Դմիտրի Գունկոն ընդդեմ իր նախկին թիմի, որին դեռ չի հաջողվել հաղթել «Արարատ-Արմենիային». Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 14-րդ տուրից առաջ - VNews
Բաժիններ

Դմիտրի Գունկոն ընդդեմ իր նախկին թիմի, որին դեռ չի հաջողվել հաղթել «Արարատ-Արմենիային». Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 14-րդ տուրից առաջ

ar noa - Դմիտրի Գունկոն ընդդեմ իր նախկին թիմի, որին դեռ չի հաջողվել հաղթել «Արարատ-Արմենիային». Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 14-րդ տուրից առաջ

Միջազգային հերթական դադարից հետո կրկին վերսկսվում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 14-րդ տուրում կայանալիք 5 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ՍԵՎԱՆ»«ԱԼԱՇԿԵՐՏ»

17 նոյեմբերի, ժ.14:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

1 խաղ, որում գրանցվել է ոչ-ոքի,  խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-0

1-ին շրջան.  23.08.2021  «Ալաշկերտ»   0-0  «Սևան»

«Սևան»՝  4-րդ տեղ (20 միավոր), «Ալաշկերտ»՝  7-րդ տեղ (13 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

  1. «Սևանը» Պամբոս Քրիստոդուլուի գլխավորությամբ անցկացրած առաջնության 11 հանդիպումներում 2-րդ պարտությունը կրեց՝ նախորդ տուրում 1-3 հաշվով զիջելով «Արարատին»: Կիպրոսցի մարզչի օրոք անցկացված առաջնության հանդիպումներում «Սևանն» առաջին անգամ 3 գոլ բաց թողեց: Մինչ այդ միայն «Նոային» էր հաջողվել առավելության հասնել Պամբոս Քրիստոդուլուի  սաների նկատմամբ՝ հաղթելով 2-1 հաշվով:

sev 1 960x641 - Դմիտրի Գունկոն ընդդեմ իր նախկին թիմի, որին դեռ չի հաջողվել հաղթել «Արարատ-Արմենիային». Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 14-րդ տուրից առաջ

  1. Առաջնության վերջին 3 հանդիպումներում «Ալաշկերտը» որոշ չափով բարելավեց մրցաշարային վիճակը՝ վաստակելով 7 միավոր: Վերջին երկու խաղերում ՀՀ չեմպիոնը հաղթանակներ տոնեց «Վանի» (4-0) և «Ուրարտուի» (2-1) նկատմամբ:
  2. Առաջնության 11 հանդիպումներում խփած 12 գոլերից ուղիղ կեսն ալաշկերտցիների օգտին գրանցվել է վերջին երկու խաղերում: Այդ հանդիպումներում առավել արդյունավետ է գործել Մարկո Միլինկովիչը՝ խփելով 2 գոլ: Նա այդ ցուցանիշով Ժոզե Էմբալոյի և Դավիթ Խուրցիձեի հետ «Ալաշկերտի» լավագույն ռմբարկուն է:

al 960x698 - Դմիտրի Գունկոն ընդդեմ իր նախկին թիմի, որին դեռ չի հաջողվել հաղթել «Արարատ-Արմենիային». Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 14-րդ տուրից առաջ

  1. «Սևանի» կազմում ամենաարդյունավետը 6 գոլի հեղինակ դարձած Անդրե Մենսալաոն է: Նա այդ գոլերը խփել է առաջնության մեկնարկային 6 հանդիպումներում, իսկ ահա վերջին 7 խաղերում բրազիլացի ֆուտբոլիստը չի կարողանում գտնել մրցակիցների դարպասի բանալին:
  2. «Սևանի» 20-ամյա դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոն առաջնության 11 հանդիպումներից 9-ում դարպասն անառիկ է պահել: Բացի այդ, նրան հաջողվել է 569 րոպե շարունակ դարպասն ամուր փակի տակ պահել: Երկու ցուցանիշներով էլ Ֆիգերեդոն լավագույնն է առաջնության մասնակից դարպասապահների մեջ:

Հանդիպմանը չի մասնակցի 2 խաղով որակազրկված «Սևանի» պաշտպան Արթուր Քարտաշյանը:  Խաղը բաց կթողնի նաև 5-րդ զգուշացումը ստացած Ֆիլիպ Դուրանսկին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

VBET ՀՊԼ. «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Գործող չեմպիոնն ու գավաթակիրը տարբեր տրամադրությամբ են մոտեցել նոր դիմակայությանը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրից առաջ

«Ալաշկերտի» դեմ չկայացած խաղում «Սևանին» տեխնիկական պարտություն է գրանցվել

«Նոայի» առեղծվածային խաղերի շարքը շարունակվեց, «Փյունիկը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը

Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

VBET ՀՊԼ. Լիմայի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»՝ «Նոայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» նախագահը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկը» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Վան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նորավանքն» ու «Արարատը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)