fbpx

Դեժա-վյուն 1999-ի եզրափակչից, Բենզեման պատմական գոլով և սերբական 100-րդը. Խաղային երեկոյի ամենատպավորիչ թվերը

Չեմպիոնների լիգայում չորեքշաբթի ավարտվեց խմբային փուլի 4-րդ տուրը: Ներկայացնում ենք բոլոր թվերը, որոնք տպավորեցին մեզ: 

«Հոֆենհայմը» ՉԼ պատմության առաջին թիմն է, որ չեզոքացրել է 2 գոլի տարբերություն 10 ֆուտբոլիստով:

«Լիոնն» իր վերջին 9 խաղում 175 հարված է թույլ տվել դեպի իր դարպասը՝ 19,4 միջինը մեկ խաղում:

«Յուվենտուսը» միայն 3-րդ անգամ ՉԼ պատմության մեջ պարտվեց՝ խաղի ընթացքում հաշվի մեջ առավելություն ունենալով:

«Մանչեսթեր Յունայթեդը» ՉԼ պատմության մեջ 2-րդ անգամ կամային հաղթանակ տարավ վերջին 5 րոպեում: Առաջինը 1999թ. եզրափակիչն էր:

Սանտիագո Սոլարին «Ռեալի» երկրորդ մարզիչն է, որ իր առաջին 3 խաղերը հաղթել է առանց գոլ ընդունելու: Առաջինը Լուիս Կարնիլյան էր 1957թ.:

«Այաքսը» եվրոպական մրցաշարերում 3-րդ հազարամյակում առաջին անգամ 10 խաղ անցկացրեց առանց պարտության: Նախորդ շարքը 1994-1996թթ. էր:

«Բավարիան» վերջին 53 օրում իր առաջին տնային հաղթանակը տարավ բոլոր մրցաշարերում՝ թիմի ամենաերկար առանց հաղթանակ շարքը վերջին 17 տարում:

Տոնի Կրոսն իր կարիերայում առաջին անգամ ՉԼ-ի մեկ խաղում մասնակցեց թիմի 3 գնդակի:

454 րոպե և 20 հարված անց Կրիշտիանու Ռոնալդուն կրկին գոլի հեղինակ դարձավ ՉԼ-ում:

Դուշան Տադիչի գոլը «Բենֆիկայի» դեմ 100-րդն էր ազգությամբ սերբ խաղացողների համար Չեմպիոնների լիգայում:

Գարեթ Բեյլը ՉԼ խմբային փուլի իր վերջին 10 խաղում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Տանգուի Նդոմբելեն իր 2-րդ գոլը խփեց ՉԼ-ում ընդամենը 4 խաղում, ընդ որում կատարած ընդամենը 2 հարվածով: Լիգա 1-ում իր 47 խաղերում նա երբեք գոլ չէր խփել:

Կարիմ Բենզեման իր 200-րդ գոլը խփեց «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում: Նա 7-րդն է, ով նման ցուցանիշի է հասնում «Ռեալում»:

«Ռոման» 11 գնդակ է խփել ԲԿՄԱ-ի դարպասը Չեմպիոնների լիգայում՝ ավելի շատ, քան որևէ այլ թիմի:

«Յուվենտուսի» պարտությունն ուրախացրեց «Չելսիին» ու Մաուրիցիո Սարիին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դե Լիխտը Պոգբային «մոտեցնում» է «Ռեալին»

Խամես. «Ռեալում» կան մարդիկ, որ չափազանց շատ բան են որոշում»

«Ռեալը» մի ամբողջ թիմ է վաճառելու

Ինչու դե Լիխտն ընտրեց «Յուվենտուսը»

9 գոլ՝ Մադրիդի «Ռեալի» ու «Չելսիի» լեգենդների թիմերի բարեգործական խաղում (տեսանյութ)

Էտո՛օն նշել է՝ իսպանական գրանդերից որն ավելի շատ կհամապատասխաներ Սալահին

Ռոնալդուի առատաձեռնությունը հունական հանգստավայրը լքելուց առաջ

Ռեյեսի որդին պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ

«Յունայթեդի» ֆուտբոլիստները ցանկանում են, որ Պոգբան հեռանա

Օմար Մոմանին շնորհավորել է Զիդանի տարեդարձը (ծաղրանկար)

Վինիսիուս. «Մբապեի ապագան «Ռեալում» է»

Չնայած իր երազանքի թիմ տեղափոխությունը ձախողվեց, Էրիկսենն այլ տարբերակ ունի

«Ի՞նչ է արվեստը». «Յուվենտուսը» շնորհավորել է Զիդանի տարեդարձը (տեսանյութ)

«Ռեալի» նորեկ Մենդին պարզաբանել է զավեշտալի իրավիճակում հայտնվելու հանգամանքները

«Ռեալի» նորեկը հավանել է խաղընկերոջը թիմից վռնդելու վերաբերյալ գրառումը

Տրանսֆերը «Բարսայի» համար կարժենա 200մլն եվրո. կատալոնացիները լքել են պայքարը