Դիպուկահար տղաները. Կիսադաշտից խփված 5 ամենահիշարժան գոլերը - VNews
Բաժիններ

Դիպուկահար տղաները. Կիսադաշտից խփված 5 ամենահիշարժան գոլերը

199508270 4226968904013533 1276695966121095703 n - Դիպուկահար տղաները. Կիսադաշտից խփված 5 ամենահիշարժան գոլերը

ԵՎՐՈ 2020-ի ամենահիշարժան ու գեղեցիկ գոլի հեղինակը դեռևս Պատրիկ Շիկն է։ Չեխ հարձակվողը շոտլանդացիների հետ հանդիպման երկրորդ կեսի միջնամասում հեռահար հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Սա 1980 թվականից ի վեր ամենահեռահար գոլն է, որը խփվել է Եվրոպայի առաջնություններում։

Ֆուտբոլի պատմության տարեգրքում քիչ չեն նման կամ ավելի հեռու տարածություններից խփված գնդակները։ Ստորև կներկայացնենք այդ հրաշալի գոլերից մի քանիսը, որոնք դաջվել են բոլորի հիշողության մեջ։

Չավի Ալոնսո

Հեռահար հարվածների իսկական վարպետ Չավի Ալոնսոն իր կարիերայի ընթացքում դարձել է բազմաթիվ հրաշալի գոլերի հեղինակ։ Դրանց առյուծի բաժինն իսպանացի ֆուտբոլիստը խփել է տուգանային հրապարակի սահմաններից դուրս։ Լեգենդար ֆուտբոլիստի ամենահիշվող գոլերը գրանցվել են Մառախլապատ Ալբիոնում։

«Լիվերպուլի» կազմում խաղալու տարիներին Ալոնսոն մրցաշրջաններից մեկում միանգամից 2 գոլ է խփել դաշտի կենտրոնից։ «Լուտոնի» հետ գավաթային խաղում Ալոնսոն սեփական կիսադաշտից գրավեց անպաշտպան դարպասը։ «Նյուքասլի» հետ տնային խաղում իսպանացի հենակետայինը նկատեց, որ դարպասապահը մի փոքր դուրս է եկել իր տեղից ու կրակեց ամբողջ ուժով։


«Լիվերպուլի» այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը պատմել է, որ հարվածելուց մի քանի ակնթարթ առաջ Ալոնսոյին հուշել է գնդակը փոխանցել զուգահեռաբար աջ թևով շարժվող Ջերարդին։ «Նա ինձ արհամարհեց, բայց ո՛չ զայրացա, ո՛չ էլ զարմացա, քանի որ դա հրաշալի գոլ էր․ Ալոնսոն նման հարվածներ շատ էր կատարում մարզումների ժամանակ», – ասել է Բենիտեսը։

Դևիդ Բեքհեմ

1996 թվականի օգոստոսի 17-ին նախատեսված «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ուիմբլդոն» հանդիպումը սովորական էր «կարմիր սատանաների» ու իր թիմի երիտասարդ կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի համար։ Երկար մազերով յանգստերի մասին այդ ժամանակ քչերն էին խոսում, սակայն համեստ ակումբի հետ խաղում Բեքսի ցուցադրած պերֆոմանս ու ֆենոմենալ գոլը փոխեցին ամեն ինչ։

«Ուիմբլդոնի» դարապասապահ Նիլ Սալիվանն արդեն չափանիշներով «ծերուկ» էր, սակայն Անգլիայում նա բավական ամուր դարպասապահի համբավ ուներ։ Ստանալով գնդակը դաշտի կենտրոնում, Բեքհեմն իր կախարդական աջով գնդակը պարզապես դրեց դարպասի մեջ՝ ծանր կացության մեջ թողնելով անվանի դարպասապահին։


«Պատկերացրեք իմ ուրախության չափ ու սահմանը, երբ գնդակը հայտնվեց դարպասում։ Պատկերացրի՞ք։ Լավ է։ Դե պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե հանկարծ գնդակը ցանցում չհայտնվեր․ մարզիչը (Ֆերգյուսոնը – խմբ․) կսպաներ ինձ», – տարիներ անց գոլի մասին պատմել է Բեքսը։

Այս գոլի շնոհիվ Բեքհեմի մասին խոսեց ու իմացավ ամբողջ աշխարհը։ Ընդամենը 1 շաբաթ անց նա հրավեր ստացավ Անգլիայի հավաքականից, իսկ «Մանչի» երկրպագուները հիմա «Ուիմբլդոնի» դարպասն ուղարկած գնդակը կոչում են «այդ գոլը»։

Ալեսանդրո Ֆլորենցի

Չեմպիոնների լիգայի 2015/2016 խաղարկության խմբային փուլում գործող չեմպիոն «Բարսելոնան» հայտնվել էր «Ռոմայի» հետ միևնույն խմբում։ Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում նախատեսված խաղում «Բարսան», անխոս, ֆավորիտ էր ու առաջինը հասավ հաջողության։ Սակայն հանդիպման 31-րդ րոպեին տրիբունաներն ու ամբողջ ստադիոնը ցնցեց Ալեսանդրո Ֆլորենցին։

«Գայլերի» աջ եզրային պաշտպանը գնդակը ստացավ հարազատ աջ թևում, սլացավ առաջ ու հարվածեց գնդակին։ Հեռուստատեսային պատկերում գնդակն անգամ դուրս եկավ կադրից ու թվաց, որ այն դուրս է անցնում դաշտի սահմաններից։ Այդպես թվաց նաև «Բարսայի» դարպասապահ Մարկ Անդրե-տեր Շտեգենին։ Սակայն բոլորի համար անսպասելիորեն գնդակը հայտնվեց դարպասում։ «Օլիմպիական» ստադիոնը խելագարության աստիճանի էր հասել։


«Ես հստակ հարված էի կատարում, քանի որ տեսել էի, որ դարպասապահը դուրս էր եկել իր տեղից։ Երբ հարվածեցի, Դանիելե դե Ռոսին բղավեց «հոգեկան հիվանդ», բայց հետո բոլորը շնորհավորեցին ինձ։ Այդ դրվագում նրանից ու Չեսկոյից (Ֆրանչեսկո Տոտի – խմբ.) գովեստի խոսքեր լսելն ինձ համար ամեն ինչ արժեր», – պատմել է Ալեսանդրո Ֆլորենցին։

Դեյան Ստանկովիչ

2010/2011 մրցաշրջանում «Ինտերը» պաշտպանում էր Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը։ Քառորդ եզրափակիչում «ներաձուրիներին» դիմակայում էր գերմանական «Շալկեն», որի դարպասը պաշտպանում էր այն ժամանակ երիտասարդ Մանուել Նոյերը։

Հանդիպման 26-րդ վայրկյանին «Ինտերը» անցավ գրոհի, գնդակը ուղարկեց առաջ ու ստիպեց դարպասապահ Նոյերին դուրս գալ սեփական դարպասից։ Նոյերը համարձակ խաղաց՝ գնդակը սեփական տուգանայինից դուրս բերելով գլխով։ Գնդակը հասավ գրեթե մինչև դաշտի կենտրոն։ Դեյան Ստանկովիչը չսպասեց ու ընթացքից հարվածով գրավեց դարպասը՝ դառնալով սենսացիոն գոլի հեղինակ։


«Երբ հարվածեցի, թիմակիցներս տարակուսանքի մեջ էին ու չէին հասկանում։ Ամեն անգամ, երբ ինձ հարցնում են այս գոլի մասին, ասում եմ նույնը. ֆուտբոլիստը երբեմն չի մտածում՝ ինչ է անում։ Եվ հենց դա է ֆուտբոլը դարձնում հետաքրքիր ու անկանխատեսելի», – հիշում է Դեյան Ստանկովիչը։

