Դիլիջանը վերակառուցված մարզադաշտ կունենա - VNews
Բաժիններ

Դիլիջանը վերակառուցված մարզադաշտ կունենա

Դիլիջանի «Քաղաքային» մարզադաշտը կվերակառուցվի, տեղեկացնում է IDeA հիմնադրամը:

IDeA հիմնադրամը «Փյունիկի» հետ համատեղ մեկնարկել է մարզադաշտի վերակառուցման ու հարակից կառույցների վերազինման ծրագիրը: Անբարեկարգ վիճակում գտնվող մարզադաշտը վերակառուցվելու է, փոխվելու է խոտածածկը, ներդրվելու է ջրաոռոգման համակարգ և վերանորոգվելու են հարակից կառույցները: Մարզադաշտի բարեկարգման շնորհիվ Դիլիջանի ու շրջակա համայնքաների երիտասարդները կկարողանան զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով՝ պրոֆեսիոնալ մարզիչների հետ աշխատելով, ինչպես նաև մասնակցել ֆուտբոլային խաղերի:

Ծրագիրը նպատակ ունի մեծացնել Տավուշի մարզում ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև խթանել Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արագածի» պարզաբանումը «Դիլիջանի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսին չմասնակցելու առնչությամբ

«Արարատը» և «Դիլիջանն» Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն են պաշտպանելու ՀՖՖ նախագահի ընտրություններում

«Շիրակն» ու «Փյունիկն» ավելի քան 2 տարի է, ինչ չեն հաղթել VBet Հայաստանի գավաթում

Vbet Հայաստանի գավաթի խաղարկության «Դիլիջան»-«Լոռի» հանդիպումը չի կայանա

2 թիմ 3-ական հաղթանակի շնորհիվ գլխավորում է աղյուսակը․ Առաջին խմբի 3-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

«Դիլիջանը» ներկայացրել է արտագնա և տնային խաղահագուստը հաջորդ մրցաշրջանի համար (նկար)

Անգլիացի ներդրողը Դիլիջանում հիմնել է ֆուտբոլային ակումբ, որը մասնակցելու է Առաջին խմբի առաջնությանը