, իսկ եզրափակիչում հաշված վայրկյաններում 9:1 հաշվով հաղթել էր հունգարացի ըմբիշին:

Ավելի վստահ եմ մոտենում այս մրցմանը` ելնելով աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթանակից։ Դրական եմ տրամադրված: Այդ մրցաշարին հիմնական խնդիրը եզրափակիչ դուրս գալն է։ Դա նվազագույնն է, որ պետք է անեմ։

Թևանյանը արդեն անցյալում է թողել 2019-ին ստացած չարաբաստիկ վնասվածքը ու մեծահասակների գորգում ունեցած հաջողությունները, շատ հասուն, խելացի գոտեմարտեր է վարում ու անկանխատեսելի է մրցակիցների համար: Եվ որն է ամենակարևորը՝ նա ունի հաղթողի բնավորություն. պատանիների ու երիտասարդների տարիքային խմբում նա նվաճել է ընդհանուր առմամբ 6 մեդալ, որոնցից 4-ը՝ ոսկե:

Վազգեն Թևանյանը Օլիմպոսի «ճակատամարտից» առաջ. նվազագույն խնդիրը ուղեգիրն է

Հրայր Ալիխանյան (74 կգ)

free style wrestling 31 960x640 - Դեպի Տոկիո-2020. Ազատ ոճայիններից ուղեգրի հավակնորդները, նրանց մարզավիճակն ու մրցակիցները

Ալիխանյանը մեր երիտասարդ ըմբիշներից է ու հաջողություններ չունի մեծահասակների գորգում, սակայն մարզչական շտաբը մեծ հույսեր է կապում նրա հետ ու շարունակում վստահել: 74 կգ քաշային կարգում ընդհանուր առմամբ հայտավորված է 22 ըմբիշ:

Հաշվի առնելով մրցակիցներին և նրանց գրանցած արդյունքները՝ կարող ենք ասել, որ Հրայրը հնարավորություն ունի պայքարել ուղեգրի համար: Մեր ներկայացուցչին կարող են խանգարել վրացի Ավտանդիլ Կենտչաձեն մեծահասակների գորգում արդեն 4 մեդալ ունի, Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուրամագոմեդովը, ադրբեջանցի Խաջիմուրադ Գաձիևը:

Հովհաննես Մխիթարյան (86 կգ)

Hovhannes Mkhitaryan14 960x613 - Դեպի Տոկիո-2020. Ազատ ոճայիններից ուղեգրի հավակնորդները, նրանց մարզավիճակն ու մրցակիցները

Անցած ամիս կայացած միջազգային մրցաշարում Հովհաննես Մխիթարյանը բրոնզե մեդալ նվաճեց, ճիշտ է՝ 92 կգ քաշային կարգում, սակայն մարզչական շտաբը որոշել է այս մրցաշարում շանս տալ վանաձորցի մարզիկին պայքարելու Օլիմպիական խաղերում մրցելու համար:

86 կգ քաշային կարգում 2 ուղեգրի համար պայքարելու է 20 ըմբիշ:

Նրա հիմնական մրցակիցներն են բելառուս Ալի Շաբանաուն, իտալացի Սիմոնե Իյանատոնին ու սլովակ Բորիս Մակոևը:

Մարզավիճակս լավ է: Բոլորս ակնկալում ենք 4 ուղեգիր վերցնել: Մրցաշարին պատրաստ ենք թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես: Մարզիչների հետ լավ հավաքներ ենք անցկացրել

Դե ինչ, այս մրցաշարը շանս ունի ոչ միայն ուղեգրեր պարգևելու մեր ներկայացուցիչներին, այլև տալու հարցերի պատասխաններ. արդյո՞ք հավաքականում սերնդափոխությունը ճիշտ ճանապարհին է ու արդյո՞ք մերոնք կկարողանան պայքարել մրցանակային տեղերի համար Օլիմպիական խաղերում:

Ազատ ոճային ըմբիշները մի քանի օրից պայքարելու են Օլիմպիական ուղեգրերի համար ( տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տոկիո 2020. Արսեն Հարությունյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում (թարմացվող)

Արսեն Հարությունյան. «Ինձանից ինչ պահանջվում է արել եմ, որպեսզի այդ օրը ու այդ ժամին ամեն ինչ լավ լինի»

Վազգեն Թևանյան. «Եթե մտածեմ սպասելիքները արդարացնելու մասին, դա ինձ կխանգարի»

Ազատ ոճայինները վերջին հավաքն են անցկացնում Օլիմպիական խաղերից առաջ (ֆոտոշարք)

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հրայր Ալիխանյանը՝ արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Ռազմիկ Պապիկյանն ու Հրայր Ալիխանյանը եզրափակիչում են

Հայ ըմբիշներն ընդդեմ թուրքերի. Ալիխանյանը հաղթեց, հերթը Պապիկյանինն է

Հայաստանի հավաքականի կազմն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում

Ազատ ոճային ըմբիշները դուրս մնացին Օլիմպիական ուղեգրերի համար պայքարից

Վարկանիշային մրցաշար. Մեր ըմբիշների մեկնարկը հաղթական էր (տեսանյութ)

Վարկանիշային մրցաշար. Այսօր գորգ դուրս կգա ազատ ոճային 2 ըմբիշ

Համաշխարհային վարկանիշային մրցաշարին կմասնակցի 2 ազատ ոճային ըմբիշ

Լավագույն ազատ ոճային ըմբիշը Բուդապեշտի մրցաշարում․ UWW-ն «պարգևատրել» է Վազգեն Թևանյանին (տեսանյութ)

«Խնդրում եմ չկտրվել իրականությունից». Հայ ըմբիշները հանդիպել են Դումանյանին և Գիլոյանին

Մարզիչներն ու մարզիկները ամփոփեցին վարկանիշային մրցաշարը