-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ուրուգվայի հավաքականի առանցքային պաշտպան Դիեգո Գոդինն առաջիկայում կարող է փոխել աշխատանքային գրանցումը։ Նրանով լրջորեն հետաքրքրվում են իտալական ամենաուժեղ ակումբները։
Calciomercato-ի հաղորդմամբ, Դիեգո Գոդինը հետաքրքրել է միլանյան երկու թիմերին՝ «Միլանին» ու «Ինտերին»։ Նախօրեին էլ տարածվեց տեղեկություն, որ փորձառու կենտրոնական պաշտպանին ձեռք բերելուն հավակնում է նաև չեմպիոն «Յուվենտուսը»։ Ընդ որում ուրուգվայցին անձամբ է ցանկանում խաղալ Իտալիայում, դրա համար էլ մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին»։
Դիեգո Գոդինի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է արդեն գալիք ամռանը, և, եթե ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չհեռացավ կամ նոր պայմանագիր չկքնեց, ամռանը ցանկացած թիմի բաժին կհասնի անվճար։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո