fbpx

«Դիեգո Ռոսի Մարաշլյանի հարցը այս պահին փակ է». Արմեն Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը Շանթ հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ նշել է, որ Դիեգո Ռոսի Մարաշլյանի՝ Հայաստանի հավաքականում խաղալն այս պահին իրատեսական չէ:

«Ես կարծում եմ, որ Դիեգո Մարաշլյանի հարցը փակված է: Շատ լավ է, որ նա ինքը հայտարարեց այդ մասին: Նա ցանկանում է խաղալ Ուրուգվայի հավաքականում, իրեն զգում է ուրուգվայցի, ինչպես ասել է մեզ հետ մասնավոր զրույցներում: Շատ հավանական է, որ նրան կհրավիրեն Ուրուգվայի հավաքական:

ՀՖՖ նախկին ղեկավարությունն էլ է բանակցել նրա հետ, մենք էլ ենք խոսել, իմ կարծիքով ամեն բան արվել է, բայց եթե կտրուկ բան չփոխվի, ապա այս պահին գոնե այդ հարցը բաց է»,-ասել է Մելիքբեկյանը:

Արմեն Մելիքբեկյանը խոսել է նաև Ռուսաստանի առաջնությունում հայ լեգեոներների լիմիտի հարցի մասին՝ նշելով, որ անձամբ Արթուր Վանեցյանն է զբաղվում դրանով, մի քանի հանդիպումներ եղել են ու առաջիկայում սպասում է դրական լուծում այդ հարցին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մեր մրցակիցները․ Հունաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա հավաքի համար

Ինչ տեսք կարող է ունենալ «Հոֆենհայմի» մեկնակային կազմը Սարգիս Ադամյանի հետ (նկար)

Ադամյան․ «Մխիթարյանն ինձ շնորհավորեց և ասաց, որ շատ կարևոր քայլ եմ կատարել»

ՖԱՖ-ն ուղևորություն է կազմակերպում դեպի Աթենք՝ հույների ընտրանու դեմ խաղի համար

Զավեշտալի իրավիճակ Գևորգ Ղազարյանի մասնակցությամբ հանդիպման ժամանակ (տեսանյութ)

Ալիկ Առաքելյանն այս մրցաշրջանում այլևս դուրս չի գա խաղադաշտ ու առաջիկայում չի օգնի նաև Հայաստանի հավաքականին

Red Eagles-ը կազմակերպում է ուղևորություն Աթենք Հայաստանի հավաքականին աջակցելու նպատակով

Մեր մրցակիցները․ Միրալեմ Պյանիչը որակազրկվել է

Հենրիխ Մխիթարյանը, ի հիշատակ Ցեղասապանության զոհերի, գրառում է կատարել (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան․ «Լսել եմ՝ Գյուլբուդաղյանցին Մխիթարյանի ասելով են նշանակել հավաքականի մարզիչ» (տեսանյութ)

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

Սարգիս «Ադամանդի» 8-րդ «ասիստը», Ղազարյանը վերջապես խաղաց․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

«Փյունիկ» – «Լոռի» հանդիպումն ընդհատվեց երկրպագուների ակցիայի հետևանքով (տեսանյութ)

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հեթ-տրիկ է գրանցել Ռունիի թիմի դեմ խաղում (տեսանյութ)

Արթուր Վանեցյան. «Ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն չի նախատեսվում» (տեսանյութ)

Արամ Հայրապետյան. Մոռացված տղայից մինչև հավաքականի փրկիչ (տեսանյութ)