fbpx
Բաժիններ

«Դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա, մեր լա՛վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ». Ինչու՞ առաջին իսկ խաղում ձախողվեց Գրիզմանը

Կատալոնական «Բարսելոնան» վերջին տարիներին հիշեցնում է վիճակախաղով հսկայական գումար շահած աղքատ մարդու, որը կարող է բավարարվել սեփական արտադրանքի բավական որակյալ հագուստով («Լա Մասիա»), սակայն փոխարենը ուշադրություն է դարձնում թանկարժեք հագուստին ու գնապիտակի վրայի 0-ներին: 1,5-2 տարվա ընթացքում տրանսֆերների (ընդ որում՝ ոչ այնքան հաջող) գումարը կարող եք հաշվել ինքներդ:

Անցնում են նրանք: — Ու նրանց երթից,
Աչքերը հառած քարերին խաղաղ
Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս
Մի կապուտաչյա, գանգրահեր տղա:

Եղիշե Չարենցի այս չքնաղ ու անմահ ստեղծագործությունը կարծես հենց այս օրերի ու Անտուան Գրիզմանի համար գրված լինի: Կատալոնական գրանդի ղեկավարները ավելի քան 1 տարի լվանում էին ֆրանսիացու ուղեղը, մինչև հասան իրենց ուզածին՝ Գրիզմանը եկավ: Եկավ ու ի՞նչ եղավ: Եղավ այն, ինչից վախենում էին երկրպագուները: Գրիզմանը ոչինչ ցույց չտվեց: Թեպետ պետք է ցույց տար:

«Բարսայի» մոլի երկրպագուները, ում աչքերը բացառապես կապտանռնագույն են ցույց տալիս, կպնդեն, որ «Ատլետիկից» կրած պարտությունը մրցաշրջանի առաջին խաղն էր, «չի կարելի քննադատել այդքան վաղ, դեռ մրցաշրջանը առջևում է», «BARSAN VOCNCIC CI VAXENUM» տողեր գրելուց առաջ եկեք փաստենք.

  • Գրիզմանի համար ժամանակ լիարժեք կար թիմակիցների հետ մերվելու համար:
  • «Ատլետիկ Բիլբաոն» հենց այն մրցակիցն է, որի դեմ խաղում Գրիզմանը պետք է ցույց տար իր վարպետությունը:

«Անկողնումս պառկած պատկերացնում էի, ինչպես եմ գոլային փոխանցումներ կատարում Լեոյին», «Նա իմ երեխաների կուռքն է»…Չէ լու՞րջ: Գրիզմանը միշտ էլ աչքի է ընկել համեստագույն պահվածքով, սակայն համեստությունն ու՜ր, նման քծնանքն ու՜ր: Անտուան Գրիզմանին երկրպագուները ճանաչում են որպես վառ անհատականություն, որը միայնակ կարող է լուծել դրվագն իր թիմի օգտին, որը կարող է բնավորություն ցույց տալ ճիշտ պահին: «Բարսան» նրան հենց դրա համար էլ գնել է: Բայց կարծես, արդեն թունելի «մութ» հատվածը մոտենում է…

Բասկերի հետ խաղում Մեսին չկար, Սուարեսն էլ կեսից փչացավ: Է՞լ ինչ էր պետք Գրիզմանին լավ տպավորություն թողնելու համար: Կատալոնիայում սպասում էին, որ երկու առաջատարների բացակայությամբ Գրիզմանը ցույց կտա, որ ժամանակին նրան «Ոսկե գնդակ» չհանձնելը ճակատագրական սխալ էր: Հանդիպման ընթացքում Գրիզմանը լրիվ կորած էր, բարձրից փոխանցումները տուգանային հրապարակ կատարվում էին լրիվ հակառակ եղանակով՝ (մոտակա դարպասաձողի փոխարեն՝ հեռավոր դարպասաձողի ուղղությամբ):

Այո, անկասկած, «Բարսան» ու «Ատլետիկոն» լրիվ այլ խաղաոճեր ու փիլիսոփայություն են: Լրիվ այլը որն է՝ բացարձակապես տարբեր են: Ոչինչ նման չէ: Ընդհանրությունը միայն գլոբալ է՝ երկու տեղում էլ 11 հոգի խաղում է գնդակով: «Բարսայի» խաղաոճին հարմավել է պետք, սակայն դրա համար բազմաֆունկցիոնալ Գրիզմանն ուներ մոտ 2 ամիս: «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալու ցանկություն ունեցող ֆուտբոլիստի համար, ով ամեն կերպ տենչում էր «Բարսա» գալ, հարմարվելը խնդիր չպետք է լիներ:

Պետք է հասկանալ, որ Լեոն Լա Լիգայում սկսել է ձանձրանալ: Կրիշի հեռանալուց հետո լավագույն ռմբարկուների մրցապայքարը վերածվել է «Աստծո» ու հասարակ մահկանացուների անհավասար առճակատման, իսկ վերջին անգամ Լեոն սեփական խաղը կատարելագործելու ցանկություն ունեցել է Նեյմարի ժամանակ: Նեյը կարողանում էր արգենտինացու բացակայությամբ կայծեր բաց թողնել, կարևոր պահերին ակտիվանալ ու բնավորություն ցույց տալ (ՊՍԺ, 6-1): Գրիզմանը հենց դրա համար էլ հրավիրվել է, բայց, ըստ երևույթին, եկել է Մեսիին ասիստներ անելու:

Գրիզմանի առաջին խաղից ստացած բոլորի տպավորությունները վատն են: Եկեք լինենք անկեղծ ինքներս մեզ հետ. «Բարսայի» Գրիզմանն այն չէր, ինչ «Ատլետիկոյի» Գրիզմանը: Ավելի պատկերավոր օրինակով եթե խոսենք, այս երևույթը նման էր Լյուկ Բեսոնի էֆեկտին, երբ թրեյլերն ավելի լավն է, քան բուն ֆիլմը: Մարդ, ով դուրս է գալիս խաղադաշտ ոչ թե մրցակցին պատռելու, այլ նորամուտը ՉՓՉԱՑՆԵԼՈւ, նման կերպ էլ պիտի ելույթ ունենար:

Արդեն հիմա կարելի է մտաբերել նմանատիպ դեպքեր, մասնավորապես շատերդ կհիշեք Անդրեյ Շևչենկոյի շոկային տեղափոխությունը «Միլանից» «Չելսի»: Գոլային հրավառության փոխարեն ծերացող գոլահարը գնաց եզր, որտեղ ենթարկվեց «Քրիստոսի չարչարանքների», իսկ երբ պարզ դարձավ, որ բազմամիլիոնանոց տրանսֆերը մեծագույն ֆեյլ էր, արդեն ուշ էր:

Գրիզմանի տրանսֆերը «2-րդ Կոուտինյո» չդարձնելու համար «Բարսան» պետք է կամ՝

  • Ֆրանսիացուն բացատրի, որ Մեսիին այս պահին ոչ թե ասիստենտ է պետք, այլ անհատ թիմակից երկաթյա ամորձիներով ու բնավորությամբ
  • Ամեն գնով ձեռք բերել Նեյմարին

Այս երկու պայմաններից գոնե մեկը չկատարելու դեպքում արդեն հիմա կարելի է փակել Գրիզմանի թեման «Բարսելոնայում», որովհետև ամեն անգամ լինելու է այս նույն պատկերը. Նրանից սպասելու են գոլեր ու անհատական վարպետություն, բայց փոխարենը նա իրեն պահելու է 16 տարեկան դեռահաս տղայի նման, որը մամայի բացակայությունից չի օգտվում, չի գնում ավտոտնակից գողանում պապայի ավտոմեքենան ու չի գնում սիրելի աղջկա մոտ, այլ տանը միայնակ նստում ու Հարի Փոթեր է նայում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մեսին հագուստի սեփական ընկերությունն է հիմնել (լուսանկարներ)

Աղբյուր. «Բարսելոնան» վճարումներ է կատարել լոնդոնյան գործակալությանը, գումարը փոխանցվել է Մեսիի հորը

«Բարսելոնայի» ևս մեկ հարձակվող շարք է վերադառնում

«Բարսելոնան» ցանկանում է գնել Չեմպիոնների լիգայի գլխավոր հայտնությանը

Ռոնալդուն բացատրել է իր՝ «Ատլետիկոյի» երկրպագուներին ուղղված ժեստի իմաստը

Տուխել. «Նեյմարի, Մբապեի ու Կավանիի բացակայությունը կարող է օգտակար լինել թիմին»

«Յուվենտուսը» 2-0-ից հետո չկարողացավ հաղթել «Ատլետիկոյին», «Բավարիան» տնային խաղում վստահ էր (տեսանյութ)

«Ատլետիկոն» կրճատում է հաշվի տարբերությունը «Յուվենտուսի» դեմ խաղում (տեսանյութ)

«Յուվենտուսը» երկրորդ գնդակն ուղարկեց «Ատլետիկոյի» դարպասը (տեսանյութ)

«Յուվենտուսը» բացում է հաշիվն «Ատլետիկոյի» դեմ խաղում (տեսանյութ)

«Շախտյոր» – «Մանչեսթեր Սիթի», «Ատլետիկո» – «Յուվենտուս». Մեկնարկային կազմեր

Էտո՛օ. «Ուզում եմ լինել առաջին սևամորթ մարզիչը, որ Չեմպիոնների լիգա կհաղթի»

Սուարեսի սարսափելի շարքը Չեմպիոնների լիգայում շարունակվում է

Հայտնի է, թե երբ Ժորդի Ալբան կվերադառնա խաղադաշտ

Ռոնալդու. «Պետք է 7 կամ 8 «Ոսկե գնդակ» հաղթեմ՝ Մեսիից ավելի լավը լինելու համար»

2 սուպերխաղ՝ ՉԼ խաղային երկրորդ օրը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր