Դիեգո Սիմեոնեի տպավորիչ ցուցանիշը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում - VNews
Բաժիններ

Դիեգո Սիմեոնեի տպավորիչ ցուցանիշը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» նվազագույն հաշվով սեփական հարկի տակ առավելության է հասել «Լիվերպուլի» նկատմամբ։

«Ատլետիկոյի» տպավորիչ մեկնարկը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում պատահական չէ, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մրցաշարի փլեյ-օֆֆ փուլերի վարպետ է, իսկ դա ապացուցում է նրա հզոր վիճակագրությունը։

Խմբային փուլից հետո Դիեգո Սիմեոնեն երբեք չի պարտվել փլեյ-օֆֆ փուլում մի թիմի, որի կազմում ընդգրկված չի եղել Կրիշտիանու Ռոնալդուն։

2011 թվականին ստանձնելով մադրիդյան ակումբի ղեկը՝ Սիմեոնեի գլխավորությամբ «Ատլետիկոն» երկու մրցաշրջան անցկացրեց Եվրոպա լիգայում մինչև եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբային առաջնություն մուտքը։

2014 թվականին նա «Ատլետիկոյի» հետ հասավ եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում զիջեց «Ռեալին»։ Այդ խաղում Ռոնալդուն 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ 120-րդ րոպեին։

Հաջորդող տարում «Ատլետիկոն» պայքարից դուրս մնաց՝ կրկին հանդիպելով «Ռեալին»։ Այս անգամ դա տեղի ունեցավ քառորդ եզրափակիչում։ Ռոնալդուն կրկին «Ռեալի» կազմում էր։

2016 թվականին «Ատլետիկոն» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կրկին զիջեց «Ռեալին»(2-4 ընդհանուր հաշվով)։

2017 թվականին «Ատլետիկոն» դուրս չի եկել խմբային փուլից, իսկ 2018 թվականին պայքարից դուրս մնաց 1/8 եզրափակիչից՝ զիջելով «Յուվենտուսին», որի կազմում էր Կրիշտիանու Ռոնալդուն։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուն նվազեցրել է աշխատավարձը 3.8 միլիոն եվրոյով

Կարագեր․ «Ռոնալդուն հասկանում է, որ իրեն միշտ նայել են որպես Մեսիից հետո երկրորդի»

Ֆերնանդեշ․ «Ուզում եմ հետևել Ռոնալդուի և Նանիի օրինակին ու տիտղոսներ նվաճել «Յունայթեդի» հետ»

«Ռոնալդուն ասաց, որ գնում է մոր մոտ, իսկ հիմա լողավազաններից է նկարներ հրապարակում». «Յուվենտուսի» նախկին նախագահ

«Կոռուպցիոն առաջին մեծ սկանդալը ֆուտբոլային աշխարհում». Ինչո՞ւ և ինչպե՞ս պատժվեց «Մարսելը»

Ժոել Մատիպ. «Բոլորն ուրախանում էին, իսկ ես նստած էի տխուր Մեսիի հետ»

Ալեքսանդր-Առնոլդը ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև

Նոր գնորդ՝ Էդինսոն Կավանիի համար

Աղբյուր․ Մեսին աշխարհի ամենաշատ եկամուտ ունեցող ֆուտբոլիստն է

Պաշտոնական․ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի եզրափակիչները հետաձգվեցին

«Մեսին ու Ռոնալդուն՝ Բելառուսի առաջնությունում». Ալեքսանդր Գլեբը սենսացիոն առաջարկ է արել

«Լիվերպուլը» 3 թեկնածուի է դիտարկում պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու նպատակով

Ռոնալդուն կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել

Ռոնալդուն կորոնավիրուսի պատճառով կարող է 10մլն եվրո կորցնել

«Լիվերպուլի» երկրպագու Շոն Կոկսը ՉԼ-ի ժամանակ ծանր հարձակման ենթարկվելուց 2 տարի հետո վերջապես տանն է

Ռոնալդուն կհետևի իր գործակալի օրինակին՝ աջակցելով կորոնավիրուսի դեմ պայքարին