Դեյվիդ Ջունտոյան. «Հովանավորի առկայության դեպքում «Արագածը» կարող է լավ արդյունք ապահովել Եվրոպայում» - VNews
Բաժիններ

Դեյվիդ Ջունտոյան. «Հովանավորի առկայության դեպքում «Արագածը» կարող է լավ արդյունք ապահովել Եվրոպայում»

Բասկետբոլի Ա լիգայի 2019թ. հաղթող «Արագած» ակումբի նախագահ Դեյվիդ Ջունտոյանը ամփոփեց մրցաշրջանը և խոսեց թիմի ապագա ծրագրերի մասին:

«Մենք դժվարություններ ունեցանք գրեթե բոլոր թիմերի հետ, թեև մեծ աշխատանք տարանք չեմպիոն դառնալու համար: «Արցախի» հետ շատ դժվար խաղացինք, «Արթիկի» հետ ևս շատ դժվար էր, նրանց մարզիչը շատ լավ աշխատանք տարավ ու եթե 1-2 լեգեոներ ավելի ունենային, ապա մեզ շատ ավելի դժվար կլիներ: «Ուրարտու Վիվառոն» էլ շատ լավ բասկետբոլ խաղաց վերջում:

Ունենք մտադրություն եվրագավաթների հետ կապված, բայց հովանավորների կարիք ունենք, որովհետև երկիր պետք է ներկայացնենք ու չենք կարող գնալ, բոլոր խաղերը պարտվել: Ես կարող եմ լավ աշխատանք անել ու արդյունքներ ապահովել, բայց հաշվարկը ցույց է տալիս, որ մասնակցությունն առայժմ թանկ է արժենալու մեզ ու առանց հովանավորի չենք գնա այդ քայլին:

Շատ լավ լիգա ունեցանք: Շատ ուրախ եմ, որ բասկետբոլը զարգանում է: Ես խոսք էի տվել, որ լավ լիգա ենք ունենալու, ու կարծում եմ ստացվեց: Հաջորդ տարի էլ մասնակցելու ենք ու պայքարելու չեմպիոնի կոչման համար:

Եթե ուզում ենք բասկետբոլը երկրում զարգանա, ապա լիգայի լավագույն խաղերն ու եզրափակիչները պետք է ցուցադրվեն հեռուստատեսությամբ: 20 տարի առաջ Լիբանանում նույն վիճակն էր, բայց հենց սկսվեց ցուցադրվել հեռուստատեսությամբ, մարդիկ սկսեցին սիրահարվել բասկետբոլին ու դահլիճները սկսեցին լցվել»,-ամփոփեց  Ջունտոյանը:

Ասուլիսն ամբողջությամբ՝

Արա Պողոսյան. «Մտադիր ենք փոփոխել Ա լիգայի ձևաչափը՝ կապված հայ խաղացողների հետ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBet Եվրասիական լիգա․ «Արագածը» հաղթանակ տոնեց լարված պայքարում (տեսանյութ)

VBet Եվրասիական լիգա․ «Արագած» – «Բորիսֆեն» (ուղիղ հեռարձակում)

Վբեթ Ա-Լիգա․ ՖԻՄԱ-ն հաղթեց «Էրեբունիին» (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Էրեբունի» – ՖԻՄԱ (ուղիղ հեռարձակում)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» վստահ հաղթանակ տոնեց «Էրեբունիի» նկատմամբ (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ ՖԻՄԱ-ն հաղթեց «Գյումրիին» (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ ՖԻՄԱ – «Գյումրի» (ուղիղ հեռարձակում)

Վբեթ Ա-Լիգա․ «Արագածը» հաղթանակ տոնեց «Ուրարտու Վբեթի» նկատմամբ (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթ» – «Արագած»․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ ՖԻՄԱ-ն հաղթեց «Երևանին» (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Երևան» – ՖԻՄԱ (ուղիղ հեռարձակում)

ՎԲեթ Եվրասիական լիգա. «Բարսի Ատիրաու» – «Ուրարտու Վբեթ». ուղիղ հեռարձակում

Վբեթ Ա- Լիգա․ «Արագածը» հաղթեց «Գյումրիին» (տեսանյութ)

Անլուծելի խնդիրներ vs «նոր արյուն»՝ ու՞ր է գնում հայկական բասկետբոլը. Հարցազրույց Արա Պողոսյանի հետ

Վբեթ Ա-Լիգա․ «Գյումրին» լարված խաղում հաղթեց «Երևանին» (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Արագածը» վստահ հաղթանակ տոնեց ՖԻՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)