-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Որքան էլ գրենք, ինչ էլ գրենք՝ միևնույնն է՝ հնարավոր չէ արտահայտել այն ցավը, որն իր մեջ ապրում է յուրաքանչյուր ֆուտբոլասեր, երբ իր շուրթերից դուրս է գալիս «Դիեգո Մարադոնան էլ չկա» եզրույթը։ Բայց այս երևույթի հետ պետք է ապրել, այն, որպես հավերժական շղթա, կապված է լինելու մեր ոտքից, ու մենք այն պետք է քարշ տանք մինչև վերջ։
Դիեգո Արմանդո Մարադոնան իր կարիերայի ընթացքում ունեցել է անթիվ ու անհամար դրվագներ, որոնց մասին կարելի է գրքեր գրել առանձին-առանձին՝ տարբեր մարդկանց վկայություններով, Մարադոնայի պատմածով և այլն։ Բայց մենք կփորձենք կարճ կապել ու հիշել նրա կարիերայի 5 ամենահիշարժան դրվագները։
1982 թվականի Մունդիալին Արգենտինայի հավաքականը մոտեցել էր գործող չեմպիոնի կարգավիճակում և նոր աստղով։ Դիեգո Մարադոնան փորձում էր առաջնորդել իր հավաքականը, սակայն նրան «ծեծեցին» բոլոր առումներով. Արգենտինան խմբից դուրս չեկավ։ Մարադոնան նեղացած հեռացավ Իսպանիայից՝ խոստանալով փակել բոլորի բերանը 4 տարի անց՝ Մեքսիկայում։
86-ի ԱԱ-ն լիիրավ դարձավ Դիեգո Մարադոնայինը։ Արգենտինացի հանճարը չնայած իր կլոր կազմվածքին, պարզապես ճախրում էր օդում։ Նա արդեն լեգենդար էր ու լեգենդար էլ կլիներ, եթե Արգենտինան իր ճանապարհին հանդիպած բոլոր մրցակիցներին հաղթեր, մեղմ ասած, արդար ճանապարհով։ Սակայն Անգլիայի հետ խաղը փոխեց նրա և ֆուտբոլի ճակատագիրը. 1 օրում գրանցված 2 իրարամերժ իրադարձություն։
Երկրորդ կեսի սկզբից 5 րոպե անց Մարադոնան գրավեց Անգլիայի ընտրանու դարպասապահ Պետեր Շիլթոնի դարպասը։ Անգլիացիները շտապեցին մրցավարին բացատրելու, որ Դիեգոն գոլը խփել է ձեռքով։ Կրկնապատկերը պարզ ցույց է տալիս դա, բայց Մարադոնան ազնիվ տղաներից չէր, ինչպես օրինակ, Կլոզեն։ Մրցավարները խախտումը չնկատեցին։ Մի ակնթարթում նա դարձավ ատելի երևույթ ամբողջ աշխարհում։
Եվս 5 րոպե անց Մարադոնան վերադարձրեց բոլորի (բացի անգլիացիներից) սերն ու հարգանքը՝ խփելով, ինչպես հետագայում կկոչեն, «դարի գոլը»։ Շրջանցելով բոլոր հնարավոր ու անհնար մրցակիցներին՝ Մարադոնան խփեց իր թիմի երկրորդ գոլը։ Եթե դուք չեք դիտել այդ գոլը մինչև հիմա, ուրեմն…չգիտենք, իրոք, չգիտենք։
Հ.Գ. Գրեթե նույնությամբ այս գոլը կրկնել է նաև Լիոնել Մեսին, սակայն այն ոչ մի կերպ չի համարվում և իրավունք չունի համարվելու դարի գոլ։ Միայն մրցակիցների ու մրցաշարերի տարբերությունը թույլ չեն տալիս այդ միտքն արտահայտել անգամ բարձրաձայն։
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո