-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
12-րդ տուրում հաղթելով «Շիրակին», «Ուրարտուն» կրկին ստանձնեց մրցաշարի առաջատարի դերը: Իսկ գյումրեցիները խոշոր հաշվով հերթական պարտությունը կրելով, շարունակում են եզրափակել մրցաշարային աղյուսակը:
Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Առաջնությունում կայացած 39 հանդիպումներից 14-ում հաղթել են դաշտի տերերը, 15-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 10 խաղ ավարտվել է ոչ-ոքի:
Գևորգ Կասպարովի պատմական նվաճումը. Նա Հայաստանի առաջնությունների ամենատարեց դարպասապահն է
4 խաղում խփվեց 10 գոլ: Առաջնությունում կայացած 39 հանդիպումներում 87 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,23 գոլ մեկ խաղում:
2․ Գրեթե երկամյա ընդմիջումից հետո «Արարատին» վերջապես հաջողվեց հաղթել «Ալաշկերտին»՝ ընդհատելով առանց հաղթանակների 5 հանդիպումների շարքը, որում արարատցիներն ընդամենը 2 միավոր էին վաստակել: Նախորդ հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ «Արարատը» տոնել էր 2018թ. դեկտեմբերի 2-ին Գոռ Պողոսյանի խփած միակ գոլի շնորհիվ:
3․ «Ալաշկերտի» 4 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց: Այդ հանդիպումներում ալաշկերտցիները 8 միավոր էին վաստակել: ՀՀ առաջնություններում Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ անցկացրած 11 հանդիպումներում «Ալաշկերտը» 2-րդ պարտությունը կրեց: Առաջինը գրանցվել էր «Ուրարտուի» հետ խաղում՝ 1-2:
Ուրոշ Նենադովիչը՝ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստ
4․ «Շիրակը» խոշոր հաշվով 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ ընդհանուր առմամբ 10 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: Շիրակցիներն ընթացիկ առաջնությունում արդեն խոշոր հաշվով 6 պարտություն են կրել:
5․ «Ուրարտուն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով առաջին հաղթանակը տոնեց: Վերջին 4 հանդիպումներում «Ուրարտուն» 3-րդ հաղթանակը տարավ՝ վաստակելով 10 միավոր: Ալեքսանդր Գրիգորյանի սաներն ընդհատեցին «Շիրակի» հետ առաջնությունում առանց հաղթանակների 3 խաղերի շարքը: Նախորդ հաղթանակը «Շիրակի» նկատմամբ «Ուրարտուն» տոնել էր 2018թ. դեկտեմբերի 1-ին, երբ դեռ հանդես էր գալիս «Բանանց» անվամբ: Այդ խաղում Իլշատ Ֆայզուլինի սաները 4 անպատասխան գնդակ էին ուղարկել Վսևոլոդ Երմակովի պաշտպանած դարպասը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո