Դրագոևիչը՝ հայերին աջակցող հրապարակման մասին. «Ես նույնը կանեի նաև հիմա» - VNews
Բաժիններ

Դրագոևիչը՝ հայերին աջակցող հրապարակման մասին. «Ես նույնը կանեի նաև հիմա»

«Ալաշկերտի» չեռնոգորացի դարպասապահ Անդրիա Դրագոևիչը Sport24-ի հետ զրույցում անդրադարձել է հայերին աջակցող իր ինստագրամյան սթորիին:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայի հավաքականի՝ Ազգերի լիգայի շրջանակում Ադրբեջանի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակից հետո Դրագոևիչն իր երկրի հավաքականի հաղթանակը նվիրել էր Հայաստանին:

«Ամեն ինչ շատ հեռուն գնաց: Չէի կարծում, որ նման քննարկումների առիթ կդառնա: Շատերն ինձ շփոթեցին Չեռնոգորիայի հավաքականի մեկ այլ Դրագոևիչի հետ՝ ինձ ներկայացնելով որպես հավաքականի ֆուտբոլիստ՝ չնայած նրան, որ ավելի քան 8 ամիս է՝ հավաքական չեմ հրավիրվել:

Այդ գրառումն իմ անձնական նախաձեռնությունն է ու կապ չունի հավաքականի հետ: Եղան լրատվամիջոցներ, որոնք գրեցին, թե ամբողջ հավաքականն է իր հաղթանակը նվիրում Հայաստանին:

Նույն Ադրբեջանում ելույթ ունեցող ֆուտբոլիստներն աջակցել են Ադրբեջանին, սերբերը՝ հայերին, իսկ ես պարզապես աջակցել եմ ինձ հարազատ երկրին:

Ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում: Ես Հայաստանում ֆուտբոլ եմ խաղում ու աջակցում եմ մարդկանց, որոնց սիրում եմ: Ի դեպ, Չեռնոգորիայի հավաքականը շատ լավ ինձ հասկացավ, ու ոչ մի խնդիր չեղավ:

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան Չեռնոգորիայի ֆուտբոլի ֆեդերացիային ասել էր, որ պետք չէ խառնել սպորտն ու քաղաքականությունը, իսկ հայրենակիցներս պատասխանեցին, որ ես չեմ խառնել, ու դա իմ անձնական տեսակետն է:

Ես արդեն երեք տարի է՝ ապրում եմ, խաղում եմ Հայաստանում, ընտելացել եմ երկրին: Ես սիրում եմ այս ժողովրդին, ինձ նրանք շատ հարազատ են: Դրա համար էլ հաղթանակը նվիրել եմ նրանց: Ես չեմ ցանկացել սադրել ինչ որ մեկին կամ վիրավորել:

Շատ հաղորդագրություններ եմ ստացել այդ թեմայով: Հայերին շնորհակալ եմ իրենց հաղորդագրությունների համար, իսկ ադրբեջանցիների հաղորդագրությունները չեմ կարդացել:

Ես սիրում եմ կարդալ, հատկապես պատմություն, սակայն հիմա չեմ ցանկանում խոսել քաղաքականության մասին: Իհարկե, սարսափելի է, որ քաղաքացիական անձինք են զոհվում, 18 տարեկան պատանիներ: Ամեն դեպքում ես քաղաքագետ չեմ, այլ ուղղակի ֆուտբոլիստ: Այնպես որ, ես խաղաղ երկինք եմ մաղթում: Հուսով եմ՝ պատերազմը շուտով կավարտվի, ու մենք կապրենք խաղաղ: Գուցեև Ռուսաստանն իր ներդրումն ունենա տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում:

Միանշանակ, ես միշտ կլինեմ հայ ժողովրդի կողքին: Ինձ մեծ ցավ է պատճառում այն, որ հայերը տառապում են: Ես հիանում եմ այս ազգով: Երբ այս պատերազմն սկսվեց, ես տեսա, թե ինչպես են բոլորն անհանգստացած իրենց հայրենակիցներով, բոլորը՝ ֆուտբոլիստից մինչև մերսող: Այստեղ բոլորը պատրաստ են գնալ ու տեր լինել իրենց հայրենիքին, հողին:

Չեմ փոշմանել գրառմանս համար: Եթե ժամանակը հետ տայինք, ես նույնը կանեի: Ցավալի է, որ ինձ սխալ են հասկացել, բայց դա հարցի մյուս կողմն է: Ես չեմ ցանկացել վիրավորել որևէ մեկին»,- ասել է Դրագոևիչը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Խաղը սկսեցինք 5-4-1 մարտավարությամբ, հետո իրավիճակից ելնելով փոխեցինք և սրություն մտցրեցինք առջևի գծում» (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Թերագնահատել էինք մրցակցին, գլխավոր մարզչի բացակայությունն էլ զգացնել տվեց» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ Օրվա 3 խաղերի բոլոր գոլերը (տեսանյութ)

4 խաղ՝ 4 տարբեր քաղաքներում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրին ընդառաջ

Վերջին անգամ 2018-ին են հաղթել իրենց այսօրվա մրցակիցներին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2 խաղին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Չեմպիոնն ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց, Ոսկանյանն ու Գրիգորյանը հոբելյանական խաղեր անցկացրին

Եղիշե Մելիքյան. «Չեմ կարող գոհ լինել խաղից, բայց հաշվի առնելով մեր խնդիրները, չեմ էլ կարող դժգոհ լինել» (տեսանյութ)

Արտակ Օսեյան. «Նման խաղադաշտում հնարավոր չէր կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

Ստեֆեն Ալֆրեդ․ «Վստահ եմ՝ պատրաստ եմ պայքարել «Փյունիկի» մեկնարկային կազմում իմ տեղի համար» (տեսանյութ)

Արտակ Գրիգորյանը շարքից դուրս է մնացել կարճ ժամանակով

Երևանյան 5 խաղերով վերադառնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան․ Ամենաուշագրավ փաստերը՝ 8-րդ տուրին ընդառաջ

Անդրիա Դրագոևիչը Չեռնոգորիայի հաղթանակն ադրբեջանցիների նկատմամբ նվիրել է Հայաստանին

Միտրևսկի․ «Հայաստանում պատերազմական իրավիճակի պատճառով դադարեցրի պայմանագիրս «Ալաշկերտի» հետ»