Դիոգո Ֆիգերեդոն համալրեց «500-ի ակումբի» շարքերը - VNews
Բաժիններ

Դիոգո Ֆիգերեդոն համալրեց «500-ի ակումբի» շարքերը

Screenshot 1 89 - Դիոգո Ֆիգերեդոն համալրեց «500-ի ակումբի» շարքերը

«Սևանի»  պորտուգալացի 20-ամյա դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոն կամ պարզապես Դիդին իրապես դարձել է հոբելյանական առաջնության իսկական հայտնությունը: Հուսալի խաղով աչքի ընկնող Ֆիգերեդոն շարունակում է մնալ ընթացիկ առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը:

Առաջնության 8-րդ տուրում էլ նա հաջողությամբ դիմագրավեց «Արարատ-Արմենիայի»  գրոհներին, որն առաջնության նախորդ 7 հանդիպումներում 21 գոլ էր խփել: Սակայն Ֆիգերեդոյի դարպասը խոցել առաջատարին այդպես էլ չհաջողվեց:

Այսպիսով, արդեն 6-րդ անընդմեջ խաղում Դիոգո Ֆիգերեդոն սեփական դարպասն անառիկ պահեց: Այլ կերպ ասած, նա 540 րոպե շարունակ գոլ բաց չի թողել: «Սևանի» դարպասապահն ընդգրկվեց դարպասապահների խորհրդանշական «500-ի ակումբի» կազմում՝ միանգամից տեղ զբաղեցնելով 20-րդ հորիզոնականում:

«500-ի ակումբում» ընդգրկված են այն դարպասապահները, որոնց հաջողվել է ՀՀ առաջնություններում անցկացրած հանդիպումներում դարպասն անընդմեջ 500 և ավելի րոպե անառիկ պահել: Յուրօրինակ ռեկորդակիրը «Շիրակի» նախկին դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանն է, որը 2002թ. առաջնությունում դարպասն անընդմեջ 755 րոպե անառիկ է պահել:

Իհարկե, դժվար է գուշակել, թե արդյոք Ֆիգերեդոյին կհաջողվի՞ գերազանցել Զադուրյանի ռեկորդային ցուցանիշը: Դրա համար նրան անհրաժեշտ կլինի առաջնության առաջիկա 3 հանդիպումներում դարպասն անառիկ պահել առնվազն 216 րոպե շարունակ:

figeredo 4 960x640 - Դիոգո Ֆիգերեդոն համալրեց «500-ի ակումբի» շարքերը

Ընթացիկ առաջնությունում պորտուգալացի դարպասապահն արդեն 2 ռեկորդային ցուցանիշ է գերազանցել, որոնց մասին տեղեկացրել ենք ֆուտբոլասերներին:

Հիշեցնենք, որ 20-ամյա Ֆիգերեդոն գերազանցել էր Անատոլի Այվազովի տարիքային ռեկորդը: Վերջինս 2016թ. 20 տարեկանում պաշտպանելով «Շիրակի» դարպասը, 259 րոպե շարունակ առաջնությունում գոլ բաց չէր թողել, ինչը լավագույն արդյունքն էր այդ տարիքի այլազգի դարպասապահների մեջ:

Շարունակելով անառիկ խաղերի շարքը, հետագայում Ֆիգերեդոն նոր ռեկորդ էր սահմանել ՀՀ առաջնություններում հանդես եկած  20-ամյա դարպասապահների մեջ՝ գերազանցելով «Փյունիկի» նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս 2011թ. առաջնությունում 20 տարեկանում դարպասը 405 րոպե շարունակ անառիկ էր պահել:

Դիոգո Ֆիգերեդոն  «500-ի ակումբում» ընդգրկված 19-րդ դարպասապահն է: Այլազգի դարպասապահներից դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով առայժմ Ֆիգերեդոյին գերազանցում են միայն Օգնյեն Չանչարևիչն (594) ու Վսևոլոդ Երմակովը (566): «500-ի ակումբում» նրանց շրջանցելու համար Ֆիգերեդոյին բավարար է «Նոայի» հետ կայանալիք առաջիկա խաղում 55 րոպե դարպասն անառիկ պահել:

VNews.am-ը ներկայացնում է «500-ի ակումբում» ընդգրկված դարպասապահների ցուցանիշները:

ԴարպասապահներԱկումբՐոպեԺամանակահատված
1.Ռայմոնդ Զադուրյան«Շիրակ»75504.07.2002-30.09.2002
2.Ֆելիքս Հակոբյան«Միկա»73304.11.2007-12.06.2008
3.Էդիկ Երիցյան«Արարատ», «Գանձասար»70424.09.2006-19.05.2007
4.Արթուր Հովհաննիսյան«Շիրակ»68110.04.1992-25.05.1992
5.Արթուր Հովհաննիսյան«Շիրակ»64407.08.1997-26.09.1997
6.Գրիգոր Մելիքսեթյան«Փյունիկ»60019.11.2008-13.05.2009
7.Էդիկ Երիցյան«Կոտայք»59917.08.1996-29.09.1996
8.Արմեն Ավագյան«Փյունիկ»59515.08.1996-14.10.1996
9.Օգնեն Չանչարևիչ«Ալաշկերտ»59430.09.2018-28.11.2018
10.Գառնիկ Հովհաննիսյան«Միկա»59011.06.2005-18.07.2005
11.Նիկոլայ Սարգսյան«Գանձասար», «Արարատ»58515.10.2006-01.09.2007
12.Ստեփան Ղազարյան«Արարատ»58014.09.2013-09.11.2013
13.Գարեգին Նաջարյան«Բանանց»57609.04.1992-10.05.1992
14.Արսեն Բեգլարյան«Գանձասար», «Ուլիս»56818.05.2014-13.09.2014
15.Վսևոլոդ Երմակով«Արարատ»56627.11.2020-07.04.2021
16.Տիգրան Ասլանյան«Էրեբունի»55509.11.1998-26.07.1999
17.Հարություն Աբրահամյան«Արարատ»55317.10.1992-20.05.1993
18.Արթուր ԱվագյանՀՄԸՄ55205.11.1992-28.08.1993
19.Ֆելիքս Հակոբյան«Միկա»54122.06.2003-02.08.2003
20.Դիոգո Ֆիգերեդո«Սևան»54013.08.2021-29.09.2021
21.Արսեն Բեգլարյան«Ալաշկերտ»53604.03.2017-28.05.2017
22.Դմիտրի Աբակումով«Արարատ-Արմենիա»53301.09.2018-31.10.2018
23.Սաուլյուս Կլևինսկաս«Միկա»53202.04.2010-15.05.2010
24.Արմեն Հովհաննիսյան«Կոտայք»53017.03.1996-09.05.1996
25.Վլադիմիր Մալկով«Ուլիս»53017.04.2010-06.06.2010
26.Հարություն Աբրահամյան«Երևան», «Արարատ»52609.11.1998-07.04.1999
27.Արթուր Հովհաննիսյան«Շիրակ»52017.10.1998-19.05.1993
28.Արթուր Հովհաննիսյան«Շիրակ»52030.04.2000-13.06.2000
29.Գևորգ Կասպարով«Ուլիս»50725.10.2008-01.08.2009
30.Ստեփան Ղազարյան«Արարատ»50708.03.2014-19.04.2014

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Ալաշկերտ» – «Արարատ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Գործող չեմպիոնն ու գավաթակիրը տարբեր տրամադրությամբ են մոտեցել նոր դիմակայությանը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրից առաջ

«Ալաշկերտի» դեմ չկայացած խաղում «Սևանին» տեխնիկական պարտություն է գրանցվել

«Նոայի» առեղծվածային խաղերի շարքը շարունակվեց, «Փյունիկը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը

Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

VBET ՀՊԼ. Լիմայի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»՝ «Նոայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» նախագահը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկը» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր