Դի Մարիա․ «Նրա ակումբակիցը լինելուց հետո հանգիստ խղճով կավարտեի կարիերաս» - VNews
Բաժիններ

Դի Մարիա․ «Նրա ակումբակիցը լինելուց հետո հանգիստ խղճով կավարտեի կարիերաս»

angel di maria 862x485 - Դի Մարիա․ «Նրա ակումբակիցը լինելուց հետո հանգիստ խղճով կավարտեի կարիերաս»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 17:20

-

-

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան պատմել է, որ միշտ երազել է Արգենտինայի հավաքականում իր թիմակից Լիոնել Մեսիի կողքին խաղալ նաև ակումբային մակարդակով:

«Միշտ ունեցել եմ նրա հետ միևնույն թիմում հանդես գալու երազանք: Ամեն անգամ, երբ ժամանել ենք հավաքականի ճամբար, կարճ ժամանակ ենք անցկացրել միասին: Երազել եմ խաղալ նրա հետ, տեսնվել ամեն օր: Կար «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորություն, բայց չստացվեց:

Թվում է՝ դեռ կա մեկ շանս, բայց ՊՍԺ-ի հետ իմ պայմանագրի ժամկետն ավարտվում է: Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա, սակայն դեպքերի նման ընթացքն ինձ դուր կգար, և ես երջանիկ կլինեի: Բախտ եմ ունեցել խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի, Նեյմարի, Մբապեի կողքին: Եթե Լեոն ևս լիներ ակումբակիցս, կկարողանայի հանգիստ խղճով ավարտել կարիերաս»,- Դի Մարիայի խոսքերը մեջբերում է TyC Sports-ը:

default 1 - Դի Մարիա․ «Նրա ակումբակիցը լինելուց հետո հանգիստ խղճով կավարտեի կարիերաս»

Արգենտինացին կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռոսարիո Սենթրալում» (2005-2007թթ․), «Բենֆիկայում» (2007-2010թթ․), Մադրիդի «Ռեալում» (2010-2014թթ․), «Մանչեսթեր Յունայթեդում» (2014-2015թթ․), իսկ 2015 թվականից պաշտպանում է ՊՍԺ-ի մարզական պատիվը: Մեկական անգամ դարձել է Պորտուգալիայի և Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ՝ Ֆրանսիայի չեմպիոն: «Ռեալի» կազմում հռչակվել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր: ՊՍԺ-ի ֆուտբոլիստի կարգավիճակում նախորդ մրցաշրջանում հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Արգենտինայի հավաքականում անցկացրել է 104 խաղ ու դարձել 20 գոլի հեղինակ: 2014 թվականի աշխարհի փոխչեմպիոն է:

Դի Մարիա․ «Խաղացել եմ Մեսիի, Ռոնալդուի, Իբրահիմովիչի և Ռունիի հետ․ Լեոն լավագույնն է նրանց միջև»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղի համար

«Նա ինձ այդպես չի փոխանցում». Մբապեն դժգոհել է Նեյմարից

Պերեսը «Ռեալի» երկրպագուին ասել է, որ Մբապեն հաջորդ տարի մադրիդյան ակումբ կտեղափոխվի (տեսանյութ)

«Բարսելոնան» նոր պայմանագրի 2 տարբերակ է նախապատրաստել Դեմբելեի համար

Առաջին կեսից հետո ՊՍԺ-ն նվազագույն հաշվով հաղթում է «Մոնպելյեին» (տեսանյութ)

ՊՍԺ-ի մեկնարկային կազմը «Մոնպելյեի» դեմ խաղում

Երկար սպասված վերադարձ. «Բարսելոնայի» հատյացուցակը՝ «Լևանտեի» դեմ խաղի համար

«Բարսելոնան» կարող է անակնկալ թեկնածու գլխավորել

Անչելոտի. «Բարսելոնայի» խնդիրներն ինձ չեն երջանկացնում»

Պոչետինո. «Հույս ունենանք՝ Մեսին կկարողանա մասնակցել «Սիթիի» դեմ խաղին

Պիկեն դժգոհել է «Բարսելոնայի» խաղային օրացույցից

Դոնարուման «կորցրել է» ժպիտը ու կարող է Իտալիա վերադառնալ

«Բարսելոնան» կապ է հաստատել Ռոբերտո Մարտինեսի հետ

Կուման. «Այստեղ կարող ես կարմիր քարտ ստանալ ոչնչի համար»

Երբ խաղադաշտ կվերադառնա Լիոնել Մեսին

Հարոյանի վիճակագրությունը «Բարսելոնայի» դեմ խաղում