fbpx

Դիեգո Սիմեոնեն անհանգստացած է Գրիզմանի հարցում, սակայն հանգստություն է պահպանում

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի ապագայի մասին վերջին շրջանում շատ է խոսվում: Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ մադրիդյան ակումբի առաջատար ֆուտբոլիստներից մեկը մրցաշրջանի ավարտից հետո համալրելու է կատալոնական «Բարսելոնայի» շարքերը:

Այդ առիթով «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր կարծիքն է հայտնել:

«Անտուանի համար այս մրցաշրջանը մի փոքր անհավասար ստացվեց: Մեկնարկում նրա խաղն այդքան էլ գոհացնող չէր, սակայն Ծննդյան տոներից հետո նա մի փոքր ավելացրեց: Թվերն ապացուցում են իմ խոսքերը:

Կարծում եմ՝ նա ազատություն զգաց, երբ Դիեգո Կոստան սկսեց խաղալ: Գրիզմանին միայն լավագույնն ենք մաղթում: Ցանկանում ենք համոզել նրան, որ թիմն առաջընթաց է ունենալու: Դա պարզապես խոսքեր չեն: Հուսով եմ՝ կկարողանանք նրան համոզել:

Եթե շարունակենք պայքարել Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» հետ և կարողանանք դուրս գալ Եվրոպա լիգայի եզրափակիչ, կհասկանանք, որ մենք առաջադիմել ենք:

Կանենք ամեն բան, ինչը մեր ուժերի մեջ է: Երբ Գրիզմանը որոշում կայացնի, հուսով եմ, որ նա կցանկանա շարունակել ելույթները «Ատլետիկոյի» կազմում»,- արգենտինացի մասնագետի խոսքն է մեջբերում իսպանական AS-ը:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՊՍԺ-ն Կավանիին փոխարինողի 6 թեկնածու ունի

Պիկեն բացատրել է, թե ինչու երբեք չի կարող նվաճել «Ոսկե գնդակը»

Սիմեոնե. «Բարսելոնայի» ֆուտբոլիստները նույնն են անում, բայց չեն հեռացվում»

Բարտոմեու. «Գիտեմ, թե ինչ է լինելու դե Լիգտի հետ»

Սիմեոնե․ «Անպայման պետք է հաղթենք «Բարսելոնային», եթե ցանկանում ենք մնալ չեմպիոնական մրցավազքում»

Գրիզմանի երազանքների սուպերթիմը, որի տարբերանշանն «Արսենալինն» է (լուսանկար)

Ռիվալդոն՝ Գրիզմանի հնարավոր տրանսֆերի մասին․ «Շատ բարդ է լինել Մեսիի ստվերում»

France Football-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների և մարզիչների թոփ-5-ը

Աղբյուր․ Գրիզմանը Աբիդալի հետ քննարկել է հնարավոր տեղափոխությունը «Բարսելոնա»

Դիեգո Սիմեոնե․ «Պայքարելու ենք Լա Լիգայի համար մինչև մեր վերջին շունչը»

Գրիզմանն «Ատլետիկոյին» հայտնել է իր վերջնական որոշման մասին

Հանուն ինչի է պատրաստ գնալ Անտուան Գրիզմանը «Բարսելոնայում» խաղալու համար

Գրիզման. «Ես հիասթափված եմ, ամեն տարի նույն պատմությունն է»

Ստեռլինգը, Դեպայն ու Գրիզմանը. ԵՎՐՈ 2020-ի առաջին տուրի լավագույնները՝ ըստ Vivaro Fantasy-ի

Ֆրանսիացի ամենաբարձր վարձատրվող թոփ 10 մարզիկները

Էմրե Ջան․ «Սիմեոնեի ժեստից հետո Ռոնալդուն կարող էր տոնել մեր հաղթանակը, ինչպես ցանկանար»