Մարտին Պալերմո

Մարտին Պալերմոն արգենտինական ֆուտբոլի գլխավոր անհաջողակներից մեկն է։ Էլ ինչպե՞ս կարելի է որակել ֆուտբոլիստին, որը մի խաղի ընթացքում 3 անգամ վրիպում է 11 մետրանոցից։ Սակայն իր կարիերայի ընթացքում «մարդ-ակումբը» շատ հայտնի գոլեր է խփել։ Դրանցից մեկը գրանցվել է 2009 թվականին։

«Վելես Սարսֆիլդի» հետ հանդիպման ավարտից 12 րոպե առաջ «Բոկա Խունիորսը» դուրս եկավ հարձակման ու ուժեղ փոխանցմամբ ստիպեցին դարպասապահին դուրս գալ տեղից ու հեռացնել գնդակը։ Սակայն Մարտին Պալերմոն այլ կարծիք ուներ։ Գնդակը «նստեց» ուղիղ նրա գլխին։ Ավելի քան 40 մետրից նրա կատարած պատահական հարվածն արդյունավետ էր ու հաղթական։

Բոնուս. Քրիստոֆ Կրամեր

2014/2015 մրցաշրջանը սարսափելի էր «Բորուսիայի» համար։ Մի պահ Կլոպի ու Մխիթարյանի թիմը վտանգավոր գոտում էր։ Հերթական տուրում «մեղուների» մրցակիցը «Գլադբախն» էր։ «Բորուսիաների» դերբիում ավելի հաջողակ էին Դորտմունդ քաղաքի տղաները, որոնց արջի ծառայություն մատուցեց Քրիստոֆ Կրամերը։

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստը ստացավ գնդակը դաշտի կենտրոնում ու մեկ հպումով որոշեց փոխանցել հետ, սակայն գնդակը օդ բարձրացավ ու դարպասապահի գլխավերևով հայտնվեց դարպասում։ Նման ինքնագոլ ամեն օր չեք հանդիպի։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այս ինքնագոլը խաղում միակն էր ու «Գլադբախին» դատապարտեց մրցաշրջանում առաջին պարտությանը, այն կրկնակի, նույնիսկ եռակի ցավալի էր Կրամերի համար։


«Ես ցանկանում էի պարզապես խաղարկել գնդակը դարպասապահի հետ։ Բայց գնդակն անսպասելիորեն բարձրից գնաց ու հայտնվեց դարպասում։ Ես չէի ցանկանում, որ այդպես լիներ, բայց ինչ արած։ Ես էլ եմ մարդ», – խաղից հետո արդարանում էր Կրամերը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք». Մեսին արժանի չէր «Ոսկե գնդակին». կա 3 պատճառ

«Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

Մանչինի. «Շատերը չէին հավատում, որ դա իրական է»

Բեքհեմը կդառնա ԱԱ-2022-ի ներկայացուցիչն ու ահռելի գումար կվաստակի

Քաղցկեղն ու ԵՎՐՈ-ն հաղթելու ակներև օրինակ. Մահին «ոչ» ասած Ֆրանչեսկո Աչերբիի պատմությունը

Իտալիայի ու Արգենտինայի հավաքականները հանդիպում կանցկացնեն

Պոգբան՝ Եվրոպայի առաջնությունից դուրս մնալու մասին

«ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու՞ է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 2)

«ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 1)

Մեսին սկսել է բանակցել հավանական նոր ակումբի հետ

Ալեսանդրո Ֆլորենցին տեղափոխվեց «Միլան»

Եվրոպայի չեմպիոնը բուժզննում է անցել իտալական ակումբում

Կացպեր Կոզլովսկին. սարսափելի վթարից մինչև ԵՎՐՈ-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

Մոուրինյոյի առաջին կոնֆլիկտը «Ռոմայի» ղեկավարության հետ

Վարանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ խաղալու է թե՛ «Ռեալում», թե՛ «Յունայթեդում»․ ովքե՞ր են նախորդ ութը

Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար