Դրական թեստը, հավաքը՝ սահմանափակ մարզումներով, Ստեփան Սարգսյանի մրցաշարի հետաձգումը. Բաղդաղյանը մանրամասնում է - VNews
Բաժիններ

Դրական թեստը, հավաքը՝ սահմանափակ մարզումներով, Ստեփան Սարգսյանի մրցաշարի հետաձգումը. Բաղդաղյանը մանրամասնում է

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը VNews-ին մանրամասներ հայտնեց ազատ ոճի ու հունահռոմեական ոճի հավաքականների առաջիկա հավաքների վերաբերյալ։ Բոլոր մարզիկները հավաքներից առաջ կորոնավիրուսի թեստեր պետք է հանձնեն և միայն պատասխանները ստանալուց հետո սկսեն ուսումնամարզական փակ հավաքը Ծաղկաձորում։

Հուլիսի 8-ից մեկնարկել է ազատ ոճայինները հավաքը, սակայն մի քանի մարզիկ դեռևս չի միացել թիմին։ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Հովհաննես Մաղաքյանի առաջին թեստը դրական է եղել, իսկ ևս երեք հոգի պետք է նոր թեստ հանձնի, քանի որ նրանք Մաղաքյանի հետ միասին են Վանաձորից ժամանել Երևան։

«Կասկածներ ունեմ, որ Հովհաննեսի մոտ իսկապես կորոնավիրուս է։ Բանն այն է, որ չգիտեինք, որ թեստը պետք է քաղցած հանձնեին ու 3 ժամ ջուր չխմեին հանձնելուց առաջ։ Նրանք երկար ճանապարհ են եկել Վանաձորից ու չիմանալով երևի մի բան կերել են ու ջուր են խմել։ Հնարավոր է, որ դրանից է։ Հուլիսի 9-ին 2-րդ թեստի արդյունքը հայտնի կլինի, եթե բացասական լինի, նա կմիանա թիմին։

Հավաքականին չեն կարողացել միանալ Լևան Բերիանիձեն ու Հաջիմուրադ Գացալովը։ Եթե նրանք գան Հայաստան, պետք է 14 օր ինքնամեկուսացման մեջ անցկացնեն, այդ պատճառով մենք իմաստ չենք գտնում նրանց հրավիրելու։ Նրանք այնտեղ արդեն սկսել են մարզումները։ Գացալովը Վլադիկավկազում է մարզվում Օսիայի հավաքականի հետ, իսկ Բերիանիձեն մարզադպրոցի թիմի հետ է պարապում»։

Բաղդադյանը շեշտեց, որ հավաքականների մարզչական շտաբերը դեռևս չեն շտապելու ծանրաբեռնել մարզիկներին ու գորգային մարզումներին այսքան վաղ չեն վերադառնալու, քանի որ շուրջ 4 ամիս ըմբիշները ոչ մի ուսումնամարզական հավաք չեն անցկացրել։

«Մարզումների ժամանակ հիմնականում կատարելու են ֆիզիկական վարժություններ, վազքեր, երկար կրոսեր, խաղային պարապմունքներ են լինելու, աշխատելու ենք մարզիկների ճկունության, վրա՝ պահպանելով պարետատան պահանջները։ Գորգային պարապմունքներ չեն լինելու»։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) նախնական որոշում է ընդունել քայլ առ քայլ սկսել մրցաշարեր կազմակերպել։ Օլիմպիական խաղերը հետաձգվել էին, այդ պատճառով այս տարի աշխարհի առաջնություն, ըստ ամենայնի, կկայանա։ Այն նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին։ Բացի դրանից, կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվել էին Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնությունները, հիմա դրանք նախատեսում են անցկացնել հոկտեմբեր ամսին։ Այդուհանդերձ, UWW-ն այս կամ այն մրցաշարի անցկացման մասին հավաքականներին հստակ կտեղեկացնի դրանց մեկնարկից 2 ամիս առաջ։

«Միանշանակ ճիշտ կլինի անցկացնել աշխարհի առաջնություն, քանի որ մեր հավաքականները մոտ 4 ամիս է, ինչ արդեն բարձիթողի վիճակում են։ Իհարկե, մարզիկները անհատական են մարզվել, սակայն հավաքների առաջին օրերին մարզիչները կհասկանան, թե որքանով են մարզիկները պատրաստ։ Մարզումները ցույց կտան, թե տղաները ինչ մարզավիճակում են։ Պլանավորված է օրական մեկ, իսկ մյուս շաբաթվանից արդեն 2 մարզում, քանի որ եթե մարզիկը 4 ամիս հավաքի չի մասնակցել, աբսուրդային վիճակ է ստեղծվում»։

Բաղդադյանը նաև պատմեց, որ ցանկանում են օգոստոս ամսին անցկացնել Հայաստանի պատանիների ու երիտասարդների առաջնություններ։ Առաջնությունների ձևաչափը, մասնակիցների քանակը առաջիկա օրերին ֆեդերացիան կքննարկի ՀՀ պարետատան ու նախարարության հետ։

«Տարիքային մեր մյուս հավաքականների համար հավաքներ դեռևս պլանավորված չեն։ Օգոստոսին նախատեսում ենք անցկացնել Հայաստանի առաջնություններ՝ պատանիների ու երիտասարդների։ Կան բաներ, որ արդեն պլանավորել ենք, սակայն ամեն ինչ պետք է համաձայնացնենք։ Երևի թե դա պարզ կլինի մյուս շաբաթվա մեջ»։

Ստեփան Սարգսյանի անվան 25-րդ հոբելյանական մրցաշարը, ամենայն հավանականությամբ, այս տարի չի կայանա, քանի որ աշնանը մարզիկները մրցումային գրաֆիկը շատ ծանրաբեռնված է լինելու։

«Բացի դրանից, մենք այս տարի դեռ պետք է անցկացնենք Հայաստանի մեծահասակների առաջնություններ՝ դրանից ելնելով է շատ հավանական է, որ չի կայանա։ Բայց ամեն ինչ կհստակեցվի օգոստոսի վերջին։ Շատ հավանական է, որ չի լինի, մյուս տարի հույս ունենանք, որ ամեն ինչ բարեհաջող կլինի ու Օլիմպիական տարում կկարողանանք կազմակերպել»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ազատ ոճի ըմբիշները մասնակցում են Բելառուսի միջազգային մրցաշարին

Ազատ ոճային ըմբիշներն այսօրվանից սկսում են հավաքը

Արմեն Նազարյանը՝ 2000-ականների թոփ ըմբիշների ցանկում

Ազատ ոճային ըմբիշների կազմը առաջին վարկանիշային մրցաշարի համար

Հաբեթնակ Կուրղինյան. «Տղաները մեծ ներուժ ունեն, բայց դեռ աշխատելու տեղ կա»

ԵԱ. Գալստյանն և Բերանիձեն չկարողացան անցնել եզրափակիչ (տեսանյութ)

Լևան Բերանիձեն նույնպես կիսաեզրափակիչում է (լուսանկարներ)

ԵԱ. Արսեն Հարությունյանն ու Մարզպետ Գալստյանը կիսաեզրափակիչում են

ԵԱ. Պայքարը սկսում է Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը

Հաջիմուրադ Գացալով. «Կփորձեմ ամեն ինչ անել, որ Հայաստանի համար Օլիմպիական մեդալ նվաճեմ»

Պաշտոնական. Օլիմպիական չեմպիոն Հաջիմուրադ Գացալովը՝ Հայաաստանի հավաքականի անդամ

Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության համար

Հայտնի են Անդրանիկ Հարոյանի հուշամրցաշարի բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները

Նուրսուլթան 2019. Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ պարտություն կրեցին

Նուրսուլթան 2019. Հայտնի են հայ ըմբիշների մրցակիցները

Երիտասարդական ԱԱ. Ազատ ոճային հայ ըմբիշների բոլոր գոտեմարտերը մրցաշարում (տեսանյութ)